Ի-Բասկետբոլ

 

Խաղադրույքներ Ի-Բասկետբոլում

 

Ի-Բասկետբոլի տեսամրցախաղերի ելքերի վրա կատարված խաղադրույքները հաշվարկվում են՝ հաշվի առնելով հետխաղյա լրացուցիչ ժամանակը ևս (овертайм): Այն դեպքում երբ տեսամրցախաղը ավարտվում է «ոչ ոքի» արդյունքով և առաջարկված չի եղել տեսամրցախաղի «Ոչ ոքի» ելքը, ապա տեսամրցախաղի «Հ1» և «Հ2» ելքերը հաշվարկվում են «1» գործակցով: Տեսամրցախաղերը անցկացվում են 4x5 կամ 4x4 ձևաչափով (չորս քառորդ՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 5 կամ 4 րոպե տևողությամբ): 12 րոպեանոց քառորդներով տեսամրցախաղերը անցկացվում են 4x5 ձևաչափով, իսկ 10 րոպեանոց քառորդներով տեսամրցախաղերը 4x4: Ի-Բասկետբոլի տեսամրցախաղի ժամանակացույցի ցուցադրած ընթացիկ րոպեն կարող է տարբերվել տեսամրցախաղի իրական ժամանակից: Օրինակ, եթե Ի-Բասկետբոլի անցկացման րոպեն ընտրվում է 16 րոպե (4x4), տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը մինչև 40 րոպե կհասնի իրական 16 րոպեում (մաքուր ժամանակ): Այսինքն, օրինակ, իրական 12-րդ րոպեին տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը կարող է ցույց տալ 30-րդ րոպեն:

 

Ի-Բասկետբոլի տեսամրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները.

 

- Տեսամրցախաղում (քառորդում) կհաղթի առաջին թիմը՝ «Հ1»:

 

- Ոչ ոքի տեսամրցախաղում (քառորդում)՝ «Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) կհաղթի երկրորդ թիմը՝ «Հ2»:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) առաջին թիմը չի պարտվի՝ «Հ1-Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) թիմերից որևէ մեկը կհաղթի՝ «Հ1-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) երկրորդ թիմը չի պարտվի՝ «Ոչ ոքի-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) կհաղթի (չի պարտվի) առաջին թիմը՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 1»-ը:

 

- Տեսամրցախաղում (քառորդում) կհաղթի (չի պարտվի) երկրորդ թիմը՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 2»-ը:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (քառորդում) թիմերի վաստակած միավորների ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (քառորդում) թիմերի անհատական վաստակած միավորների ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (քառորդում) թիմերի վաստակած միավորների ընդհանուր թիվը կլինի զույգ (կենտ):

 

- Խաղադրույքներ՝ լրացուցիչ ժամանակ կլինի (չի լինի):

 

Ի-Բասկետբոլի տեսամրցախաղերի արդյունքների հաշվարկման համար հիմք են ընդունվում տեսամրցախաղերի պաշտոնական կայքէջերը, որոնք ներկայացված են աղյուսակում:

Տեխնիկական կամ որևէ այլ խնդրի պատճառով տեսամրցախաղի հեռուստաեթերի խափանումը և խաղային գրաֆիկայի թերությունները հիմք չեն խաղադրույքները «1» (մեկ) գործակցով հաշվարկելու համար:

Որևէ պատճառով գրանցված տեխնիկական հաղթանակը (պարտությունը) հիմք չէ խաղադրույքների հաշվարկման համար: Այս դեպքում տեսամրցախաղը համարվում է չկայացած և բոլոր խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով:

Ի-Բասկետբոլի տեսամրցախաղը, որը տեխնիկական կամ որևէ այլ պատճատով ընդհատվել է և 24 ժամվա ընթացքում չի շարունակվել կամ ավարտի չի հասցվել, համարվում է չկայացած: Ընդհատված և չկայացած համարված տեսամրցախաղերի այն ելքերը, որոնք ընդհատման պահին արդեն միանշանակ պարզ են դարձել և կախված չեն մրցախաղի վերջնական արդյունքից, ենթակա են հաշվարկի, իսկ մնացած խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով: Ի-Բասկետբոլի տեսամրցախաղը համարվում է կայացած, եթե այն խաղացվել է ամբողջությամբ:

Խաղադրույքներ են ընդունվում նաև Ի-Բասկետբոլի տեսամրցախաղերում հնարավոր այլ ելքերի վրա, որոնք առաջարկված կլինեն ծրագրում կազմակերպչի կողմից: