Չաթի կանոններ

TotoGaming-ի Չաթն առցանց ծառայություն է, որն օգտատիրոջը թույլ է տալիս իրական ժամանակում շփվել Հաճախորդների աջակցման ծառայության հետ՝ ավելի որակյալ սպասարկում ստանալու նպատակով։
 

TotoGaming–ի օգտատերը Չաթից օգտվելիս պետք է հետևի վարվելակերպի հետևյալ կանոններին՝
ա. բարեխղճորեն օգտագործի Չաթը,
բ.չփոխանակի անպարկեշտ կամ վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություններ,
գ. չաղավաղի պարկեշտ երկխոսության կանոնները,
դ.չգործածի անհարիր բառապաշար, չանի կոպիտ կամ սպառնալից բնույթի հայտարարություններ,
ե. Չաթի օպերատորի հետ փոխանակվող հաղորդագրությունները չպետք է պարունակեն՝

  • բացահայտ սեռական բնույթի արտահայտություններ,
  • ատելության որևէ դրսևորում՝ պայմանավորված հատկապես էթնիկ ծագմամբ, գենդերային, կրոնական կամ այլ հիմունքներով,
  • ապօրինի գործողությունների խթանում, խրախուսում կամ նպաստում,
  • ապակողմնորոշում, զրպարտություն,
  • TotoGaming–ի կողմից արգելված որևէ այլ հաղորդագրություններ,

զ. չհրապարակի անձնական տվյալները, 
է. զերծ պահի Չաթը սպամերից:

 

Չաթի օգտագործման վերաբերյալ սահմանված կանոնները ժամանակ առ ժամանակ կարող են հավելվել և/կամ փոփոխվել։
 

Չաթի գործառույթները TotoGaming–ի կողմից վերահսկվում և կանոնակարգվում են՝ ավտոմատ կերպով կամ անհատապես։ Չաթի կանոնների որևէ խախտման դեպքում TotoGaming–ը զգուշացնում է օգտատիրոջը։ Եթե օգտատերը չի վերանայում իր դիրքորոշումը, TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել նրան  Չաթից։
 

Օգտատերը կարող է հեռացվել նաև անմիջապես՝ առանց որևէ նախազգուշացման։ Չաթի սահմանված կանոնները պարբերաբար խախտելու դեպքում TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում արգելափակել կամ կասեցնել տվյալ հաշիվը: