Ի-Թենիս

 

Խաղադրույքներ Ի-Թենիսում

 

Ի-Թենիսում խաղադրույքները առաջարկվում են 3 (երեք) սեթից բաղկացած տեսամրցախաղերի համար, որոնք անցկացվում են և՛ գրունտի, և՛ խոտի, և՛ գորգի վրա: Ի-Թենիսի տեսամրցախաղերում ֆորան և տոտալը հաշվվում են գեյմերով: Սեթի վերջում խաղարկվող թայ–բրեյքը հաշվարկվում է մեկ գեյմ (օրինակ՝ սեթում 6:6 հաշվից հետո խաղարկվող թայ–բրեյքը համարվում է տվյալ սեթի 13-րդ գեյմ, սեթը ավարտվում է 6:7 կամ 7:6 հաշվով):

 

Ի-Թենիսի մրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները.

 

- Տեսամրցախաղում (սեթում, գեյմում) կհաղթի առաջին թենիսիստը (զույգը)՝ «Հ1»:

 

- Տեսամրցախաղում (սեթում, գեյմում) կհաղթի երկրորդ թենիսիստը (զույգը)՝ «Հ2»:

 

- Տեսամրցախաղում (սեթում) կհաղթի (չի պարտվի) առաջին թենիսիստը (զույգը)՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 1»-ը:

 

- Տեսամրցախաղում (սեթում) կհաղթի (չի պարտվի) երկրորդ թենիսիստը (զույգը)՝ հաշվի առնելով ֆորան՝ «Ֆորա 2»-ը:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղում (սեթում) գեյմերի ընդհանուր թվի վրա՝ «Տոտալ շատ (քիչ) տոտալի թվից»:

 

- Խաղադրույքներ՝ տեսամրցախաղում (սեթում) գեյմերի ընդհանուր թիվը կլինի զույգ (կենտ):

 

- Խաղադրույքներ առաջին սեթի և ամբողջ տեսամրցախաղի արդյունքի վրա:

 

Գուշակել միաժամանակ առաջին սեթի և ամբողջ մրցախաղի արդյունքը: Հնարավոր են հետևյալ 4 տարբերակները.

«Հ1Հ1» - Առաջին թենիսիստի (զույգի) հաղթանակը և՛ առաջին սեթում, և՛ ամբողջ տեսամրցախաղում:

«Հ1Հ2» - Առաջին թենիսիստի (զույգի) հաղթանակը առաջին սեթում և երկրորդ թենիսիստի (զույգի) հաղթանակը տեսամրցախաղում:

«Հ2Հ1» -Երկրորդ թենիսիստի (զույգի) հաղթանակը առաջին սեթում և առաջին թենիսիստի (զույգի) հաղթանակը տեսամրցախաղում:

«Հ2Հ2» - Երկրորդ թենիսիստի (զույգի) հաղթանակը և՛ առաջին սեթում, և՛ ամբողջ տեսամրցախաղում:

 

- Խաղադրույքներ տեսամրցախաղի (սեթի) վերջնական հաշվի վրա:

Առաջարկվում է ընտրել տեսամրցախաղի (սեթի) վերջնական արդյունքում գրանցված ճշգրիտ հաշիվը՝ ըստ ծրագրում ներառված հնարավոր տարբերակների:

 

- Խաղադրույքներ՝ թայ-բրեյք կլինի (չի լինի):

 

- Խաղադրույքներ՝ ով կվաստակի հաջորդ միավորը:

 

Ի-Թենիսի տեսամրցախաղերի արդյունքների հաշվարկման համար հիմք են ընդունվում տեսամրցախաղերի պաշտոնական կայքէջերը, որոնք ներկայացված են աղյուսակում:

Տեխնիկական կամ որևէ այլ խնդրի պատճառով տեսամրցախաղի հեռուստաեթերի խափանումը և խաղային գրաֆիկայի թերությունները հիմք չեն խաղադրույքները «1» (մեկ) գործակցով հաշվարկելու համար:

Որևէ պատճառով գրանցված տեխնիկական հաղթանակը (պարտությունը) հիմք չէ խաղադրույքների հաշվարկման համար: Այս դեպքում տեսամրցախաղը համարվում է չկայացած և բոլոր խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով:

Ի-Թենիսի տեսամրցախաղը, որը տեխնիկական կամ որևէ այլ պատճատով ընդհատվել է և 24 ժամվա ընթացքում չի շարունակվել կամ ավարտի չի հասցվել, համարվում է չկայացած: Ընդհատված և չկայացած համարված տեսամրցախաղերի այն ելքերը (այդ թվում վիճակագրական տվյալների վրա կատարված խաղադրույքները), որոնք ընդհատման պահին արդեն միանշանակ պարզ են դարձել և կախված չեն մրցախաղի վերջնական արդյունքից, ենթակա են հաշվարկի, իսկ մնացած խաղադրույքները հաշվարկվում են «1» (մեկ) գործակցով: Ի-Թենիսի տեսամրցախաղը համարվում է կայացած, եթե այն խաղացվել է ամբողջությամբ:

Խաղադրույքներ են ընդունվում նաև Ի-Թենիսի տեսամրցախաղերում հնարավոր այլ ելքերի վրա, որոնք առաջարկված կլինեն ծրագրում կազմակերպչի կողմից: