Սպորտ

Բարի գալուստ Տոտո Գեյմինգի Հաճախ Տրվող Հարցերի էջ: Այստեղ Դուք կգտնեք մեր Հաճախորդների բարձրաձայնած առանցքային հարցերի պատասխանները: Այս էջում Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները չգտնելու դեպքում կարող եք կապ հաստատել Հաճախորդների Աջակցման Կենտրոնի հետ, Տոտո Գեյմինգի օպերատորները ուրախ կլինեն օգնել Ձեզ, և միգուցե Ձեր հարցն էլ հայտնվի մեր Հաճախ Տրվող Հարցերի ցանկում:

 

Ինչպե՞ս բացել հաշիվ TotoGaming Սպորտային բաժնում:

TotoGaming կայքի սպորտային բաժնում գրանցվելու համար սեղմեք  կայքի վերևի աջ անկյունում գտնվող "Գրանցում/Регистрация" կոճակը: Գրանցման  գործընթացն անհրաժեշտ կլինի կատարել ընդամենը մեկ անգամ և այն կտևի մի քանի րոպե:
 

 

Թույլատրվու՞մ է ունենալ մեկից ավել խաղային հաշիվ TotoGaming–ի սպորտային բաժնում:

TotoGaming–ի սպորտային բաժնում յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ:

 

 

Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ կատարած խաղադրույքները:

Ձեր կատարած խաղադրույքները կարող եք տեսնել "Հաշվեկշիռ/Баланс" բաժնի "Խաղադրույքների պատմություն/История Ставок" ենթաբաժնում: Ձեր կատարած խաղադրույքների պատմությունը տեսնելու համար բացված պատուհանում ընտրեք ժամանակահատվածն և խաղադրույքների կարգավիճակը, այնուհետև սեղմեք "Показать" կոճակը:

 

 

Չեմ կարողանում մտաբերել իմ գաղտնաբառը և/կամ լոգինը: Ի՞նչ կարող եմ անել:

Գաղտնաբառը վերականգնելու համար սեղմեք կայքի վերևի հատվածում գտնվող "Մոռացե՞լ եք գաղտնաբառը"/Забыли пароль? կոճակը և հետևեք հրահանգներին: Մուտքանունը մոռանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեր Հաճախորդների Աջակցման Կենտրոնի հետ՝ ուղարկելով հաղորդագրություն [email protected] էլ.փոստին: Ձեր ինքնության նույնականացման գործընթացի ավարտից հետո Ձեզ կտրամադրվի Ձեր մուտքանունը: 

 

 

Ինչպե՞ս կատարել խաղադրույքներ:
Եթե Դուք արդեն ընտրել եք իրադարձությունը, որի վրա ցանկանում եք  խաղադրույք կատարել, ուղղակի սեղմեք Ձեր կանխատեսած ելքի վրա, և Ձեր ընտրած խաղադրույքը կհայտնվի էջի աջ կողմում գտնվող Ձեր խաղատոմսում: Այնուհետև խաղատոմսում մուտքագրեք խաղադրույքի գումարը: Խաղատոմսն անմիջապես ավտոմատ կհաշվարկի և ցույց կտա Ձեր հնարավոր շահումը: Խաղադրույքը ընտրելուց հետո հաստատեք այն՝ սեղմելով "Կատարել Խաղադրույք" կոճակը: Կատարած խաղադրույքի գումարը կնվազեցվի Ձեր հաշվեկշռից:    

 

 

Ինչպե՞ս կարող եմ համոզվել իմ խաղադրույքը ընդունվել է, թե ոչ:

Երբ Դուք հաստատեք Ձեր խաղադրույքը՝ սեղմելով "Կատարել խաղադրույք" կոճակը, Դուք կստանաք հաղորդագրություն, որը հաստատում է, որ Ձեր խաղադրույքը ընդունվել է: Ցանկացած արդեն իսկ կատարված խաղադրույք հայտնվում է "Խաղադրույքների պատմություն"/ "История Ставок բաժնում: Հիշեք, որ արդեն կատարված խաղադրույքները այլևս չեն կարող չեղարկվել:

 

 

Ես սխալմամբ այլ խաղադրույք եմ կատարել: Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ այն չեղարկելու համար:

Ցավոք, արդեն կատարված խաղադրույքները այլևս ենթակա չեն չեղարկման: Խնդրում ենք ստուգել Ձեր խաղադրույքը, նախքան "Կատարել խաղադրույք" կոճակը սեղմելը:

 

 

Ի՞նչ տեսակի խաղադրույքներ կարող եմ ես կատարել TotoGaming–ում:

Տոտո Գեյմինգն առաջարկում է սպորտաձևերի, սպորտային առաջնությունների, մրցաշարերի վրա կատարվող խաղադրույքների լայն ընտրություն, ինչպես նաև Դուք կարող եք կատարել լայվ խաղադրույքներ ընթացող բազմատեսակ իրադարձությունների վրա:  
Խաղադրույքների տեսակների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք "Խաղադրույքների տեսակներ" բաժինը:

 

 

Որքա՞ն է խաղադրույքի առավելագույն և նվազագույն գումարը:

Կայքի միջոցով կատարվող խաղադրույքի նվազագույն գումարը կազմում է հիսուն (50) ՀՀ դրամ:
Խաղադրույքի առավելագույն գումարը կազմում է հինգ հարյուր հազար (500, 000) ՀՀ դրամ, եթե սույն գումարով շահումը չի գերազանցում հինգ միլիոն (5,000, 000) ՀՀ դրամը:

 

 

Ի՞նչ արժույթով կարելի է կատարել խաղադրույք TotoGaming–ում:

Ներկայումս Դուք կարող եք հաշիվ բացել և խաղադրույք կատարել միայն ՀՀ արժույթով: 

 

 

Կարո՞ղ եմ կատարել փոխանցումներ Սպորտի և Կազինոյի իմ հաշիվների միջև:

Այո: Սպորտի և Կազինոյի Ձեր հաշիվների միջև փոխանցումներ կատարելու համար սեղմեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող «Փոխանցում»/Перевод հրահանգը: «Գումար»/Сумма դաշտում նշեք փոխանցվող գումարի չափը, իսկ «Կազինո ID»/ Casino ID դաշտում Կազինոյի կայքում գրանցված Ձեր խաղային հաշվի ID-ն: Վերոնշյալից հետո սեղմեք «Հաստատել»/Подтвердить հրահանգը:

 

 

Ինչպե՞ս կարող եմ գումար մուտքագրել TotoGaming-ի իմ սպորտի խաղային հաշվին:

«Мой счет» բաժնում սեղմեք «Депозит» և հետևեք հրահանգներին: Դուք կարող եք արագ և հեշտությամբ գումար մուտքագրել այնպիսի առցանց վճարային համակարգերի և տերմինալների միջոցով, ինչպիսին են Idram, TelCell, BTA, EasyPay:
Հաշվի համալրումը կարող է կատարվել TotoGaming քարտերի միջոցով՝ «Իմ Հաշիվը/Мой счет» բաժնում: Ընկերությունն առաջարկում է նաև TotoGaming քարտերի անվճար առաքում Երևան քաղաքի տարածքում՝ սկսած 10.000 դրամից, որոնք պատվիրելու համար կարող եք զանգահարել (+37460) 700000 հեռախոսահամարով։
Դուք կարող եք համալրել Ձեր խաղային հաշիվը Ընկերության բուքմեյքերական կետերում, որտեղ կանխիկ գումարը վճարելուց և Ձեր մուտքանունը (լոգին) հայտնելուց հետո գումարը կմուտքագրվի Ձեր խաղային հաշվին 1 ժամվա ընթացքում:


 

Ինչպե՞ս համալրել սպորտի խաղային հաշիվը բանկային քարտի միջոցով:

Դուք նախապես պետք է գրանցվեք  www.money.idram.am ինտերնետային կայքում: Այստեղ Դուք պետք է լրացնեք Ձեր պլաստիկ քարտի (MasterCard, VISA և American Express) այն տվյալները, որոնք կպահանջի համակարգը: Դրանից հետո www.totogaming.am կայքում մուտք գործեք «Իմ Հաշիվը/Мой счет» բաժինը, ընտրեք «Մուտքագրում/Депозит» ենթաբաժինը  և սեղմեք Idram դաշտի վրա: Այստեղ նշեք գումարի չափը, մուտքագրեք նշված կոդը և սեղմեք «Մուտքագրել/Пополнить»: Բացված պատուհանում նշեք Ձեր Idram հաշվեհամարի Id-ն, գաղտնաբառը և հաստատեք՝ սեղմելով Վճարել կոճակը:

Դուք կարող եք համալրել Ձեր խաղային հաշիվը նաև Visa/MasterCard համակարգով: Դրա համար անհրաժեշտ է www.totogaming.am կայքում մուտք գործել «Իմ Հաշիվը/Мой счет» բաժինը, ընտրել «Մուտքագրում/Депозит» ենթաբաժինը  և սեղմել Visa/MasterCard դաշտի վրա: Այստեղ նշեք գումարի չափը, մուտքագրեք նշված կոդը և սեղմեք «Մուտքագրել/Пополнить»: Բացված պատուհանում Ձեր վճարային քարտի տվյալները լրացնելուց և հաստատելուց հետո գումարը կփոխանցվի Ձեր խաղային հաշվին:

 

 

Ինչպե՞ս համալրել սպորտի խաղային հաշիվը TotoGaming քարտի միջոցով:

TotoGaming քարտը պարունակում է  16–նիշանոց կոդ (PIN-կոդ): Մուտք գործեք "Իմ Հաշիվը/Мой счет" բաժին, որտեղ "Մուտքագրում/Депозит" ենթաբաժնի "Քարտի կոդը/Код карты" դաշտում մուտքագրեք համապատասխան թվերը և սեղմեք "Մուտքագրել/Пополнить":

 

 

Կարո՞ղ եմ գումար մուտքագրել իմ ընկերոջ՝ TotoGaming–ում ունեցած հաշվին:

Ոչ, Ձեր հաշիվը կարող եք համալրել միայն Դուք՝ Ձեր անձնական վճարման միջոցներով: Քարտի/հաշվեհամարի/դրամապանակի միջոցով կարելի է գումար մուտքագրել, միայն եթե նրանց օգտատիրոջ տվյալները համապատասխանում են TotoGaming–ի հաշվետիրոջ տվյալներին:
 

 

Ինչպե՞ս իրականացնել կանխիկացում TotoGaming–ի սպորտի խաղային հաշվից:
Կարող եք կանխիկացում կատարել հետևյալ երեք եղանակներով՝
• կանխիկ գումարով TotoGaming–ի խաղադրույքների ընդունման և տրամադրման կետերում,
• կանխիկ գումարով՝ առաքմամբ,
• Idram վճարային համակարգի միջոցով գումարի փոխանցմամբ:


 

Ինչպե՞ս իրականացնել կանխիկացում TotoGaming–ի խաղակետերի միջոցով:
Մուտք գործեք «Իմ Հաշիվը/Мой Счет» բաժին, այնուհետև «Ելքագրում/Выплата» ենթաբաժնում նշեք գումարի չափը, մուտքագրեք ցանկացած հնգանիշ թիվ, ընտրեք Ձեզ հարմար գրասենյակը և սեղմեք «Հաստատել/Подтвердить»: Պատվիրված գումարը ստանալու համար այցելեք Ձեր ընտրած գրասենյակ, ներկայացրեք Ձեր անձնագիրը, հայտնեք Ձեր հնգանիշ թիվը, լոգինը, որից հետո կարող եք ստանալ գումարը: Գումարը կարող եք ստանալ պատվերը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

Ինչպե՞ս ստանալ գումարն առաքման միջոցով:
Երևան քաղաքի տարածքում գործում է գումարի անվճար առաքում՝ սկսած 30.000 դրամից։ Մուտք գործեք «Իմ Հաշիվը/Мой счет» բաժին, այնուհետև «Ելքագրում/Выплата» ենթաբաժնում նշեք գումարի չափը, մուտքագրեք ցանկացած հնգանիշ թիվ, «Отделение» բաժնում նշեք «Առաքում/Доставка», ապա զանգահարեք (+374 60) 700000 հեռախոսահամարով, օպերատորին հայտնեք Ձեր տվյալները, հնգանիշ թիվը և թողեք կոնտակտային հեռախոսահամար։

 

 

Ինչպե՞ս ստանալ գումարը ArCa վճարային համակարգի միջոցով:
Մուտք գործեք «Իմ Հաշիվը/Мой счет» բաժնի «Ելքագրում/Выплата» ենթաբաժին և սեղմեք «ArCa» դաշտի վրա։ Այստեղ մուտքագրեք գումարի չափը, քարտի վրա նշված 16-նիշանոց կոդը, օգտատիրոջ անունն ու ազգանունը և հաստատեք։

 

 

Ինչպե՞ս ստանալ գումարը Idram վճարային համակարգի միջոցով:
Մուտք գործեք «Իմ Հաշիվը/Мой счет» բաժնի «Ելքագրում/Выплата» ենթաբաժին և սեղմեք «Idram» դաշտի վրա։ Այստեղ մուտքագրեք գումարի չափը, Idram համակարգի իննանիշ ID-ն և  հաստատեք։

 

 

Որքա՞ն ժամանակում է վճարվում պատվիրված գումարը:
Դուք կարող եք ստանալ գումարը վճարման պատվեր ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

TotoGaming–ում կանխիկացում իրականացնելիս գանձվու՞մ է հավելավճար: 
Եթե մասնակիցը/օգտատերը վճարային քարտի կամ վճարային համակարգի միջոցով համալրել է իր խաղային հաշիվը և այդ գումարից խաղադրույք չի կատարել, գումարը հետ վերադարձնելու հայտի ներկայացման դեպքում վճարային համակարգի ծառայությունների դիմաց նրանից կգանձվի գումար տոկոսային այն սահմանաչափով, որը գանձվել է կազմակերպիչ հանդիսացող կողմից տվյալ գումարի փոխանցման համար: 

 


Թույլատրվու՞մ է TotoGaming-ի խաղային հաշվից փոխանցել գումար իմ  ընկերոջ հաշվին:
Այո, այժմ մենք ունենք նման հնարավորություն, որը կոչվում է 'Փոխանցում ընկերոջդ':  Այն հնարավորություն է տալիս կատարել փոխանցումներ (այսինքն՝ մասնակիցը կարող է ընկերոջ խաղային հաշվին փոխանցել (զիջել) որոշակի գումարի խաղադրույք կատարելու իր իրավունքը) «Միջազգային բուքմեյքեր - Տոտոգեյմինգ տոտալիզատորի մասնակիցների խաղային հաշվիներին։