Հյուրընկալ

Աշխատանքի նկարագիր՝

Տոտո Գեյմինգ Ընկերությունը փնտրում է հյուրընկալի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների պատշաճ հյուրընկալության, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, հեռախոսազանգերի պատասխանելուն:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հյուրերի դիմավորում,
  • Սպասարկման կետի կառավարման ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացում, այդ թվում՝ սեղանների, համակարգիչների ամրագրում,
  • իրականացնել հեռախոսով կատարվող սեղանի/համակարգիչների ամրագրում,
  • Սպասարկման սրահի էթիկայի կանոնների պահպանման, այդ թվում՝ սպասարկման կենտրոն հաճախման սահմանված որոշակի կանոններին չհամապատասխանող, մասնավորապես՝ անհամապատասխան հագուստով և վարքով հաճախորդների մուտքը ռեստորան մերժելու համար,
  • Անհրաժեշտության դեպքում հյուրերի սպասարկում,
  • Ընկերության պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ինֆորմացիայի լիարժեք տիրապետում
  • Տերմիլան համակրգերով խաղադրույքների ընդունման հետ կապված գործարքների աջակցում և իրականացում
  • Հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։

 

Պահանջվող որակավորումներ/գիտելիքներ՝

  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
  • Բանակցային (հաղորդակցման) հմտություններ
  • Սթրեսակայունություն, լարված իրավիճակներում աշխատելու հմտություններ
  • Կոնֆլիկտների լուծման հմտություններ
  • Պատասխանատվություն
  • Կարգապահության և խիստ ուշադրության բարձր հատկանիշներ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ – Երևան, Արմավիր, Վանաձոր

 

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում են: