Ելքագրում

Մասնակիցն իր շահումը կարող է ստանալ հետևյալ չորս եղանակներով՝

 

  • կանխիկ՝ TotoGaming–ի կայքում նախանշված որևէ խաղակետում,
  • կանխիկ՝ TotoGaming–ի առաքման ծառայության միջոցով,
  • վճարային համակարգերի միջոցով, ինչպիսիք են ArCa, Idram,
  • "BankTransfer" համակարգի միջոցով

 

1. TotoGaming–ի խաղակետերում շահումը ստանալու կարգը

 

TotoGaming–ի խաղակետերից որևէ մեկում շահումը կանխիկ ստանալու համար մասնակիցը պետք է՝

  • պատվիրի գումարն իր հաշվի "Ելքագրում" բաժնում,
  • նշի ելքագրվող գումարի ցանկալի չափը, որն ավտոմատ կերպով  կելքագրվի մասնակցի հաշվից, մուտքագրի հնգանիշ կոդ, որը կհաստատի գումարի ելքագրման պատվերը՝ միաժամանակ չմոռանալով "Խաղակետ" բաժնի ցանկից ընտրել այն խաղակետը, որտեղից նա նախընտրում է ստանալ իր շահումը:

Կազմակերպիչը ոչ մի կերպ չի կրում պատասխանատվություն այն հետևանքների համար, որոնց պատճառ կարող է հանդիսանալ գաղտնաբառն այլ անձանց համար հասանելի դառնալը: Մասնակիցն իր շահումը կարող է ստանալ պատվերը կատարելուց 24 ժամ հետո 3 օրվա ընթացքում: Եթե 3 օրվա ընթացքում մասնակիցը չի ստանում գումարը, ապա պատվիրված գումարն ավտոմատ փոխանցվում է մասնակցի հաշվի մնացորդին:
 

2. TotoGaming–ի առաքման ծառայության միջոցով շահումը ստանալու կարգը

 

Առաքման ծառայության միջոցով շահած գումարը ստանալու համար մասնակիցը պետք է՝

  • պատվիրի գումարն իր հաշվի "Ելքագրում" բաժնում և "Խաղակետ" բաժնի ցանկից ընտրի "Առաքում" տարբերակը:
  • պատվերն իրականացնելուց հետո զանգահարի (010) 539942 հեռախոսահամարով և թողնի կոնտակտային տվյալներ (հասցե, հեռախոս), որոնք անհրաժեշտ են պատվիրված գումարն առաքելու համար:

Առաքվող գումարի նվազագույն չափը 30,000 ՀՀ դրամ է, իսկ առավելագույն չափը՝ 500,000 դրամ:

 

3. Վճարային համակարգերի միջոցով շահումը ստանալու կարգը 

 

Վճարային համակարգերի միջոցով շահումը ստանալու համար մասնակիցը պետք է՝

  • պատվիրի գումարի ելքագրումը՝ իր հաշվի "Ելքագրում" բաժնում սեղմելով նախընտրած վճարային համակարգի կոճակը,
  • ArCa համակարգի միջոցով շահումը ստանալու համար մասնակիցը պետք է "Քարտի կոդը" դաշտում մուտքագրի կրեդիտ քարտի վրա նշված կոդը, իսկ "Քարտապան" դաշտում՝ քարտի վրա նշված անունն ու ազգանունը:
  • Idram համակարգի միջոցով շահումը ստանալու համար մասնակիցը պետք է մուտքագրի Idram–ի կայքում գրանցման ժամանակ իրեն տրամադրված ID համարը:

Բուքմեյքերական կետերում կատարված խաղադրույքների համար շահումները վճարվում են իրադարձության ավարտի հաջորդ օրվանից՝ 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո չպահանջված շահումները չեն վճարվում:
Մասնակցի պատվիրած գումարը չի կարող գերազանցել նրա անհատական խաղային հաշվի մնացորդն այդ պահի դրությամբ:
Շահումները կլորացվում են 1 դրամի շրջանակներում:
Շահումների հաշվարկման հետ կապված բոլոր առարկություններն ընդունվում են իրադարձության արդյունքների հայտարարումից հետո 5-օրյա ժամկետում` գրավոր դիմումի տեսքով:
Բոլոր շահումները վճարվում են այն բուքմեյքերական կետում, որտեղ կատարվել է խաղադրույքը, ինչպես նաև Կազմակերպչի գրասենյակում՝ ք.Երևան, Ամիրյան 26 հասցեով:

 

4. Բանկի միջոցով խաղային հաշվի գումարը կանխիկացնելու կարգը 

 

1. Մուտք գործեք Ձեր խաղային հաշվի «Ելքագրում» բաժին,

2. Ընտրեք BankTransfer տարբերակը, մուտքագրեք գումարը, այնուհետև հաստատեք,

3. «Գործարքներ» բաժնում Դուք կտեսնեք 9-11 նիշանի կոդ: Գումարը ստանալու համար անհրաժեշտ է այդ կոդը ներկայացնել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ConverseBank, Acba-Credit Agricole Bank, AraratBank, ArdshinBank, AreximBank, ArmEconomBank, VTB, Anelik, ArmBusinessBank, Inecobank, Prometey Bank, կամ MobiDram, Telcell և HayPost սպասարկման կենտրոններ: Անձնագրի առկայությունը գումարը ստանալիս պարտադիր է: 

BankTransfer ծառայությունը հասանելի է ՀՀ և ԼՂՀ տարածքում: