Կազինո

Այս բաժնում կարող եք գտնել Կազինոյին վերաբերող Հաճախ Տրվող Հարցերը

 

Ինչպե՞ս բացել հաշիվ TotoGaming կազինոյում:
Մուտք գործեք TotoGaming կազինոյի casino.totogaming.am վեբ–կայքի գլխավոր էջ և սեղմեք «Գրանցում» կոճակը վերևի աջ անկյունում: Նկատի ունեցեք, որ Ձեր օգտատիրոջ անունը և հաշվի դրամական միավորը չեն կարող ենթարկվել փոփոխության:
Գրանցման գործընթացի ժամանակ Դուք պարտավոր եք հաստատել Ձեր 18տ. լրացած լինելը, ինչպես նաև հաստատել այն, որ Դուք համաձայն եք «Ընդհանուր Դրույթներին և Պայմաններին»: Վերոնշյալից անմիջապես հետո Դուք կարող եք մուտք գործել TotoGaming–ում բացված Ձեր նոր հաշիվ՝ Ձեր օգտատիրոջ անվամբ և գաղտնաբառով:

 

 

Ինչու՞ են Ձեզ հարկավոր իմ անձնական տվյալները: Դուք երաշխավորու՞մ եք վերջիններիս անվտանգությունը:
Ձեր անձնական տվյալներն անհրաժեշտ են Ձեր անձի, տարիքի, ընթացիկ հասցեի հաստատման, ինչպես նաև ֆինանսական գործարքների իրականացման համար: TotoGaming–ը կիրառում է տվյալների կոդավորման նորագույն տեխնոլոգիա՝ ապահովելով Ձեր տվյալների անվտանգությունը:

 

 

Չեմ կարողանում մտաբերել իմ լոգինը և/կամ գաղտնաբառը: Ի՞նչ կարող եմ անել:
 

Desktop
Դուք կարող եք գտնել Ձեր՝ օգտատիրոջ անունը Ձեր գրանցման նամակում: Սկզբում պետք է ստուգել Ձեր «սփամ» թղթապանակը: Եթե Ձեզ չի հաջողվում գտնել Ձեր՝ օգտատիրոջ անվան հաստատման նամակը, կարող եք դիմել Հաճախորդների Աջակցման Կենտրոնին [email protected] էլ. փոստի հասցեով: «Live chat»-ի օպերատորներին չի թույլատրվում «Live chat»-ի այցելուներին տրամադրել օգտատերերի անուններ:
Սխալ գաղտնաբառի մուտքագրման դեպքում Ձեր համակարգչի էկրանին կհայտնվի հետևյալ  հաղորդագրությունը՝ «Անվավեր էլ. Փոստ կամ գաղտնաբառ»: Նման հաղորդագրություն տեսնելու դեպքում սեղմեք «Վերականգնել գաղտնաբառը» հղումը, այնուհետև լրացրեք «Էլ. Փոստ» և «Ծննդյան ամսաթիվ» դաշտերը, որից հետո Ձեր՝ Կազինոյում գրանցման ժամանակ նշած էլ. փոստի հասցեին կուղարկվի նոր գաղտնաբառ:

 

Mobile 
Դուք կարող եք գտնել Ձեր՝ օգտատիրոջ անունը Ձեր գրանցման նամակում: Սկզբում պետք է ստուգել Ձեր «սփամ» թղթապանակը: Եթե Ձեզ չի հաջողվում գտնել Ձեր՝ օգտատիրոջ անվան հաստատման նամակը, կարող եք դիմել Հաճախորդների Աջակցման Կենտրոնին [email protected] էլ. Փոստի հասցեով: «Live chat»-ի օպերատորներին չի թույլատրվում «Live chat»-ի այցելուներին տրամադրել օգտատերերի անուններ:
Սխալ գաղտնաբառի մուտքագրման դեպքում Ձեր համակարգչի էկրանին կհայտնվի հետևյալ  հաղորդագրությունը՝ «Անվավեր էլ. Փոստ կամ գաղտնաբառ»: Նման հաղորդագրություն տեսնելու դեպքում սեղմեք «Վերականգնել գաղտնաբառը» հղումը, այնուհետև լրացրեք «Էլ. Փոստ» և «Ծննդյան ամսաթիվ» դաշտերը, որից հետո Ձեր՝ Կազինոյում գրանցման ժամանակ նշած էլ. փոստի հասցեին կուղարկվի նոր գաղտնաբառ:

 

 

Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը:
 

Desktop
Մուտք գործեք կայքի վերևի աջ անկյունում գտնվող «Իմ հաշիվ» էջանիշ, այնուհետև «Պրոֆիլ» և վերջում սեղմեք «Փոխել գաղտնաբառը» կոճակը: Լրացրեք «Հին գաղտնաբառ» դաշտը, որից հետո «Նոր գաղտնաբառ» և «Հաստատել գաղտնաբառը» դաշտերը: Վերջում սեղմեք «Պահպանել գաղտնաբառը» կոճակը:

 

Mobile
Սեղմեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող 
 հրահանգը: Մուտք գործեք « Հաշիվ» էջանիշ, այնուհետև սեղմեք «Փոխել Գաղտնաբառը» կոճակը: Լրացրեք «Հին գաղտնաբառ» դաշտը, որից հետո «Նոր գաղտնաբառ» և «Հաստատել գաղտնաբառը» դաշտերը: Վերջում սեղմեք «Պահպանել գաղտնաբառը» կոճակը:

 

 

Ինչպե՞ս փոխել գրանցված էլ. փոստի հասցեն:
Ներկայումս Դուք չեք կարող ինքնուրույն փոխել Ձեր էլ. փոստի հասցեն, այնուամենայնիվ, եթե առաջանում է նման անհրաժեշտություն, դիմեք TotoGaming–ի Հաճախորդների Աջակցման Կենտրոն:

 

 

Ձեր Վեբ–կայքի գործունեությունը լիցենզավորվա՞ծ է:
Այո, մենք ունենք գործող լիցենզիա՝ տրված ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից՝ զբաղվելու խաղադրույքների ընդունման գործունեության իրականացմամբ: Մեզ նաև շնորհվել է միջազգային խաղերի լիցենզիա Կյուրասաոյում:

 

 

Ապահովված է արդյո՞ք իմ կրեդիտ քարտի տվյալների անվտանգությունը:

Անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ մեր Կազինոյում կիրառվում են տվյալների կոդավորման առաջադեմ տեխնոլոգիաներ: Ձեր տրամադրած բոլոր տվյալները կոդավորվում են որակի միջազգային ստանդարտ համարվող SSL կոդավորման ալգորիթմով: Սա նշանակում է, որ փոխանցվող բոլոր տվյալները՝ ներառյալ Ձեր հասցեն և կրեդիտ քարտը, ապահով պաշտպանված են այնպես, ինչպես պաշտպանված կլինեին սովորական բանկում:
 

 

Ի՞նչ արժույթով եք գումար ընդունում: 
Կազինոյի կայքում ընդունվող արժույթը ՀՀ դրամն է:  

 

 

Թույլատրվու՞մ է իմ բանկային քարտի միջոցով կատարել դեպոզիտ իմ ընկերոջ հաշվին/մեկ այլ խաղային հաշվին:

Նման գործարքները համարվում են երրորդ կողմի մասնակցությամբ գործարքներ և հետևաբար խստիվ արգելվում են:

 


Կարո՞ղ եմ կատարել փոխանցումներ Սպորտի և Կազինոյի իմ հաշիվների միջև:
Այո: Սպորտի և Կազինոյի Ձեր հաշիվների միջև փոխանցումներ կատարելու համար սեղմեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող «Փոխանցում» հրահանգը: «Գումար» դաշտում նշեք փոխանցվող գումարի չափը, իսկ «Սպորտ ID» դաշտում Սպորտային խաղադրույքների կայքում Ձեր ID համարը: Վերոնշյալից հետ սեղմեք «Փոխանցել» հրահանգը:

 

 

Ինչպե՞ս կատարել դեպոզիտ իմ խաղային հաշվին:
 

Desktop
Սեղմեք վերևի անկյունում տեղակայված «Հաշվեկշիռ» կոճակը, այնուհետև մուտք գործեք «Դեպոզիտ» էջանիշ և ընտրեք Ձեր նախընտրելի վճարման եղանակը:
 

Mobile
Սեղմեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող  հրահանգը, այնուհետև «Գանձապահ» կոճակը: Մուտք գործեք «Դեպոզիտ» էջանիշ և ընտրեք Ձեր նախընտրելի վճարման եղանակը:

 

 

Դեպոզիտի կատարման ի՞նչ եղանակներ եք առաջարկում:
Մենք առաջարկում ենք դեպոզիտի կատարման հետևյալ եղանակները՝ ArCa, iDram, MobiDram վճարային համակարգեր, BTA, TelCell, Easypay տերմինալներ, ինչպես նաև Դուք կարող եք կատարել դեպոզիտ կայքում նշված մեր կանխիկի ընդունման և տրամադրման կետերից ցանկացածում: Մանրամասն տեղեկությունների համար մուտք գործեք «Դեպոզիտ» էջանիշ:

 

 

Ի՞նչ եղանակով կարող եմ կատարել կանխիկացում իմ հաշվից:
 

Desktop
Մենք առաջարկում ենք կանխիկացման հետևյալ եղանակները՝ ArCa, iDram, MobiDram վճարային համակարգեր, ինչպես նաև Դուք կարող եք կանխիկացում կատարել կայքում նշված մեր կանխիկի ընդունման և տրամադրման կետերից ցանկացածում: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք մուտք գործել «Հաշվեկշիռ»-> «Կանխիկացում» էջանիշ:
Դուք կարող եք ներկայացնել գումարի կանխիկացման հայտ ցանկացած ժամանակ: Ձեր հայտը կբավարարվի գումարի կանխիկացման համար սահմանված պահանջների կատարման և մեր համակարգում գումարի կանխիկացման Ձեր իրավասության առկայության դեպքում:

 

Mobile
Սեղմեք էկրանի վերին աջ անկյունում գտնվող  հրահանգը, այնուհետև «Գանձապահ» կոճակը: Մուտք գործեք «Կանխիկացում» էջանիշ և ընտրեք Ձեր նախընտրելի կանխիկացման եղանակը:

 

 

Կանխիկացումն իրականացնելիս գանձվու՞մ է հավելավճար:
Կանխիկացման ժամանակ հավելավճարի գանձումը կախված է ընտրված վճարման եղանակից: ArCa և iDram վճարման եղանակներից օգտվելու դեպքում Ձեզանից կգանձվի 3% միջնորդավճար այն պարագայում, երբ Դուք չեք խաղարկել Ձեր հաշվին եղած գումարը: Հավելավճար չի գանձվում այն դեպքում, եթե կանխիկացվում է TotoGaming–ի կանխիկի ընդունման և տրամադրման կետերում կատարված դեպոզիտի գումարը: Նաև նկատի ունեցեք, որ հավելավճարներ կարող են գանձվել Ձեզ սպասարկող բանկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց:

 

 

Կարո՞ղ եմ իմ հաշվից գումար փոխանցել երրորդ անձի հաշվին:
Նման գործարքները համարվում են երրորդ կողմի մասնկացությամբ գործարքներ և հետևաբար խստիվ արգելվում են:

 

 

Կանխիկացման ի՞նչ կանոններ են գործում TotoGaming կազինոյում:
Ձեր հաշվից կանխիկացում կատարելու համար՝
1. Այն պետք է լինի ակտիվ, և հաշվի հաշվեկշիռը պետք է գերազանցի նվազագույն գումարային սահմանաչափը:
2. Պահանջվող գումարը պետք է լինի մեծ կամ հավասար կանխիկացման համար սահմանված նվազագույն գումարային սահմանաչափից:
3. TotoGaming–ի կողմից իրականացվող ակցիաների առնչությամբ՝ կանխիկացման գործընթացի ժամանակ կարող են նույնպես կիրառվել սահմանափակումներ:
4. Կանխիկացում կատարելու համար օգտատերը պետք է ունենա առնվազն մեկ դեպոզիտ իր ողջ խաղային պատմության ընթացքում:

 

 

Գործու՞մ է կանխիկացման գումարային սահմանաչափի սահմանափակում:

Կանխիկացման նվազագույն գումարային սահմանաչափը կազմում է մեկ հազար (1,000) ՀՀ դրամ: Չի գործում կանխիկացման առավելագույն գումարային սահմանաչափի սահմանափակում, այնուամենայնիվ Կազինոյի ադմինիստրացիան կարող է պահանջել չկատարել 20 միլիոն (20,000,000) (գումարի կանխիկացման մեկ հայտի առավելագույն գումարային սահմանաչափը 2 միլիոն (2,000,000) ՀՀ դրամ է) ՀՀ դրամից ավելի կանխիկացում 24 ժամվա ընթացքում: Կազինոն իր Այցելուներին խորհուրդ է տալիս չգերազանցել գործարքների 20 միլիոն (20,000,000) ՀՀ դրամ գումարային սահմանաչափը 24 ժամվա ընթացքում:


 

Որտեղի՞ց կարելի է տեղեկանալ առաջարկվող ընթացիկ ակցիաների մասին:
 

Desktop
Դուք կարող եք տեսնել բոլոր ընթացիկ առաջարկները՝ մուտք գործելով TotoGaming–ի վեբ–կայքում տեղակայված «Ակցիաներ» - «Կազինո» էջանիշը:
 

Mobile
Դուք կարող եք տեսնել բոլոր ընթացիկ առաջարկները՝ սեղմելով  , այնուհետև մուտք գործելով «Ակցիա» էջանիշը:

 

 

Ինչպե՞ս կարող եմ օգտվել Cashback ակցիայից:

Մրցաշարային խաղերի նկատմամբ Cashback ակցիան չի գործում, մինչդեռ մրցաշարից դուրս գալով Դուք կրկին կարող եք օգտվել տվյալ բոնուսային ակցիայից: Այդ դեպքում Cashback-ի հաշվարկման սկիզբ կհանդիսանա մրցաշարից դուրս գալու պահը:

 

 

Կարելի՞ է հետ վերցնել խաղադրույքը այն դեպքում, երբ այն արդեն սեղանին է:

Խաղադրույքը կարելի է հետ վերցնել միայն խաղի մեկնարկից առաջ: Խաղի մեկնարկից հետո չի թույլատրվում խաղադրույքներում կատարել փոփոխություններ:

 

 

Ի՞նչ անել, երբ խաղի ձայնը չի աշխատում:

Հավաստիացեք, որ Ձեր համակարգչի ձայնային քարտը աշխատում է, ներառյալ այն, որ Ձեր համակարգչի բարձրախոսների ձայնը անջատված չէ: Ձայնի անխափան գործելը կարող եք ստուգել յուրաքանչյուր խաղի «Ձայնային պարամետրեր» բաժնում։