Բարի գալուստ TotoGaming-ի Հաճախ Տրվող Հարցերի էջ: Այստեղ Դուք կգտնեք մեր Հաճախորդների բարձրաձայնած առանցքային հարցերի պատասխանները: Այս էջում Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները չգտնելու դեպքում կարող եք կապ հաստատել Հաճախորդների աջակցման թիմի հետ: Մեր մասնագետները ուրախ կլինեն օգնել Ձեզ, և գուցե Ձեր հարցն էլ հայտնվի մեր Հաճախ Տրվող Հարցերի ցանկում:
- Ինչպե՞ս վերիֆիկացնեմ խաղային հաշիվը
-
Խաղային հաշվի ամբողջական վերիֆիկացման համար անհրաժեշտ է հաստատել բջջային համարը, էլ. հասցեն և անձնագրային տվյալները:
1. Բջջ. համարը հաստատելու համար՝
- Մուտք գործե՛ք Ձեր խաղային հաշվի «Անձնական տվյալները» բաժին,
- Սեղմե՛ք բջջ. համարի դիմաց գտնվող «Ստանալ» կոճակը,
- Ձեր բջջ. համարին կստանաք կոդ: Մուտքագրե՛ք այն «Լրացնել կոդը» դաշտում:
2. Էլ. հասցեն հաստատելու համար՝
- Մուտք գործե՛ք Ձեր խաղային հաշվի «Անձնական տվյալները» բաժին,
- Սեղմե՛ք էլ. հասցեի դիմաց գտնվող «Ուղարկել» կոճակը,
- Ձեր էլ. հասցեին կստանաք կոդ: Մուտքագրե՛ք այն «Լրացնել էլ. փոստ կոդը» դաշտում:
3. Անձնագրային տվյալները հաստատելու համար կա երկու եղանակ՝
ա) Ուղարկե՛ք անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները, ինչպես նաև ինքնանկար (սելֆի)՝ անձը հաստատող փաստաթղթի լուսանկարով էջը ձեռքում պահած, [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Անձնագրի վերիֆիկացում» (կամ ուղարկե՛ք օնլայն չաթի միջոցով):
Կարևոր է. Լուսանկարում փաստաթղթի չորս եզրերը պետք է ամբողջությամբ տեսանելի լինեն:
բ) Կցե՛ք Ձեր փաստաթուղթն ինքնուրույն: Հետևե՛ք այս քայլերին՝
- Մուտք գործե՛ք Կազինո, ապա՝ «Փաստաթղթեր» բաժին,
- Ընտրե՛ք փաստաթղթի տեսակը (օրինակ՝ անձնագիր),
- Ընտրե՛ք նկարը կամ սկանը Ձեր համակարգչից կամ հեռախոսից,
- Սեղմե՛ք «Ներբեռնել»:
Ներբեռնելիս համոզվե՛ք, որ.
· Ֆայլը JPG, PNG կամ GIF ձևաչափով է և չի գերազանցում 30 MB-ը,
· Փաստաթղթի վավերականության ժամկետն անցած չէ,
· Պատկերն իրական գույներով է, ոչ թե սև-սպիտակ,
· Պատճենը կատարված է փաստաթղթի բնօրինակից, չի թույլատրվում որևէ թվային մոնտաժ:
Սպորտ բաժնից օգտվելու համար՝ համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ TotoGaming-ի սպասարկման կենտրոններից մեկը և անցնել ամբողջական վերիֆիկացում։
Մեր սպասարկման կենտրոններն են.
· ք. Երևան, Կենտրոն վ/շրջ, Ամիրյան փող. 26 (գլխավոր գրասենյակ)
· ք. Երևան, Նոր Նորք վ/շրջ, Թոթովենց փող. 2/7 (խաղակետ 911)
· ք. Երևան, Ավան վ/շրջ, Խուդյակով 179/2 (խաղակետ 230)
· Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Երևանյան փող. թիվ 15/12 (խաղակետ 424)
· Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա 9/9Ա (խաղակետ 522)
· Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի փողոց 23, №40/3 խանութ (խաղակետ 649)
· Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 28/3 (խաղակետ 978)
- Ինչպե՞ս վերականգնեմ մուտքանունս
-
Մուտքանունը վերականգնելու համար՝
- Մուտքի բացվող պատուհանում ընտրե՛ք «Մոռացե՞լ եք մուտքանունը» տարբերակը,
- Մուտքագրե՛ք Ձեր էլ. հասցեն կամ բջջ. համարը (+374 ֆորմատով), որը նշել եք կայքում գրանցվելիս,
- Ակտիվացրե՛ք «Ես ռոբոտ չեմ» անվտանգության դաշտը և սեղմե՛ք «Հաջորդ» կոճակը:
Ձեր էլ. հասցեին կամ բջջ. համարին կուղարկվի Ձեր մուտքանունը:
Կարևոր է. Եթե մոռացել եք և՛ մուտքանունը, և՛ գաղտնաբառը, ապա առաջին հերթին վերականգնե՛ք մուտքանունը, քանի որ առանց մուտքանվան չեք կարող վերականգնել գաղտնաբառը:
«Ես ռոբոտ չեմ» դաշտն ակտիվացնելիս կարող է բացվել պատուհան, որտեղ նշված կլինի, թե ինչ գործողություն է անհրաժեշտ կատարել:
- Ինչպե՞ս վերականգնեմ գաղտնաբառս
-
Գաղտնաբառը վերականգնելու համար՝
- Մուտքի բացվող պատուհանում ընտրե՛ք «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» տարբերակը,
- Առաջին տողում լրացրե՛ք Ձեր մուտքանունը (լոգինը),
- Երկրորդ տողում մուտքագրե՛ք Ձեր էլ. հասցեն կամ բջջ. համարը (+374 ֆորմատով),
- Ակտիվացրե՛ք «Ես ռոբոտ չեմ» անվտանգության դաշտը, ապա սեղմե՛ք «Հաջորդ» կոճակը,
- Բացված պատուհանում լրացրե՛ք Ձեր էլ. հասցեին կամ բջջ. համարին ուղարկված վերականգնման կոդը,
- Ընտրե՛ք նոր գաղտնաբառ,
- Հաստատման համար սեղմե՛ք «Փոխել գաղտնաբառը» կոճակը:
Կարևոր է. Եթե մոռացել եք և՛ մուտքանունը, և՛ գաղտնաբառը, ապա առաջին հերթին վերականգնե՛ք մուտքանունը, քանի որ առանց մուտքանվան չեք կարող վերականգնել գաղտնաբառը:
«Ես ռոբոտ չեմ» դաշտն ակտիվացնելիս կարող է բացվել պատուհան, որտեղ նշված կլինի, թե ինչ գործողություն է անհրաժեշտ կատարել:
- Ինչպե՞ս փոխեմ խաղային հաշվում գրանցված բջջ. համարը
-
Խաղային հաշվում գրանցված բջջ. համարը փոխելու դեպքում դիմե՛ք մեր մասնագետներին: Նրանք կկատարեն անհրաժեշտ ստուգումները, որից հետո կփոխեն համարը:
Նաև անհրաժեշտ է ուղարկել անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները [email protected] էլ. հասցեին: Նամակի թեմայի դաշտում նշե՛ք «Բջջ. համարի փոփոխություն», իսկ նամակում՝ այն համարը, որով պետք է փոխարինել գործողը:
Կարևոր է. Լուսանկարում փաստաթղթի չորս եզրերը պետք է ամբողջությամբ տեսանելի լինեն:
- Ինչպե՞ս փոխեմ խաղային հաշվում գրանցված էլ. հասցեն
-
Խաղային հաշվում գրանցված էլ. հասցեն փոխելու դեպքում դիմե՛ք մեր մասնագետներին: Նրանք կկատարեն անհրաժեշտ ստուգումները, որից հետո կփոխեն էլ. հասցեն:
Նաև անհրաժեշտ է նոր էլ. հասցեից ուղարկել անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Էլ. հասցեի փոփոխություն»:
Կարևոր է. Լուսանկարում փաստաթղթի չորս եզրերը պետք է ամբողջությամբ տեսանելի լինեն:
- Ինչպե՞ս փոխեմ խաղային հաշվում գրանցված անձնագրային տվյալները
-
Խաղային հաշվում գրանցված անձնագրային տվյալները փոխելու դեպքում դիմե՛ք մեր մասնագետներին: Նրանք կկատարեն անհրաժեշտ ստուգումները, որից հետո կփոխեն տվյալները:
Նաև անհրաժեշտ է ուղարկել նոր անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները, ինչպես նաև ինքնանկար (սելֆի)՝ անձը հաստատող փաստաթղթի լուսանկարով էջը ձեռքում պահած, [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Անձնագրի փոփոխություն»:
Կարևոր է. Լուսանկարում փաստաթղթի չորս եզրերը պետք է ամբողջությամբ տեսանելի լինեն:
- Ինչպե՞ս ապաակտիվացնեմ խաղային հաշիվս
-
Հաշիվը կարող եք ապաակտիվացնել երկու եղանակով՝
1. Օնլայն չաթի միջոցով
Մուտք գործե՛ք Ձեր խաղային հաշիվ և չաթով հայտնե՛ք, որ ցանկանում եք ապաակտիվացնել հաշիվը: Ապաակտիվացումը կկատարվի 1 ժամվա ընթացքում:
2. Էլ. նամակի միջոցով
Ուղարկե՛ք անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները [email protected] էլ. հասցեին՝ նամակում նշելով, որ ցանկանում եք ապաակտիվացնել խաղային հաշիվը:
- Ինչպե՞ս վերաբացեմ խաղային հաշիվս
-
Հաշիվը կարող եք վերաբացել երկու եղանակով՝
1. Հեռախոսով
Խաղային հաշվում գրանցված բջջ. համարից զանգահարե՛ք մեզ՝ +374 60 70 00 00։
2. Էլ. նամակի միջոցով
Ուղարկե՛ք անձնագրի հիմնական և գրանցման էջերի (2-5) կամ նույնականացման քարտի (ID քարտի) երկու կողմերի սկան (scan) կամ լուսանկարած տարբերակները [email protected] էլ. հասցեին՝ նամակում նշելով, որ ցանկանում եք վերաբացել խաղային հաշիվը:
- Ինչպե՞ս գումար մուտքագրեմ խաղային հաշվին
-
Ձեր խաղային հաշվին գումար մուտքագրելու համար՝
- Կայքի վերևի աջ հատվածում սեղմե՛ք Ձեր մուտքանվան կամ հաշվեկշռի վրա,
- Սեղմե՛ք «Համալրում»,
- Ընտրե՛ք Ձեզ հարմար վճարման եղանակը,
- Լրացրե՛ք անհրաժեշտ տվյալները և հաստատե՛ք:
Դուք կարող եք համալրել Ձեր հաշիվը հետևյալ եղանակներով՝
· IDram, MobiDram, Telcell էլեկտրոնային դրամապանակներ,
· ArCa/Visa/MasterCard վճարային քարտեր (միայն հայկական բանկերի կողմից թողարկված),
· Telcell/IDram/EasyPay/MobiDram/Converse/Toto տերմինալներ,
· Մեր սպասարկման կենտրոններում՝ կանխիկ տարբերակով:
- Ինչպե՞ս գումար ելքագրեմ խաղային հաշվից
-
Ձեր խաղային հաշվից գումար ելքագրելու համար՝
- Կայքի վերևի աջ հատվածում սեղմե՛ք Ձեր մուտքանվան կամ հաշվեկշռի վրա,
- Սեղմե՛ք «Ելքագրում»,
- Ընտրե՛ք Ձեզ հարմար վճարման եղանակը,
- Լրացրե՛ք անհրաժեշտ տվյալները և հաստատե՛ք:
Դուք կարող եք գումար հանել Ձեր հաշվից հետևյալ եղանակներով՝
· ArCa համակարգի կողմից սպասարկվող քարտեր,
· IDram, EasyWallet, Tellcell էլեկտրոնային դրամապանակներ,
· Bank Transfer վճարային համակարգ,
· Toto տերմինալներ,
· Մեր սպասարկման կենտրոններում:
Կարևոր է իմանալ
Կան բանկեր, որոնց թողարկած քարտերը ArCa համակարգի կողմից չեն սպասարկվում: Հետևաբար հնարավոր չէ ելքագրման հայտ ներկայացնել այդ բանկերին պատկանող քարտերով: Նման բանկերի թվին են պատկանում՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ և «Յունիբանկ» ԲԲԸ:
Բանկային քարտի կամ էլ. դրամապանակի վրա ելքագրման հայտ ներկայացնելու դեպքում այն պետք է պատկանի տվյալ խաղային հաշվի օգտատիրոջը:
- Ինչպե՞ս չեղարկեմ գումարի ելքագրման հայտը
-
1. Կազինո բաժնում՝
- Մուտք գործե՛ք «Գործարքներ»,
- Բացված պատուհանի «Գործարքի Տեսակ» հատվածից ընտրե՛ք «Կանխիկացման Հայտեր»,
- Ընտրե՛ք ժամանակահատվածը,
- Սեղմե՛ք դեռևս չհաստատված ելքագրման հայտի չեղարկման կոճակը (X):
2. Սպորտ բաժնում՝
- Մուտք գործե՛ք «Գործարքներ»,
- Սեղմե՛ք «Համալրումներ/Ելքագրումներ»,
- Ընտրե՛ք ժամանակահատվածը,
- Սեղմե՛ք դեռևս չհաստատված ելքագրման հայտի «Չեղարկել» կոճակը:
- Ինչպե՞ս գումար փոխանցեմ կազինո և սպորտ բաժինների միջև
-
Բաժինների միջև փոխանցում կատարելու համար՝
- Կայքի վերևի աջ հատվածում սեղմե՛ք Ձեր մուտքանվան կամ հաշվեկշռի վրա,
- Մուտք գործե՛ք «Փոխանցում» բաժին,
- Բացված պատուհանում սլաքների միջոցով ընտրե՛ք, թե որ բաժնից որ բաժին է կատարվում փոխանցումը (առաջին դաշտում պետք է երևա այն բաժինը, որտեղից դուրս կգա փոխանցվող գումարը, իսկ երկրորդում՝ ուր կփոխանցվի),
- Նշե՛ք գումարի չափը «Գումար» դաշտում,
- Սեղմե՛ք «Փոխանցում»:
Կարևոր է. Փոխանցումներ հնարավոր է կատարել միայն սեփական հաշիվների միջև (Կազինո-Սպորտ և հակառակը), այլ օգտատիրոջ խաղային հաշվին գումար փոխանցել հնարավոր չէ:
- Ինչպե՞ս գրանցվեմ կայքում
-
Totogaming.am կայքում գրանցվելու համար՝
- Սեղմե՛ք կայքի վերևի աջ անկյունում գտնվող ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը,
- Բացված պատուհանում լրացրե՛ք համապատասխան դաշտերը,
- Սեղմե՛ք ԱՎԱՐՏԵԼ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ կոճակը:
Տվյալները ճիշտ լրացնելու դեպքում գրանցումը հաջողությամբ կիրականացվի:
Կարևոր է իմանալ.
✓ Կազմակերպության ծառայություններից կարող են օգտվել բացառապես 21 տարին լրացած անձինք:
✓ Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ: