Կազինո

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է.

1. Ընդհանուր տեղեկություններ

2. Կոնտակտային տվյալներ

3. Ձեռքբերվող տեղեկատվությունը

4. Տյալների մշակման իրավական հիմքը

5. Անձնական տվյալների գաղտնիությունը

6. Տվյալների օգտագործումը

7. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

8. Տվյալների հրապարակումը

9. Տվյալների պահպանումը

10. Տվյալների պաշտպանությունը

11. Ձեր իրավունքները

12. Cookie քաղաքականություն

13. Փոփոխությունների կատարումը սույն քաղաքականությունում

 

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

1.1. «Դիջիթեյն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Դիջիթեյն) օգտագործում է totogaming.am, playin.totogaming.am կայքերը (այսուհետ՝ Ծառայություններ): Մենք պարտավորվում ենք պաշտպանել և հարգել մեր օգտատերերի (այսուհետ նաև՝ Ձեր) անձնական տվյալների գաղտնիությունը և ապահովել դրանց անվտանգությունը մեր Ծառայություններն օգտագործելիս: Սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Ձեզ այն մասին, թե մեր Ծառայություններից օգտվելու արդյունքում անձնական տվյալների ձեռբերման, օգտագործման և հրապարակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ ինչպիսի քաղաքականություն է վարում Դիջիթեյնը: 

1.2. Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները Ծառայությունները մատուցելու և դրանք կատարելագործելու նպատակով: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը և օգտագործմանը: Ձեր անձնական տվյալները երկրորդային նպատակներով օգտագործելու դեպքում համաձայնություն ստանալու համար մենք անմիջականորեն կդիմենք Ձեզ՝ ապահովելով հրաժարվելու հնարավորությունը:

1.3. Սույն քաղաքականությունում օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր դրույթներում և պայմաններում դրանց տրված բովանդակությունը, եթե սույն փաստաթղթով այլ բան նախատեսված չէ:

 

 

2. Կոնտակտային տվյալներ

 

2.1. Դիջիթեյնը հանդես է գալիս որպես անձնական տվյալներ մշակող և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեր գրանցման հասցեն է՝ ՀՀ 002, ք.Երևան, Ամիրյան 26։

Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցեր ուենալու դեպքում խնդրում ենք դիմել մեր Անձնական Տվյալների Պաշտպանության Աշխատակցին [email protected] էլ.փոստով:

Այլ հարցերի կապակցությամբ կարող եք դիմել մեր Հաճախորդների սպասարկման թիմին [email protected]otogaming.am էլ.փոստով: 

Եթե գտնվում եք ԵՄ տարածքում, Ձեր հարցերը և դիմումները կարող եք ուղղել մեր ներկայացուցչին [email protected] էլ.փոստով:

 

 

3. Ձեռքբերվող տեղեկատվությունը

 

3.1. Մենք ձեռք ենք բերում տարբեր տեսակի տեղեկատվություն մի շարք նպատակներով:  Մեր Ծառայություններից օգտվելիս մենք կարող ենք պահանջել որոշակի՝ անձը նույնականացնող տվյալներ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու կամ նույնականացման համար: Անձնական տվյալները կարող են ներառել. 

• Ձեր անունը և ազգանունը, 

• ծննդյան ամսաթիվը,

• հասցեն, փոստային ինդեքսը,

• էլ.փոստի հասցեն, 

• հեռախոսի համարը,

• անձնագրի/ID քարտի լուսպատճենը/սկանը,

• Ձեր հաշվի՝ օգտագործողի անունը և գաղտնաբառը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ անձնական տվյալների հիշյալ թվարկումը սպառիչ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է ընգրկել նաև այլ տվյալներ:

3.2. Լրացուցիչ տեղեկությունները մշակվում են ընթացիկ հիմունքներով:  Մենք կարող ենք նաև ձեռք բերել․

• մեր կայքերի այցելությունների մանրամասների և համացանցային հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ;

