Ի-Ֆուտբոլ

Խաղադրույքներ Ի-Ֆուտբոլում

 

Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղերում խաղադրույքները ընդունվում են խաղի հիմնական ժամանակի համար, եթե այլ բան սահմանված չէ ծրագրում կազմակերպչի կողմից: Տեսամրցախաղերը անցկացվում են 2x7, 2x6 կամ 2x5 ձևաչափով (երկու խաղակես՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 7, 6 կամ 5 րոպե տևողությամբ)՝ կախված անցկացվող առաջնության պահանջներից:

Ի-Ֆուտբոլում տեսամրցախաղի ժամանակացույցի ցուցադրած ընթացիկ րոպեն կարող է տարբերվել տեսամրցախաղի իրական ժամանակից: Օրինակ, եթե Ի-Ֆուտբոլի անցկացման րոպեն ընտրված է 10 րոպե (2x5), տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը մինչև 90 րոպե կհասնի իրական 10 րոպեում: Այսինքն, օրինակ՝ իրական 8-րդ րոպեին տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը կարող է ցույց տալ 72-րդ րոպեն:

 

Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները.

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) կհաղթի առաջին թիմը՝ «Հ1»:

 

- Ոչ ոք իտեսամրցախաղում (խաղակեսում)՝ «Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) կհաղթի երկրորդ թիմը՝ «Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) առաջին թիմը չի պարտվի` «Հ1-Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) թիմերից որևէ մեկը կհաղթի՝ «Հ1-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) երկրորդ թիմը չի պարտվի` «Ոչ ոքի-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) կհաղթի (չի պարտվի) առաջին թիմը` հաշվի առնելով ֆորան` «Ֆորա 1»:

 

- Տեսամրցախաղում (խաղակեսում) կհաղթի (չի պարտվի) երկրորդ թիմը` հաշվի առնելով ֆորան` «Ֆորա 2»-ը:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (խաղակեսում) թիմերի խփած գոլերի ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (խաղակեսում) թիմերի անհատական խփած գոլերի ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղակեսում) առաջին (երկրորդ) թիմը գոլ կխփի (չի խփի):

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղակեսում) երկու թիմերն էլ գոլ կխփեն (չեն խփի):

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղակեսում) գոլերի ընդհանուր թիվը կլինի զույգ (կենտ):

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղի վերջնական հաշվի վրա:

Առաջարկվում է ընտրել տեսամրցախաղի վերջնական արդյունքում գրանցված ճշգրիտ հաշիվը՝ ըստ ծրագրում ներառված հնարավոր տարբերակների:

 

- Խաղադրույքներ՝ որ թիմը կխփի առաջին (երկրորդ կամ հաջորդ) գոլը տեսամրցախաղում (խաղակեսում):

 

Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղերի արդյունքների հաշվարկման համար հիմք են ընդունվում տեսամրցախաղերի պաշտոնական կայքէջերը, որոնք ներկայացված են աղյուսակում:

Տեխնիկական կամ որևէ այլ խնդրի պատճառով տեսամրցախաղի հեռուստաեթերի խափանումը և խաղային գրաֆիկայի թերությունները հիմք չեն խաղադրույքները «1» (մեկ) գործակցով հաշվարկելու համար:

Որևէ պատճառով գրանցված տեխնիկական հաղթանակը (պարտությունը) հիմք չէ խաղադրույքների հաշվարկման համար: Այս դեպքում տեսամրցախաղը համարվում է չկայացած և բոլոր խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով:

Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղը, որը տեխնիկական կամ որևէ այլ պատճատով ընդհատվել է և 24 ժամվա ընթացքում չի շարունակվել կամ ավարտի չի հասցվել, համարվում է չկայացած: Ընդհատված և չկայացած համարված տեսամրցախաղերի այն ելքերը, որոնք ընդհատման պահին արդեն միանշանակ պարզ են դարձել և կախված չեն մրցախաղի վերջնական արդյունքից, ենթակա են հաշվարկի, իսկ մնացած խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով: Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղը համարվում է կայացած, եթե այն խաղացվել է ամբողջությամբ:

Խաղադրույքներ են ընդունվում նաև Ի-Ֆուտբոլի տեսամրցախաղերում հնարավոր այլ ելքերի վրա, որոնք առաջարկված կլինեն ծրագրում կազմակերպչի կողմից: