Անվտանգություն

TotoGaming-ն ապահովում է խիստ գաղտնիություն օգտատիրոջ հետ իր հարաբերություններում։ Տվյալները կհրապարակվեն միայն այն դեպքում, երբ դրանց համար հայտ ներկայացնեն պետական, դատական կամ հանրային մարմինները, և/կամ այն դեպքում, երբ օգտատերը խախտի TotoGaming-ի ընթացիկ կանոնները: Այս դեպքում տվյալները հետաքննության նպատակով կհրապարակվեն որևէ երրորդ կողմի համար։
 

Օգտատերն ինքնուրույն է ընտրում գաղտնաբառը և օգտատիրոջ անունը։ Օգտատիրոջ պարտականությունն է չբացահայտել այդ տեղեկությունները։ Եթե օգտատերը հիմնավոր կասկածներ ունի մտածելու, որ այլ օգտատերերի համար տվյալ տեղեկությունները դարձել են հասանելի, նա կարող է անմիջապես փոխել իր գաղտնաբառը կամ  կապ հաստատել  TotoGaming–ի Հաճախորդների աջակցման ծառայության հետ:
Էլեկտրոնային հաղորդակցությունները կարող են պահվել վիճակագրական և վերլուծական նպատակներով։

 

Ժամանակ առ ժամանակ վճարային համակարգերի միջոցով կատարվող մուտքագրումները կարող են մասամբ կամ ամբողջովին մերժվել, որը կարող է պայմանավորված լինել վճարային համակարգերի հետ համատեղ ձեռնարկած որոշակի անվտանգության միջոցառումներով։
TotoGaming–ը կարող է պահանջել ինքնությունը և/կամ օգտատիրոջ կողմից տրամադրված այլ մանրամասներ հաստատող փաստաթղթեր՝ նախքան մուտքագրումը և/կամ գումարի ելքագրումն իրականացնելը։ Սա կարող է հանգեցնել որոշակի ուշացումների։

 

TotoGaming–ի որևէ խաղում առկա հնարավոր սխալից օգտվելը կամ վերջինս չարաշահելը հակասում է TotoGaming–ի կանոններին։ TotoGaming–ի խաղային որևէ ծրագրում սխալ հայտնաբերելու դեպքում օգտատերը  պետք է անմիջապես ծանուցի TotoGaming–ին։ TotoGaming–ը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ արգելափակելով սխալից օգտվող կամ վերջինս չարաշահող հաճախորդի հաշիվը, և կսառեցնի նրա դրամական միջոցները մինչև իրավական գործընթացների ավարտը։
 

Միայն մեկ բոնուս է տրամադրվում յուրաքանչյուր IP հասցեին։ Բոնուսի չարաշահման դեպքում վերջինս կհամարվի անվավեր, իսկ հաշվի վրա առկա դրամական միջոցները կսառեցվեն։

 

ԱՆՁՆԱԿԱՆ  ՏՎՅԱԼՆԵՐ

 

TotoGaming–ը վերահսկում է օգտատիրոջ անձնական տվյալները համաձայն գործող օրենքների և իրավական ակտերի։ TotoGaming–ն ապահովում է խիստ գաղտնիություն օգտատիրոջ հետ իր հարաբերություններում։ Սույն գաղտնիությունը կարող է խախտվել միայն պետական մարմինների որոշումների համաձայն և/կամ այն դեպքում, երբ օգտատերը խախտում է TotoGaming–ի կանոնները։
 

TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում մշակել անձնական տվյալները հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման նպատակով։
Օգտատերը պետք է ունենա հնարավորություն փոփոխել իր անձնական տվյալները, ուղղել կամ հեռացնել սխալները կամ անհամապատասխանությունները։ Օգտատերն ինքնուրույն է ընտրում գաղտնաբառը և օգտատիրոջ անունը։ Օգտատիրոջ պարտականությունն է չհրապարակել սույն տեղեկատվությունը։