• տեխնիկական տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր Ծառայություններից, մասնավորպես, ինչ սարքով և բրաուզերով եք մուտք գործում մեր կայքեր;

• վճարային տեղեկատվություն և կայքի միջոցով իրականացվող գործարքների մանրամասները, այդ թվում` Ձեր վճարումների, կանախիկացումների և խաղադրույքների վերաբերյալ,

• մեր կամ մեր աշխատակցի հետ հաղորդակցությունը, օրինակ՝ զանգերը, նամակները,

• Ձեր տեղակայման, այդ թվում IP հասցեի, ինչպես նաև շարժի վերաբերյալ տեղեկատվություն,

• ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կտրամադրեք մեզ մեր կայքերի միջոցով,

• Ձեր կողմից այցելված կայքերը։ Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր Cookie քաղաքականությանը ստորև;

• որոշ դեպքերում կարող ենք նաև պահանջել անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, հասցեի վերաբերյալ ապացույց և ֆինանսական միջոցների աղբյուրի վերաբերյալ տվյալներ,

• երբեմն՝ Ձեր վերաբերյալ հանրային գրառումները (օրինակ՝ լրատվամիջոցներում, սոցիալական կայքերում, ֆորումներում, պաշտոնական գրանցամատյաններում, ինչպիսին է ընտրողների ցուցակը, պարունակվող).

• Որն ենք մենք սրանից անում, ու որը չենք անում??? Եթե կա էլի տվյալ որ հավաքում ենք, որ էստեղ նշված չէ, խնդրում եմ ավելացնել:

3.3. Դիջիթեյնի և նրա օգտատերերի պաշպանության նպատակով օգտագործում ենք երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայություններ՝ վճարման մեթոդը և մեր կայքեր այցելելիս օգտագործվող սարքը գնահատելու միջոցով Ձեր կողմից կատարվող վճարումներն ընդունելու հարցը որոշելու համար։ Երրորդ անձանց ծառայությունների միջոցով ստուգվում են՝ արդյոք սարքը կամ վճարման մեթոդը նույականացվում է  նախկինում կատարված կեղծ կամ չարաշահումներ պարունակող գործարքների հետ։ 

 

4. Տվյալների մշակման իրավական հիմքը

 

Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե․

• տվյալները մշակվել են օրենքի պահանջներին համապատասխան և առկա է անձի համաձայնությունը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

• մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

 

5. Անձնական տվյալների գաղտնիությունը

 

5.1. Մեզ հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և պաշտպանված է օրենքով:

5.2. Մեր աշխատակիցները և մշակվող անձնական տվյալների հետ առնչվելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:

 

6. Տվյալների օգտագործումը

 

6.1. Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

• մեր Ծառայությունները մատուցելու և պահպանելու,

• Ծառայությունների փոփոխությունների մասին տեղեկացնելու,

• Ձեր խաղային գործունակությունը ապահովելու,

• իրավական պարտավորությունների կատարումն ապահովելու,

• Ձեր առցանց ֆինանսական և խաղադրույքների գործարքներն իրականացնելու,

• մեր Ծառայությունների ինտերակտիվ գործառույթներին մասնակցելու  հնարավորություն ընձեռելու,

• հաճախորդներին աջակցություն տրամադրելու,

• մեր Ծառայությունները բարելավելու համար վերլուծություն կամ արժեքավոր տեղեկություններ հավաքագրելու,

• մեր ծառայության օգտագործումը վերահսկելու,

• տեխնիկական հարցերի հայտնաբերման, կանխարգելման և լուծման,

• Ձեզ նորություններ, հատուկ առաջարկներ և այլ ապրանքների, ծառայությունների և իրադարձությունների մասին ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու, քանի դեռ չեք հրաժարվել հիշյալ տեղեկությունները ստանալուց։

 

7. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

 

7.1. Մեր խաղային ծառայությունները մատուցելու կապակցությամբ մենք օգտվում ենք որոշ վստահված երրորդ կազմակերպությունների ծառայություններից։ Դրանք մասնավորապես ապահովում են մեր կայքերի աշխատանքը, բանկային և վճարային ծառայությունների տրամադրումը, ինքնության ստուգումը, խարդախությունների կանխումը և ռիսկերի կառավարումը: Վերջիններիս կապակցությամբ մեզանից կարող է պահանջվել այդ կազմակերպություններին փոխանցել Ձեր վերաբերյալ որոշ տվյալներ։ Ընդ որում դրանք կարող են գործունեություն ծավալել մեր տեղակայման երկրի սահմաններից դուրս:

Այս դեպքերում մենք երաշխավորում ենք, որ երրորդ կազմակերպությունների հետ ունենք համապատասխան անվտանգության և գաղտնիության պայմանավորվածություններ՝ Ձեր տվյալների պաշտպանվածությունն ապահովելու համար։

7.2. Մեր իրավական պարտականություններից ելնելով մեզանից կարող է պահանջվել Ձեր տվյալները տրամադրել պետական մարմիններին, ինչպիսիք են ոստիկանությունը կամ վերահսկող մարմինները։ Անձնական տվյալները կարող են նաև տրամադրվել կարգավորողներին, կազմակերպություններին կամ համապատասխան սպորտային մարմիններին խաղային համապատասխանեցման կամ սպորտային կանոնակարգերը խախտելու մեջ ներգրավվածության կասկածների դեպքում։ Տվյալների հրապարակումը կարող է պայմանավորված լինել նաև մեր օգտագործման պայմանների կիրառմամբ՝ Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված կարգով։

7.3. Դիջիթեյնի սեփականատիրոջ փոփոխության, վերակազմակերպման կամ այլ իրադարձության դեպքում, որը կհանգեցնի Ձեր տվյալների փոխանցմանը երրորդ անձի, այդ մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստի կամ մեր կայքերում համապատասխան ծանուցում հրապարակելու միջոցով՝ պարզաբանելով տվյալների նոր մշակողի ինքնությունը և անձնական տվյալների կապակցությամբ Ձեր ընտրության հնարավորությունները։

7.4. Մեր կայքերը կարող են պարունակել հղումներ երրորդ կազմակերպությունների կայքերին կամ կայքերից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերը կարող են ունենալ իրենց գաղտնիության քաղաքականությունը, և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում դրանց համար: Նախքան որևէ անձնական տվյալ փոխանցելը խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել տվյալ քաղաքականությունները։

 

 

8. Տվյալների հրապարակումը.

 

8.1 Ձեր անձնական տվյալները կարող են հրապարակվել այն դեպքում, երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է․

• իրավական պարտավորությունների կատարման համար,

• Դիջիթեյնի իրավունքները և սեփականությունը պաշտպանելու համար,

• Ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար,

• Ծառայությունների օգտատերերի կամ հասարակության անվտանգության ապահովման համար,

• իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար։

 

 

9. Տվյալների պահպանումը

 

9.1. Դիջիթեյնը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, և Ձեր անձնական տվյալները պահպանվում են տվյալ երկրի տարածքում գտնվող մեր սերվերներում։

9.2. Երրորդ անձանց հետ աշխատելու հանգամանքով պայմանավորված Ձեր տվյալները կարող են փոխանցվել և պահվել ՀՀ տարածքից դուրս գտնվող վայրերում: Դրանք կարող են նաև մշակվել ՀՀ-ից դուրս գործող աշխատակիցների կողմից, ովքեր աշխատում են մեզ կամ մեզ հետ համագործակցող կազմակերպության համար: Նման անձնակազմը կարող է ներգրավվել, ի թիվս այլնի, հաճախորդների սպասարկման, վճարման մանրամասների մշակման և ռիսկերի/խարդախության կառավարման համար։

9.3. Մենք երաշխավորում ենք, որ առկա է համապատասխան պայմանագրային վերահսկողություն ցանկացած երրորդ անձի նկատմամբ, որ աջակցում է մեզ անձնական տվյալների մշակման հարցում։ Այսպիսով՝ Ձեր իրավունքները և անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված են։

9.4. Ձեր տվյալները կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ Դուք մեր հաճախորդն եք: Երբ դադարեք լինել մեր հաճախորդը, Ձեր անձնական տվյալները կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ և այն ծավալով, որն անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները (հարկային, խաղային և փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ օրենքներով պարտադրված) կատարելու, վեճերը լուծելու և մեր իրավական պայմանագրերը և քաղաքականությունը կիրառելու համար։

 

 

10. Տվյալների պաշտպանությունը

 

Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր և հետևում ոլորտի լավագույն փորձին` դրանց անտեղին կորուստը, չարաշահումը, հասանելիությունը, հարապարակումը, փոփոխումը կամ ոչնչացումը կանխելու համար։ Անմիջականորեն Ձեզանից ստացված բոլոր անձնական տվյալները մենք պահեստավորում ենք տվյալների բազայում կոդավորված և գաղտնաբառով պատպանված վիճակում։ Տվյալների բազան իր հերթին գտնվում է մեր խիստ պաշտպանված ցանցի սահմաններում։

 

 

11. Ձեր իրավունքները.

 

11.1. Ձեր հիմնական իրավունքներն են․

• նախկինում տրված համաձայնությունը հետ վերցնելը, սակայն դա չի կարող հանգեցնել նախկինում համաձայնեցված վերամշակման անվավերության,

• բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության համապատասխան մարմիններ,

• մուտք գործել Ձեր անձնական տվյալներ, որոնք մենք մշակում ենք,

• պահանջել ուղղել Ձեր անձնական տվյալները, որոնք սխալ են կամ ժամկետանց,

• պահանջել ոչնչացնել ցանկացած անձնական տվյալ, որը մենք մշակել ենք,

• պահանջել որոշակի հանգամանքներում ուղեփակել Ձեր անձնական տվյալների մշակումը,

• դիմել Ձեր անձնական տվյալների որոշակի մասը Ձեզ կամ Ձեր կողմից ընտրված ընկերությանը տրամադրելու համար,

• առարկել տվյալների մշակման դեմ, երբ մեր կողմից այդ մշակումը կատարվում է մեր իրավաչափ շահերից ելնելով,

• վիճարկել ավտոմատացված մշակման միջոցով կայացված որոշումը, արտահայտել Ձեր տեսակետը և պահանջել, որ այն վերանայվի անձի կողմից:

11.2. Ընդգծենք, որ հիշյալ իրավունքները բացարձակ չեն և պահանջների նկատմամբ կիրառելի են համապատասխան իրավական կարգավորումները, ներառյալ խաղային կանոնակարգերը և այլ իրավական և էթիկական կանոնները կամ փաստաթղթերի պահպանման պարտավորությունները։

11.3. Ձեր իրավունքների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել [email protected]otogaming.am, իսկ դրանց իրականացման համար՝ [email protected]com հասցեով։

Ձեր իրավունքների մասին որևէ մտահոգություն ունենալու դեպքում իրավունք ունեք բողոք ներկայացնել լիազոր մարմնին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

 

 

12. Cookie քաղաքականություն

 

12.1. Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ, որոնք ներբեռնվում են Ձեր սարքում, երբ այցելում եք կայք: Դրանք հիմնականում օգտագործվում են մեծաթիվ կայքերի կողմից՝ Ձեր առցանց փորձառնությունը բարելավելու և հավաստիանալու, որ կայքի բովանդակությունն ու գործառույթները մատուցվում և օգտագորվում են արդյունավետորեն։

12.2. Cookie-ները իրականացնում են տարբեր գործառույթներ։ Օրինակ, որոշները պահպանվում են Ձեր համակարգչում միայն մեր կայքեր այցելելու ժամանակահատվածում: Այցելության վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս տեղաշարժվել մեր կայքում ավելի արագ կամ հնարավորություն են տալիս կայքին հիշել Ձեր նախընտրությունները։ Մշտական cookie-ները օգտագործվում են նրա համար, որ կայքերը հիշեն Ձեզ որպես վերադարձող այցելու կամ ապահովեն Ձեր կոնկրետ կարիքներին և շահերին համապատասխանող առցանց գովազդների տրամադրումը:

12.3. Մեր կայքերում մեր կամ մեր գործընկերների կողմից cookie-ների օգտագործման հիմնական նպատակներն են հնարավորություն ընձեռել Ձեզ խնայել ժամանակ և հեշտացնել հետագա մուտքը կայք, բացահայտել, թե ինչպես են անձինք տեղաշարժվում մեր կայքում, մեր ծառայությունը, կայքի բովանդակությունը և մեր հաղորդակցության արդյունավետությունը բարելավելու համար, հավաքել և կիսվել սարքի տվյալներով՝ կեղծիքի և փողերի լվացման հետ կապված սարքերը հայտնաբերելու և դրանց մուտքը կանխելու համար, բացահայտել հաշվի և սարքի անճշտությունները և հայտնաբերել ու կանխարգելել կեղծ գործարքները, մեր հաճախորդների հաշիվների և մեր ծառայությունների չարաշահումը:

12.4. Մեր Ծառայություններից օգտվելով՝ համաձայնում եք, որ Դիջիթեյնը ժամանակ առ ժամանակ կարող է Ձեր սարքում cookie-ներ տեղադրել տեղեկություններ (օրինակ, օգտագործողի անունը, անձնական այլ մանրամասները, էլ. փոստի հասցեն, տեխնիկական սարքի տվյալները, մասնավորապես՝ մոդելը և դրա IP հասցեն) պահպանելու, մեր կայքերի ֆունկցիոնալությունը և ծառայություններն ամբողջական շահագործելու և Ձեր բարուզերին Ձեզ՝ որպես օգտագործող, ճանաչելու հնարավորություն ապահովելու համար: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր անգամ Դիջիթեյնի կայքեր մուտք գործելիս կրկին չլրացնել նույն տեղեկությունները։ Այս cookie-ները չեն կարող օգտագործվել Ձեր համակարգչում ծրագրեր վարելու կամ վիրուսներ փոխանցելու համար: Cookie-ները կարող են ընթերցվել միայն այն վեբ-սերվերի կողմից, որն այն տեղադրել է Ձեր սարքում:

12.5. Դուք ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք փոխել Ձեր բարուզերի կարգավորումները՝ մեր կողմից օգտագործվող cookie-ները կամ դրանց մի մասն արգելափակելով։ Վերջին դեպքում կայքերի գործառույթները կամ դրանց մի մասը կարող են չգործել այնպես, ինչպես ծրագրված են եղել։ Օրինակ, Դուք,  հնարավոր է, չկարողանաք կատարել որևէ խաղադրույք։

12.6. Cookie-ների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.allaboutcookies.org կայքում։

 

 

13. Փոփոխությունների կատարումը սույն քաղաքականությունում

 

13.1. Դիջիթեյնն իրավասու է փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականությունում։ Քաղաքականության փոփոխված բովանդակությանը կարող եք ծանոթանալ մեր կայքերում, որոնք մշտապես թարմացվում են։

13.2. Գաղտնիության քաղաքականությունում էական փոփոխություններ կատարելու դեպքում Ձեզ կծանուցենք դրա մասին։ Մնացած դեպքերում Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում նշված՝ «Թարմացված է» ամսաթվի դրությամբ, և փոփոխման ամսաթվից հետո Ձեր կողմից Ծառայությունների շարունակաբար օգտագործումը կդիտարկվի որպես համաձայնություն և դրա պայմանների ընդունում։