Խաղադրույքների կանոններ

1. Ներածություն
 

1.1 Սույն պայմանները սահմանում են TotoGaming-ի բուքմեյքերական ծառայություններից օգտվելու Կանոնները։ Կատարելով ցանկացած խաղադրույք TotoGaming-ում՝ Հաշվետերը դրանով իսկ համաձայնվում է, որ կարդացել, ըմբռնել և լիովին համաձայն է խաղադրույքների սույն Կանոնակարգին։
 

1.2 Սույն Կանոնակարգը համաձայնեցված է ՀՀ Ֆինանսների նախարարության հետ:
 

1.3 TotoGaming–ի հետ կապված ցանկացած վիճելի հարցի դեպքում անհրաժեշտ է համապատասխան նամակ ուղարկել info@totogaming.am էլ. փոստին։
 

1.4 TotoGaming–ն իրեն միանձնյա իրավունք է վերապահում կատարել ցանկացած փոփոխություններ Կայքում, խաղագումարների և մեկ տոմսով առավելագույն շահումների վճարումների չափի սահմանափակումներում, տվյալ Կանոնակարգում, ինչպես նաև իր այլ առաջարկներում, որի մասին Հաշվետիրոջ հաշվեհամարի փոստին նախօրոք կուղարկվի հաղորդագրություն։
 

1.5 TotoGaming–ը կարող է թարմացնել, փոխել, խմբագրել և լրացնել սույն Կանոնակարգը ցանկացած ժամանակ։

 

 

2.Խաղադրույքների ընդունում
 

2.1 Բոլոր խաղադրույքներն ընդունվում են առաջարկված ծրագրի իրադարձությունների հիման վրա`ըստ Կազմակերպչի սահմանած գործակիցների: Խաղադրույքներն ընդունվում են մինչև իրադարձության փաստացի սկիզբը, բացառությամբ Online խաղադրույքների: Online խաղադույքները Կազմակերպչի հայեցողությամբ ընդունվող խաղադրույքներ են, որոնք ընդունվում են իրադարձության ընթացքում: Այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառով խաղադրույքը կատարվել է իրադարձության փաստացի սկզբից հետո, այն համարվում է անվավեր, բացառությամբ ընթացիկ Online խաղադրույքների:
 

2.2 Խաղադրույքները չեն համարվում վավեր, մինչև չեն վավերացվում և չեն հայտնվում մասնակցի խաղադրույքների արխիվում։ Խաղադրույքների վավերականության վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում Հաճախորդը պետք է ստուգի ընթացիկ խաղադրույքները կամ կապ հաստատի Հաճախորդների աջակցման բաժնի հետ։
 

2.3 Ընդունվելուց հետո խաղադրույքը համարվում է վավեր և չի կարող չեղարկվել, եթե միայն ընդունված չէ Կազմակերպչի ուղղակի կամ անուղղակի սխալի արդյունքում: Հաճախորդի պարտականությունն է ստուգել, որպեսզի կատարած խաղադրույքները լինեն անսխալ։
 

2.4 Այն դեպքում, երբ ծագում է որևէ անհամաձայնություն Հաշվետիրոջ հաշվեհամարում իրականացված որևէ գործարքի վերաբերյալ, TotoGaming–ի՝ գործարքների վերաբերյալ տվյալների բազայում արտացոլված  տեղեկությունը կհամարվի որոշիչ և բեկման ոչ ենթակա։
 

2.5 Կազմակերպիչն իրավունք ունի մինչև իրադարձության փաստացի սկիզբը ցանկացած պահի ետ վերադարձնել կատարված խաղադրույքի գումարը: Այս դեպքում կատարված խաղադրույքը կամ խաղադրույքները համարվում են անվավեր, որի մասին Կազմակերպիչը  ծանուցում է  իր կայքի նորությունների բաժնում կամ ուղարկում է էլեկտրոնային նամակ գրանցման ժամանակ Հաճախորդի կողմից  նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
 

2.6 TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում խաղադրույքի  կամ համակցված խաղադրույքների համար մեկ տոմսով վճարումը սահմանափակել մինչև առավելագույնը 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով յուրաքանչյուր Հաճախորդի և խաղադրույքի համար:
 

2.7 TotoGaming-ն իր իսկ հայեցողությամբ կարող է կիրառել լրացուցիչ սահմանափակումներ բոլոր տեսակի  խաղադրույքների համար, որոնք կարող են լինել ավելի ցածր, քան 2.6–ում ամրագրած սահմանաչափը։ Այն դեպքում, երբ սույն սահմանը հատվում է, մասնակիցն իրավունք ունի հայտ ներկայացնել TotoGaming՝ այն ավելացնելու խնդրանքով։ TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում ընդունելու (ամբողջովին կամ մասամբ) կամ մերժելու սույն դիմումը՝ առանց նախազգուշացման, հիմնավորման և  բացատրության։
 

2.8 TotoGaming–ն իրավունք ունի բացառապես իր հայեցողությամբ մերժելու ցանկացած խաղադրույքի համար ներկայացրած հայտ՝ ամբողջովին կամ մասամբ։
 

2.9 TotoGaming–ն  իրեն իրավունք է վերապահում բացառապես իր հայեցողությամբ մերժել կամ արգելափակել Հաճախորդի մուտքն իր հաշվեհամար։
 

2.10 TotoGaming–ում տեղադրված ցանկացած խաղադրույք կարող է  ընդունվել  որոշակի  ուշացմամբ:
 

2.11 TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում կասեցնել ցանկացած վճարում պետական մարմինների կողմից իրականացվող հետաքննությունների ընթացքում։


 

3. Չեղյալ (անվավեր) խաղադրույքներ
 

3.1 Խաղադրույքը կարող է համարվել անվավեր (վերադարձվել), և այդ դեպքում այն ստանում է ″1″ գործակից։
 

3.2 Էքսպրես խաղադրույքը համարվում է վավեր՝ անկախ նրա բաղադրիչ իրադարձություններից որևէ մեկի հետաձգվելու, չկայանալու կամ չեղարկվելու փաստից։ 
 

3.3 Էքսպրես խաղադրույքները երբեք չեն կարող ներառել փոխկապակցված ելքերով երկու կամ ավել խաղադրույքներ, Օրինակ՝ խաղադրույք X թիմի հաղթանակի և նույն թիմի Y խաղացողի՝ նույն առաջնությունում լավագույն ռմբարկու ճանաչվելու վրա։ Չնայած TotoGaming–ը բոլոր միջոցները ձեռնարկում է՝ կանխելու նման հնարավորությունները, TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ անվավեր ճանաչել այն էքսպրես խաղադրույքները, որոնք կպարունակեն փոխկապակցված ելքեր։
 

3.4 Աշխատակիցների կամ ծրագրային խոտանի պատճառով առաջացած սխալների (ակնհայտ վրիպակներ ծրագրում, տարբեր դիրքերում գործակիցների անհամապատասխանություն, ոչ կոռեկտ գործակիցներ և այլն) և խաղադրույքի անկոռեկտությունը հաստատող այլ փաստարկների դեպքում այն խաղադրույքների շահումները (ներառյալ Online խաղադրույքները), որոնք կա՛մ

ա. գործակցի առումով տարբեր են խաղադրույքը կատարելու պահին համընդհանուր շուկայում հասանելի պայմաններից, կա՛մ
բ. ակնհայտ սխալ են խաղադրույքը կատարելու պահին համընդհանուր շուկայում հասանելի պայմանների համեմատ, մենք կհաշվարկենք «1» գործակցով, այսինքն՝ խաղադրույքները կվերադարձվեն:

Սա կարող է կիրառվել հետևյալ հանգամանքներում՝

ա. սահմանված գործակիցն է՝ 40, երբ համընդհանուր շուկայում առաջարկված գործակիցն է՝ 4,
բ. հանդիկապով խաղադրույքների արգումենտները հակառակ են սահմանվել,
գ. տոտալով խաղադրույքների արգումենտներն ակնհայտ սխալ են տրվել, օրինակ՝ 68.5-ի փոխարեն 685,
դ. խաղի  հաշիվներն ակնհայտ սխալ են սահմանվել, օրինակ՝ 3:0 հաշվի փոխարեն տրված է 0:3: Սույն դեպքում գործակիցների համապատասխանությունը պարտադիր պայման է:
ե. խաղադրույքները կատարվել են սկսած խաղի կայացած իրադարձության վրա:


 

4. TotoGaming–ի իրավունքներն ու պարտականությունները
 

4.1 Հաճախորդի հաշվեհամարին հասցեագրած սխալ վճարումներում անճշտությունները շտկելու նպատակով TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում փոխել, շտկել կամ անվավեր ճանաչել ոչ կոռեկտ գործակիցներով և ոչ ճիշտ հաշվարկված խաղադրույքները, որի արդյունքում Հաշվետիրոջ հաշվեկշիռը կարող է ենթարկվել որոշակի փոփոխության: Այն դեպքում, երբ նման փոփոխության արդյունքում Հաշվետիրոջ հաշվեկշիռը դառնում է բացասական, Հաշվետերը չի կարող կատարել հետագա խագադրույքներ, մինչև չհամալրի իր հաշիվը:
 

4.2 Այն դեպքում, երբ TotoGaming–ն ունի հիմնավոր փաստարկներ, որ Հաշվետիրոջ հաշիվն օգտագործել է որևէ երրորդ կողմ՝ խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և/կամ եթե Հաշվետերը գրանցել է երկրորդ հաշիվ որպես նոր հաճախորդ՝ մուտքագրելով գրանցման նոր տվյալներ (նոր անուն, նոր էլ. հասցե և այլն), TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել նման հաշիվներից կատարված խաղադրույքները և չվճարել շահումները:
 

4.3 TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում կասեցնել Հաճախորդի  հաշվեհամարը՝ ընդհուպ մինչև անհրաժեշտ հետաքննության ավարտը։
 

4.4 Այն դեպքում, երբ սույն Կանոնները չեն հանգեցնում վերջնական լուծման, TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում իր իսկ հայեցողությամբ կարգավորել սույն խնդիրները արդարության սկզբունքներով՝ հիմք ընդունելով համընդհանուր խաղային չափանիշները, ավանդույթները և սահմանումները։
 

4.5 Սույն Կանոնակարգը՝ այլ լեզուներով ներկայացումը կամ խաղադրույքներին առնչվող ցանկացած այլ տեքստեր կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Չնայած բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են չշեղվելու սույն դրույթների տրամաբանությունից այլ լեզուներով տարբերակներում, TotoGaming–ը ոչ մի պատասխանատվություն չի կրում հայերեն և այլ լեզուներով տարբերակների միջև առկա որոշակի անհամապատասխանությունների համար։ Հետևաբար այն դեպքում, երբ ծագում է որևէ անհամաձայնություն հայերեն հրատարակչության և որևէ այլ լեզվով թարգմանված տարբերակի միջև, հայերենը  համարվում է գերակա և այն հիմքը, ըստ որի կարգավորվում են հարցերը։
 

4.6 Խաղադրույքը կարող է համարվել անվավեր՝ պայմանավորված համապատասխան գործող օրենքներով և ֆորս–մաժորային իրավիճակներով։
 

4.7 TotoGaming–ի կայքում  հրապարակված  ցանկացած վիճակագրություն կամ խմբագրված նյութ համարվում է հավելյալ տեղեկություն, և TotoGaming–ը չի կրում ոչ մի պատասխանատվություն այդ տեղեկության ճշգրտության համար։ Հաճախորդի պարտականությունն է տեղեկացված լինել իրադարձության հանգամանքների վերաբերյալ՝ հարկ եղած դեպքում օգտվելով այլ տեղեկատվական աղբյուրներից։

 

 

5. Արդյունքների հաշվարկ
 

5.1 Արդյունքների հաշվարկման  համար TotoGaming–ն անում է առավելագույնը՝ ստանալու հավաստի տեղեկություններ առաջնային աղբյուրներից (իրադարձության ընթացքում կամ անմիջապես վերջինիս ավարտից հետո), հեռուստատեսային հեռարձակումներից, տարբեր ռեսուրսներից (պաշտոնական կայքեր կամ այլ աղբյուրներ): Այն դեպքում, երբ սույն տեղեկությունը մատչելի չէ առաջին աղբյուրից և/կամ պաշտոնական աղբյուրներից, և/կամ վերը նշված աղբյուրներում առկա է ակնհայտ սխալ, խաղի արդյունքի հաշվարկի համար հիմք կհանդիսանան որևէ այլ հասանելի աղբյուրներ։ Այն դեպքերում, երբ չկան հավաստի տվյալներ պաշտոնական աղբյուրներից, TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում կատարել հաշվարկը համաձայն հասանելի աղբյուրներից որևիցե մեկի՝ ըստ իր սեփական ընտրության և հայեցողության։ Տվյալ պարագայում վիճելի խաղադրույքները չեն կարող բողոքարկվել:
 

5.2 Խաղադրույքների հաշվարկը համարվում է վերջնական, եթե այն հաշվարկի պահին ճիշտ է և/կամ չի հակասում տվյալ Կանոնակարգի որևէ կետի: Հաշվարկի վրա չեն կարող ազդել հաշվարկից հետո ոչ խաղային պատճառներով տեղի ունեցած հաշվի փոփոխությունները, որակազրկումները կամ տեղերի վերաբաշխումները: Այսինքն՝ եթե խաղի/իրադարձության/մրցման արդյունքները վերանայվել են ոչ խաղային պատճառներով, TotoGaming–ի խաղադրույքների առաջնային հաշվարկը ոչ մի դեպքում փոփոխության ենթակա չէ, եթե հստակ նշված չեն այլ պայմաններ:
 

5.3 Դեռևս չսկսված իրադարձությունը ոչ ավելի, քան 72 ժամով հետաձգվելու  դեպքում խաղադրույքները պահպանվում են, իսկ 72 ժամը լրանալու դեպքում՝ վերադարձվում: Եթե 72 ժամվա ընթացքում հայտնի է դառնում  իրադարձությունը 72 ժամից ավելի ժամկետով հետաձգելու մասին, ապա խաղադրույքների ուժի մեջ մնալու կամ վերադարձման վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է բուքմեյքերական գրասենյակը: Եթե ԲԱԱ (NBA), ՀԱԼ (NHL), ՖԱԼ (NFL), բեյսբոլի (MLB) մրցախաղերը նշանակված օրը չեն կայացել, ապա խաղագումարները վերադարձվում են անմիջապես հաջորդ  օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ սխալ ամսաթիվ է նշված եղել:
 

5.4 Սկսված իրադարձությունը կարող է ինչ-ինչ պատճառներով ընդհատվել, այսինքն՝ մինչև վերջ չընթանալ: Իրադարձությունը, որն ընդհատվել է և 24 ժամվա ընթացքում ավարտի չի հասցվել, համարվում է կայացած, եթե խաղացել են ոչ պակաս, քան ֆուտբոլում 70 րոպե, բասկետբոլում՝ 48 րոպեանոց "4 քառորդ 12 րոպե"  խաղերի դեպքում 40 րոպե (օրինակ՝ NBA), 40 րոպեանոց "4 քառորդ 10 րոպե" խաղերի դեպքում 35 րոպե (օրինակ՝ Եվրոլիգայի խաղարկություն), հոկեյում` ՀԱԼ (NHL) 54 րոպե, եվրոհոկեյում 50 րոպե, ամերիկյան ֆուտբոլում 50 րոպե, բեյսբոլում 5 իննինգ, գնդակով հոկեյում 60 րոպե, այս դեպքերում կայացած համարվող իրադարձության ելքը (փաստացի արդյունքը) իրադարձության ընդհատման պահին գրանցված արդյունքն է (բացառությամբ թենիսի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, բադմինտոնի): Մնացած դեպքերում իրադարձությունը համարվում է չկայացած, այդ թվում  հավասար արդյունքի ժամանակ մրցախաղի դադարեցման դեպքում այն ձևերում, որտեղ ոչ–ոքի արդյունքը չի թույլատրվում (բասկետբոլի խաղերի գերակշիռ մասը, բեյսբոլը և հոկեյի փլեյ–օֆֆ սերիաները), և խաղադրույքները (այդ թվում նաև Online խաղադրույքները) ենթակա են վերադարձման:
Եթե իրադարձությունն ընդհատվել է և համարվում է չկայացած, ապա այն ելքերը, որոնք նրա ընդհատման պահին որոշված են և կախված չեն իրադարձության վերջնական արդյունքից  (օրինակ՝ թիմը գոլ չի խփի, բայց արդեն խփել է, ով կխփի առաջին գոլը, բայց գոլն  արդեն գրանցվել է, առաջին խաղակեսի ելքը և այլն), հիմք են ընդունվում խաղադրույքների (այդ թվում նաև Online խաղադրույքների) հաշվարկման համար: 

 

5.5 Այն դեպքում, երբ երկու կամ ավելի մասնակիցներ կիսում են հաղթական դիրքերը, ապա խաղադրույքները վերադարձվում են, եթե մասնակիցներից միայն մեկը պաշտոնապես հաղթող չի ճանաչվում:
 

5.6 Այն դեպքում, երբ մրցման/իրադարձության  կազմակերպիչն անհրաժեշտ է համարում այսպես կոչված հիմնական սեզոնի ավարտից հետո ներառել այլ անհրաժեշտ ռաունդներ, խաղեր կամ խաղերի շարքեր (օրինակ՝ փլեյ–օֆֆեր, փլեյ–աութներ, հետսեզոնային պաշտոնական  խաղեր)՝ որոշելու դասակարգումները, լիգայի հաղթողներին, ավելի բարձր լիգա դուրս եկողներին կամ դուրս մնացողներին, TotoGaming–ը հաշվի կառնի այս խաղերի արդյունքները և ելքերը՝ սահմանելու լիգայի վերջական դասակարգման, ավելի բարձր լիգա դուրս գալու կամ դուրս մնալու գործակիցները։ Օրինակ՝ ՀԱԼ (NHL) հաղթող թիմի վրա կատարված խաղադրույքները կվերաբերեն Սթենլիի գավաթի հաղթողին։
 

5.7 Հատուկ իրադարձությունների համար TotoGaming–ն ըստ իր հայեցողության կարող է կրճատել մասնակիցների ընտրությունը և նաև կարող է ներառել հետևյալ տարբերակները՝ "Ցանկացած այլ", "Այո/Ոչ", "Միայն Ա կամ Բ" կամ նման այլ խաղադրույքներ: Ցանկը ներառում է բոլոր չցուցակագրված մասնակիցներին, բացառությամբ նրանց, ովքեր արդեն ներառված են:
 

5.8 Այն խաղադրույքները, որոնք սկզբնապես պահանջում են, որպեսզի մասնակիցները երկու կամ ավել փուլերից հետո անցնեն մրցաշարի հաջորդ փուլ/ռաունդ, կհամարվեն վավեր՝ անկախ խաղի մեկնարկային օրվա որևէ հետաձգումից/տեղափոխումից, այն դեպքում, եթե խաղն իրապես տեղի է ունենալու մրցաշարի ժամկետների շրջանակներում:
 

5.9 "Անցում" խաղադրույքը շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընտրված  մասնակիցը տվյալ մրցաշարի՝ տվյալ պահին տեղի ունեցող խաղի/իրադարձության արդյունքում միանշանակ կերպով անցնի հաջորդ փուլ, և կհամարվի անվավեր, եթե համապատասխան խաղի ելքը չորոշվի իր փաստացի մեկնարկի օրվանից հետո 72 ժամվա ընթացքում:
 

5.10 Անկախ այն փաստից, թե արդյոք նման ինֆորմացիա նշվել է խաղադրույքում, թե ոչ, այսպես կոչված "չեզոք դաշտերում" խաղարկվող իրադարձությունների վրա խաղադրույքների կատարումը, ինչպես նաև տարածքի/դաշտի փոփոխությունը, կարող է հիմք հանդիսանալ խաղադրույքների չեղարկման համար միայն այն դեպքում, եթե հիմնավորվի, որ իրադարձությունն անց է կացվում մի դաշտում, որը համարվում է մասնակիցներից մեկի համար "սեփական": Այս  դեպքում խաղադրույքները կվերադարձվեն:
 

5.11  Թիմերի անդամների սեռային, տարիքային դասակարգումների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև պահուստային խմբերի տարբեր սահմանումները (օրինակ՝ կանանց թիմեր, ոչ ազգային, տարբեր տարիքային թիմեր կամ հավաքականներ  և այլն), համարվում են լրացուցիչ տեղեկություն: Նման տեղեկության առկայությունը (բացակայությունը) և հավաստիությունը բավարար հիմք չի հանդիսանում խաղի/իրադարձության վրա կատարած խաղադրույքները չեղարկելու կամ վերադարձնելու համար՝ այն պայմանով, որ տվյալ գործոնները չեն հանգեցնում առաջարկված գործակիցների ակնհայտ անհամապատասխանության: Այդ դեպքում TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում հաշվարկը կատարել ըստ սեփական հայեցողության և ընտրության:
 

5.12  Չնայած այն փաստին, որ TotoGaming–ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու խաղադրույքի մեջ ներառվող ցանկացած բաղադրիչի պատշաճ թարգմանությունը, պետք է հաշվի առնել, որ որոշ անվանումների՝ այլ լեզվով թարգմանության համարժեքները կարող են տարբերվել: Լեզվաբանական նման անհամապատասխանությունները բավարար հիմք չեն հանդիսանում` չեղարկելու տվյալ իրադարձության/խաղի վրա կատարած խաղադրույքները: Սույն կանոնը վերաբերում է նաև իրադարձությունների, թիմերի, հովանավորների անվանումներին:  
 

5.13 Ժամանակահատվածի վրա կատարած խաղադրույքները մեկնաբանվում են հետևյալ կերպ` "Առաջին 30 րոպեների ընթացքում" խաղադրույքը ներառում է խաղի սկզբից սկսած մինչ 29 րոպե և 59 վայրկանը տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, "10 րոպեից մինչև 20 րոպե" խաղադրույքը ներառում է 10 րոպե 0 վայրկյանից մինչև 19 րոպե 59 վայրկյանը տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:
 

5.14 Որպեսզի հաղթեն խաղի/իրադարձության տևողության վրա կատարած խաղադրույքները, որոնք պարունակում են ոչ ամբողջական նիշեր (օրինակ` N.5 րոպե կամ N.5 ռաունդ), նշված տևողությունը պետք է ամբողջապես լրանա: Օրինակ` բոքսի մենամարտի վրա կատարված ″Ավել/Պակաս 6.5 ռաունդ″ խաղադրույքի ″Ավել”–ը կշահի այն դեպքում, երբ 7-րդ ռաունդը փաստացի սկսվի:
 

5.15 Կոնկրետ խաղացողների խփած գոլերի վրա կատարված խաղադրույքի դեպքում այն գոլը, որը որակվում է որպես "ինքնագոլ", հաշվի չի առնվում, եթե միայն այլ բան սահմանված չէ:
 

5.16 Երկրին/թիմին/խաղային մարզաձևերի հավաքականներին մրցաշարում շնորհված ցանկացած մեդալ, անկախ թիմի անդամների քանակից, կհամարվի մեկ մեդալ:
 

5.17 Շահումների հաշվարկմանն առնչվող բոլոր առարկություններն ընդունվում են գրավոր տեսքով՝ արդյունքների հրապարակումից հետո 5 օրվա ընթացքում: