Ի-Հոկեյ

 

Խաղադրույքներ Ի-Հոկեյում

 

Ի-Հոկեյի տեսամրցախաղերի ելքերի համար առաջարկված խաղադրույքները ընդունվում են հիմնական ժամանակի համար: Տեսամրցախաղերը անցկացվում են 3x4 կամ 3x5 ձևաչափով (երեք խաղափուլ՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 4 կամ 5 րոպե տևողությամբ): Ի-Հոկեյի տեսամրցախաղի ժամանակացույցի ցուցադրած ընթացիկ րոպեն կարող է տարբերվել տեսամրցախաղի իրական ժամանակից: Օրինակ, եթե Ի-Հոկեյի անցկացման րոպեն ընտրվում է 12 րոպե (3x4), տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը մինչև 60 րոպե կհասնի իրական 12 րոպեում (մաքուր ժամանակ): Այսինքն, օրինակ, իրական 4-րդ րոպեին տեսամրցախաղի ընթացիկ րոպեն ցուցադրող ժամանակացույցը կարող է ցույց տալ 20-րդ րոպեն:

 

Ի-Հոկեյի տեսամրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները.

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) կհաղթի առաջին թիմը՝ «Հ1»:

 

- Ոչ ոքի տեսամրցախաղում (խաղափուլում)՝ «Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) կհաղթի երկրորդ թիմը՝ «Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) առաջին թիմը չի պարտվի` «Հ1-Ոչ ոքի»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) թիմերից որևէ մեկը կհաղթի՝ «Հ1-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) երկրորդ թիմը չի պարտվի՝ «Ոչ ոքի-Հ2»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) կհաղթի (չի պարտվի) առաջին թիմը՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 1»:

 

- Տեսամրցախաղում (խաղափուլում) կհաղթի (չի պարտվի) երկրորդ թիմը՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 2»-ը:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (խաղափուլում) թիմերի խփած գոլերի ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (խաղափուլում) թիմերի անհատական խփած գոլերի ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղափուլում) գոլերի ընդհանուր թիվը կլինի զույգ (կենտ):

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղի վերջնական հաշվի վրա:

Առաջարկվում է ընտրել տեսամրցախաղի վերջնական արդյունքում գրանցված ճշգրիտ հաշիվը՝ ըստ ծրագրում ներառված հնարավոր տարբերակների:

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղափուլում) առաջին (երկրորդ) թիմը գոլ կխփի (չի խփի):

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (խաղափուլում) երկու թիմերն էլ գոլ կխփեն (չեն խփի):

 

- Խաղադրույքներ՝ որ թիմը կխփի (ոչ մեկը չի խփի) առաջին (երկրորդ կամ հաջորդ) գոլը տեսամրցախաղում:

 

Ի-Հոկեյի տեսամրցախաղերի արդյունքների հաշվարկման համար հիմք են ընդունվում տեսամրցախաղերի պաշտոնական կայքէջերը, որոնք ներկայացված են աղյուսակում:

Տեխնիկական կամ որևէ այլ խնդրի պատճառով տեսամրցախաղի հեռուստաեթերի խափանումը և խաղային գրաֆիկայի թերությունները հիմք չեն խաղադրույքները «1» (մեկ) գործակցով հաշվարկելու համար:

Որևէ պատճառով գրանցված տեխնիկական հաղթանակը (պարտությունը) հիմք չէ խաղադրույքների հաշվարկման համար: Այս դեպքում տեսամրցախաղը համարվում է չկայացած և բոլոր խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով:

Ի-Հոկեյի տեսամրցախաղը, որը տեխնիկական կամ որևէ այլ պատճատով ընդհատվել է և 24 ժամվա ընթացքում չի շարունակվել կամ ավարտի չի հասցվել, համարվում է չկայացած: Ընդհատված և չկայացած համարված տեսամրցախաղերի այն ելքերը, որոնք ընդհատման պահին արդեն միանշանակ պարզ են դարձել և կախված չեն մրցախաղի վերջնական արդյունքից, ենթակա են հաշվարկի, իսկ մնացած խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով: Ի-Հոկեյի տեսամրցախաղը համարվում է կայացած, եթե այն խաղացվել է ամբողջությամբ:

Խաղադրույքներ են ընդունվում նաև Ի-Հոկեյի տեսամրցախաղերում հնարավոր այլ ելքերի վրա, որոնք առաջարկված կլինեն ծրագրում կազմակերպչի կողմից: