Վճարումների կանոններ

TotoGaming–ի հաշվին գումարի մուտքագրումը կամ հաշվից գումարի ելքագրումն իրականացվում է ֆինանսական կառույցների կամ վճարային համակարգերի միջոցով։ Ընթացակարգերը, պայմանները և դրույթները, մուտքագրման/ելքագրման հնարավորությունները և ժամկետները ժամանակ առ ժամանակ կարող են տարբեր լինել տարբեր երկրների և ֆինանսական ինստիտուտների միջև։ Ընթացիկ պայմանները հասանելի են գրանցվելուց հետո միայն՝ "Մուտքագրում" կամ "Ելքագրում" բաժինների միջոցով։
Խաղադրույքների բոլոր ձևերում առավելագույն շահումը մեկ տոմսի համար, անկախ տոմսում ներառված խաղադրույքների քանակից, սահմանվում է 5,000,000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ։

 

TotoGaming–ը կարող է արտոնել վճարային համակարգերին՝ հանդես գալու իր անունից, ընդունելու դեպոզիտները, հսկելու դրամական միջոցները, կառավարելու գումարի ելքագրման   գործընթացը։
Օգտատերը կարող է գումար մուտքագրել Ընկերության բուքմեյքերական կետերում, առցանց վճարային համակարգերի և/կամ տերմինալների միջոցով:
TotoGaming-ը չի ընդունի խաղադրույք օգտատիրոջից, մինչև օգտատերը չբացի իր անձնական հաշիվը TotoGaming-ում և իր հաշվեկշռին չունենա խաղադրույքը կատարելու համար բավարար գումար:

 

Եթե վճարային քարտի կամ վճարային համակարգի միջոցով օգտատիրոջ կողմից կատարվել է խաղային հաշվի համալրում և այդ գումարից խաղադրույքներ չեն կատարվել, ապա օգտատիրոջ կողմից տվյալ գումարը ետ պահանջելու դեպքում նրանից գանձվելու է վճարային համակարգի ծառայության տոկոսն այն չափով, որքանով վճարային համակարգը գանձել է TotoGaming–ից` մասնակցի տվյալ գումարը TotoGaming–ի հաշվին փոխանցելու համար:
 

Այն դեպքում, երբ օգտատիրոջ բնակության  վայրի  օրենսդրությամբ արգելվում է առցանց խաղային գործունեությունը, օգտատերը չպետք է իրականացնի որևէ խաղային գործունեություն:
TotoGaming–ը կամ համապատասխան իրավասու պետական մարմիններն իրավունք ունեն վերահսկել բոլոր գործարքները՝ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում։ TotoGaming–ի կողմից հայտնաբերված բոլոր կասկածելի գործարքները կհասցեագրվեն համապատասխան մարմիններին։