Բոնուսներ և ակցիաներ

Կազմակերպիչը բոնուսներ և գործող ակցիաներին մասնակցելու հնարավորություն է տրամադրում իր կայքում գրանցված այն մասնակիցներին, ովքեր օգտվում են իր ծառայություններից ժամանցային նպատակներով: Անվճար խաղադրույքները, բոնուսները և ակցիաներին մասնակցելու հնարավորությունը կմերժվեն և կկասեցվեն այն հաճախորդների համար, ովքեր կչարաշահեն այդ առաջարկի նպատակային օգտագործումը։

Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ կասեցնելու բոնուսային առաջարկը վերջինիս ցանկացած չարաշահման դեպքում և անմիջապես կասեցնելու խախտողի հաշվեհամարը։ Չարաշահումը ներառում է, բայց չի սահմանափակվում, մի քանի հաշվեհամարների բացումը մեկից ավելի բոնուսներ ստանալու նպատակով։ Մասնակիցները բոնուսային գումարներ պարունակող իրենց հաշվեհամարներից խաղագումարները կարող են հանել առաջին հերթին կատարած կանխիկ դեպոզիտների մնացորդներից, որից հետո միայն  հաշվեհամարի բոնուսային գումարներից։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում կասեցնելու մասնակցին տրված բոնուսը, եթե նրա կողմից մուտքագրված դեպոզիտը չի օգտագործվել խաղադրույք կատարելու նպատակով։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև կասեցնելու բոնուսը և խաղադրույքներից ստացած շահումները՝ ամբողջ բոնուսային գումարի կամ նրա մի մասի չափով, այն դեպքում, երբ  կասկածի, որ տեղի է ունեցել բոնուսի չարաշահում։

 

Մասնակիցը կկարողանա ստանալ կամ օգտվել միայն այն առաջարկներից, որոնք հասանելի են իրեն։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխել շնորհվող բոնուսների  պայմանները և այն մասնակիցների շրջանակը, որոնց հասանելի են բոնուսները։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև իր հայեցողությամբ և ցանկացած ժամանակ առաջարկել հատուկ բոնուս կոնկրետ հաճախորդին կամ հաճախորդների խմբին, դադարեցնելու բոնուսային առաջարկը առանց որևէ նախազգուշացման կամ փոխհատուցման, փոխելու բոնուսային առաջարկի պայմանները և/կամ փոխարինելու բոնուսային առաջարկի մի տեսակը մեկ այլով։

 

Նմանատիպ ակցիաների շրջանակներում (ներառյալ, բայց ոչ սահմանափակված, Պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի ակցիան, Առաջին մուտքագրման բոնուսը, Հրավիրիր Ընկերոջդ և Անվճար խաղադրույքները) միայն մեկ բոնուս է հասանելի յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցեի, կրեդիտ քարտի և ինտերնետային վճարման հաշվեհամարի համար:

 

Ողջույնի բոնուս
 

Մեր կայքի օգտատերերին տրամադրվում է 1000 դրամ Ողջույնի բոնուս:  Այն ստանալու համար ընդամենը պետք է գրանցվել TotoGaming-ի «Սպորտ» բաժնում, և 24 ժամվա ընթացքում Ձեր հաշիվը կհամալրվի 1000 դրամ բոնուսով: Բոնուսը կանխիկացնելու համար անհրաժեշտ է կատարել ցանկացած տեսակի խաղադրույք բոնուսային գումարի չափով:
 

Բոնուսի պայմաններն են՝

  • Ակցիան գործում է միայն նոր գրանցված օգտատերերի համար
  • Գրանցման ժամանակ նշված բոլոր տվյալները պետք է լինեն ճշգրիտ և իրական
  • Տրամադրված բոնուսային գումարը հնարավոր է խաղարկել՝ կատարելով խաղադրույքներ «Սպորտ», «TV Խաղեր» և «Արագ Խաղեր» բաժիններում
  • Յուրաքանչյուր օգտատեր/ֆիզիկական անձ Ողջույնի բոնուսը կարող է ստանալ միայն մեկ անգամ

Ցանկացած տեսակի խախտում բացահայտելու դեպքում Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում սառեցնել օգտատիրոջ հաշիվը, չեղյալ հայտարարել օգտատիրոջ խաղադրույքները, ինչպես նաև տրամադրված բոնուսը:

 

 

Բոնուս էքսպրես տեսակի խաղադրույքների համար - Express Bonus

 

«Express Bonus»–ը նախատեսված է թե՛ կայքի և թե՛ խաղակետերի հաճախորդների համար:
«Express Bonus»–ը տրամադրվում է՝ ելնելով էքսպրեսում ընդգրկված իրադարձությունների քանակից: Էքսպրեսում 3 և ավելի իրադարձություն ընդգրկելու դեպքում ընդհանուր շահումին ավելացվում է շահումի գումարի որոշակի տոկոս: Հաշվարկման համար հաշվի են առնվում միայն «1.5» և բարձր գործակցով իրադարձությունները: Էքսպրեսի խաղագումարը պետք է կազմի առնվազն 5 000 դրամ:
 

Վերադարձված խաղադրույքը չի ներառվում էքսպրեսում ընդգրկված իրադարձությունների քանակի հաշվարկի մեջ: Օրինակ, եթե Դուք կատարել եք էքսպրես խաղադրույք 9 տարբեր իրադարձությունների վրա, և դրանցից երկուսը չեն կայացել (հանդիպումը կասեցվել կամ հետաձգվել է, և/կամ այլ պատճառով խաղադրույքը հաշվարկվել է «1» գործակցով), ապա բոնուսը կհաշվարկվի 7 իրադարձությունների համար:

Ստորև ներկայացված են իրադարձությունների տարբեր քանակի դեպքում ավելացվող բոնուսային տոկոսների ցանկը՝

 

Իրադարձությունների քանակ

Բոնուսի տոկոս

3-4

5%

5-6

10%

7

15%

8

20%

9

25%

10 և ավել

30%

 
Օրինակ՝

 

Դուք կատարում եք 5 000 դրամի էքսպրես խաղադրույք 5 տարբեր իրադարձությունների վրա՝ 18.6 ընդհանուր գործակցով.

1-ին իրադարձություն (Հ1)`1.6

2-րդ իրադարձություն (Հ2)`1.7
3-րդ իրադարձություն Տոտալ (Շ(2.5))` 1.8
4-րդ իրադարձություն (Հ2)` 1.9
5-րդ իրադարձություն (Հ1)` 2

 

Բոնուսային գործակից ` 1.1

 

Խաղադրույքը շահելու դեպքում Դուք կստանաք Ձեր շահումի 10%–ի չափով բոնուս, որը կազմում է 9 302 դրամ  - ((18.6 x 5 000) + (10/100))
 

Եվ Ձեր ընդհանուր շահումը կկազմի 93 024 + 9 302 = 102 326


Կազմակերպիչն իրավասու է իր հայեցողությամբ սահմանափակել, կասեցնել էքսպրես խաղադրույքների համար գործող բոնուսը՝ ժամանակավորապես կամ անժամկետ:

 

 

«CashBack» էքսպրես տեսակի խաղադրույքների համար - Express CashBack

 

«Express CashBack»–ը  նախատեսված է թե՛ կայքի և թե՛ խաղակետերի հաճախորդների համար:
«Express CashBack»-ը տրամադրվում է՝ ելնելով էքսպրեսում ընդգրկված իրադարձությունների քանակից: 3 և ավելի իրադարձություն ընդգրկող էքսպրեսի պարտվելու դեպքում ետ է վերադարձվում խաղագումարի որոշակի տոկոսը: Հաշվարկման համար հաշվի են առնվում միայն «1.5» և բարձր գործակցով իրադարձությունները: Էքսպրեսի խաղագումարը պետք է կազմի առնվազն 5 000 դրամ:

 

Վերադարձված խաղադրույքը  չի ներառվում էքսպրեսում ընդգրկված իրադարձությունների քանակի հաշվարկի մեջ: Օրինակ, եթե Դուք կատարել եք էքսպրես խաղադրույք 9 տարբեր իրադարձությունների վրա, և դրանցից երկուսը չեն կայացել (հանդիպումը կասեցվել կամ հետաձգվել է, և/կամ այլ պատճառով խաղադրույքը հաշվարկվել է «1» գործակցով), ապա բոնուսը կհաշվարկվի 7 իրադարձությունների համար:

Ստորև ներկայացնում ենք իրադարձությունների տարբեր քանակի դեպքում ետ վերադարձվող գումարի տոկոսների ցանկը՝

 

Իրադարձությունների քանակ

CashBack-ի   տոկոս

3-4

5%

5-6

10%

7

15%

8

20%

9

25%

10 և ավել

30%

 

Օրինակ՝

 

Դուք կատարում եք 5 000 դրամի էքսպրես խաղադրույք 5 տարբեր իրադարձությունների վրա՝ 18.6 ընդհանուր գործակցով.

1-ին իրադարձություն (Հ1)`1.6
2-րդ իրադարձություն (Հ2)`1.7
3-րդ իրադարձություն Տոտալ (Շ(2.5))` 1.8
4-րդ իրադարձություն (Հ2)` 1.9
5-րդ իրադարձություն (Հ1)` 2

 

Խաղադրույքը պարտվելու դեպքում Ձեզ ետ կվերադարձվի խաղագումարի 10%-ը, որը կազմում է  500 դրամ:


Կազմակերպիչն իրավասու է իր հայեցողությամբ սահմանափակել, կասեցնել «Express CashBack» հնարավորությունը՝ ժամանակավորապես կամ անժամկետ:

 

 

«Страховка»

 

«Страховка» հնարավորությունից օգտվելու դեպքում Դուք այլևս ստիպված չեք լինի սպասել կատարված խաղադրույքի վերջնական արդյունքին, որպեսզի Ձեր գումարը հայտնվի Ձեր գրպանում:
Անհրաժեշտ է միայն ընտրել այն խաղադրույքը, որի համար ցանկանում եք «Страховка» կատարել, և Դուք կստանաք Ձեր գումարը՝ անկախ իրադարձության արդյունքից:

«Страховка» հնարավորությունը գործում է ինչպես Live, այնպես էլ Pre-match իրադարձությունների վրա թե՛ օրդինար և թե՛ էքսպրես տեսակի խաղադրույքներ կատարելու դեպքում:
«Страховка» հնարավորությունը հասանելի է  բոլոր այն խաղադրույքների համար, որոնց դիմաց Դուք կտեսնեք «Страховка»–ի հատուկ նշանը  

 

Ինչպե՞ս է հաշվարկվում «Страховка»–ն:

 

Օրդինար տեսակի խաղադրույքի համար.

Օրինակ, Դուք կատարում եք 1 000 դրամի օրդինար խաղադրույք «Հայաստան –  Դանիա» ֆուտբոլային խաղում Հայաստանի հաղթանակի վրա (Հ1)`2.2 գործակցով:
Հաղթանակի դեպքում շահումը կկազմի 2 200 դրամ՝ (1 000 x 2.2):
Խաղադրույքը կատարելուց հետո Հ1–ի գործակիցը 2.2–ից իջնում է 1.5: Այդ դեպքում ծրագիրը հաշվարկում է գործակիցների հարաբերությունը (2.2/1.5), որը բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ստացված արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված որոշակի կոմիսիոն վճար, որը տվյալ օրինակում կազմում է 7.5%` (2.2/1.5 x 1 000) - 7.5 % = 1 357: Դուք հնարավորություն եք ունենում նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը «Страховка»–ի միջոցով վերցնել ստացված 1 357 դրամը:
Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը «Страховка»-ի գումարը հաշվարկում է նույն եղանակով՝ նվազեցնելով գումարի հնարավոր կորստի չափը:

 

էքսպրես տեսակի խաղադրույքի համար.

Օրինակ, Դուք կատարում եք 1 000 դրամի էքսպրես խաղադրույք 3 տարբեր իրադարձությունների վրա՝ 5.8 ընդհանուր գործակցով.
1-ին իրադարձություն (Տոտալ Շ(2.5))` 1.6
2-րդ իրադարձություն (Հ2)` 1.3
3-րդ իրադարձություն (Հ1)` 2.8
Հաղթանակի դեպքում շահումը կկազմի 5 800 դրամ՝ (1 000 x 1.6 x 1.3 x 2.8):

 

Եթե Ձեր էքսպրեսի երեք իրադարձություններից երկուսն արդեն շահել են, և Դուք կասկածում եք 3-րդ իրադարձության ելքի կայացման վրա կամ պարզապես չեք ցանկանում սպասել 3-րդ իրադարձության ավարտին, կարող եք օգտվել «Страховка»–ի հնարավորությունից՝ վերցնելով Ձեր գումարը նախքան 3-րդ իրադարձության ելքի պարզ դառնալը:

Եթե այդ ընթացքում 3-րդ իրադարձության Հ1-ի գործակիցը 2.8–ից իջնում է 2.3, ապա շահումը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
Ընդհանուր գործակիցը բաժանվում է 3–րդ իրադարձության փոփոխված գործակցի վրա (5.8/2.3), և ստացված հարաբերությունը  բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ընդհանուր արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված որոշակի կոմիսիոն վճար, որը տվյալ օրինակում կազմում է 7.13 %՝ (5.8/2.3 x 1 000) – 7.13% = 2 342, և Դուք հնարավորություն եք ունենում նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը «Страховка» –ի միջոցով վերցնել ստացված 2 342դրամը:
Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը «Страховка»-ի գումարը հաշվարկում է նույն եղանակով՝ նվազեցնելով գումարի հնարավոր կորստի չափը:

«Страховка» հնարավորության միջոցով Դուք կարող եք նաև վերադարձնել Ձեր խաղագումարը այն դեպքում, երբ գործակիցները մնացել են անփոփոխ:
Այդ դեպքում Ձեր խաղագումարից ընդամենը հանվում է կազմակերպչի կողմից սահմանած որոշակի կոմիսիոն վճարը:

Կազմակերպիչն իրավասու է իր հայեցողությամբ սահմանափակել, կասեցնել «Страховка» հնարավորությունը՝ ժամանակավորապես կամ անժամկետ, ինչպես նաև իրավասու է փոխել կոմիսիոն վճարի չափը: