Մուտքագրում

Մասնակիցը/օգտատերն իր խաղային հաշիվը կարող է համալրել՝

 

Ա) Ընկերության խաղակետերում, որտեղ մասնակիցը/օգտատերը կատարում է վճարում կանխիկ գումարով, հայտնում է իր պայմանական անունը (լոգինը), որից հետո 1 ժամվա ընթացքում գումարը հաշվեգրվում է նրա խաղային հաշվին,

 

Բ) TotoGaming քարտերի օգնությամբTotoGaming քարտը պարունակում է  16–նիշանոց կոդ (PIN-կոդ): Մուտք գործեք "Իմ Հաշիվը/Мой счет" բաժին, որտեղ "Մուտքագրում/Депозит" ենթաբաժնի "Քարտի կոդը/Код карты" դաշտում մուտքագրեք համապատասխան թվերը և սեղմեք "Մուտքագրել/Пополнить":

 

Գ) Idram վճարային համակարգի և TelCell, EasyPay վճարային տերմինալների միջոցով:

 

Դ) Visa/MasterCard վճարային համակարգերի միջոցով

 

Եթե մասնակիցը/օգտատերը վճարային քարտերի կամ վճարային համակարգերի միջոցով համալրել է իր խաղային հաշիվը և այդ գումարից խաղադրույք չի կատարել, ապա մասնակցի կողմից տվյալ գումարը հետ պահանջելու դեպքում նրանից գանձվելու է բանկի կամ վճարային համակարգի ծառայության տոկոսն այն չափով, որքանով բանկը կամ  վճարային համակարգը գանձել է կազմակերպչից` մասնակցի տվյալ գումարը Կազմակերպչի հաշվին փոխանցելու համար:   
 

Մասնակցի/օգտատիրոջ խաղային հաշվին հաշվեգրված գումարը կարող է օգտագործվել բացառապես խաղադրույքների կատարման համար կամ մասնակցի/օգտատիրոջ կողմից հետ պահանջվել՝ համաձայն Կանոնակարգում սահմանված կանոնների:
Մասնակիցը/օգտատերը կարող է գումար պատվիրել իր խաղային հաշվից կա՛մ կանխիկ, կա՛մ այն վճարային համակարգի միջոցով, որով կատարվել է իր խաղային հաշվի համալրումը:

 

Եթե տվյալ վճարային համակարգի միջոցով մասնակցին/օգտատիրոջը չի հաջողվում հետ փոխանցել գումարը, մասնակիցը/օգտատերը կարող է ստանալ գումարը Ընկերության կայքում նշված կանխիկի ընդունման և տրամադրման կետերում:
Ցանկացած գործարք՝ իրականացված մասնակցի/օգտատիրոջ և կազմակերպիչ հանդիսացող կողմի միջև վճարային քարտի և/կամ վճարային համակարգի միջոցով, համարվում է իրականացված մասնակցի/օգտատիրոջ կողմից: 

 

Կազմակերպիչ հանդիսացող կողմը կարող է սահմանել խաղային հաշվի հաշվեկշռի նվազագույն սահմանաչափ, որի օգտագործման ընթացակարգն ու կանոնները ներկայացված կլինեն կայքում: