Կազինո

1. Սահմանումներ

 

Սույն «Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ» տիրույթում սահմանված է “TotoGaming” online կազինոյի և Խաղացողի (Կազինոյի Oգտատիրոջ) միջև առկա համաձայնագիրը: Նախքան Կազինոյում գրանցվելը, խնդրում ենք ուշադիր կարդալ տվյալ էջում ներառված բովանդակությունը: «TotoGaming» կազինոյում գրանցված Խաղացողը ինքնաբերաբար հաստատում է իր ամբողջական համաձայնությունը ընթացիկ Դրույթներին և Պայմաններին:

 

1.1. Տերմինների կիրառումը

 

«TotoGaming» կազինոն՝ casino.totogaming.am դոմեյն անվանմամբ համակարգով, ներառյալ վերոնշյալի կողմից տրամադրվող խաղն ապահովող ծառայությունները, տալիս է վճարումների հնարավորություն և տրամադրում խորհրդատվություն Հաճախորդների Սպասարկման Կենտրոնում: Այսուհետ մեջբերումներում` Կազինո:

«Գործող օրենքները» – Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած օրենք և կանոնակարգ: Վերոնշյալ օրենքները վերաբերում են՝

 

  • Online շահումով խաղերին (օnline Կազինո)

  • Online Կազինո մուտք գործելու և ծառայություններից օգտվելու իրավունքին

  • Ֆինանսական գործարքների իրականացմանը

  • Մտավոր սեփականության մասին օրենքներին

 

«Դուք», «Այցելու», «Հաճախորդ», «Խաղացող», «Օգտատեր» կամ «Պրոֆիլի Օգտատեր» - Ֆիզիկական անձ, ով օգտվում է Կայքում առկա ծառայություններից և ծրագրային համակարգերից, ինչպես նաև գտնվում է Կազինոյի հետ պայմանագրային համաձայնության մեջ: 
«Տոտո Գեյմինգ» ՍՊԸ, «TotoGaming», «Մենք», «Մեզ», «Մեր», «Կազինո», «Live Կազինո» - casino.totogaming.am դոմեյն անվանմամբ համակարգ:
«Ինտերնետային կայք», «Վեբ–կայք» կամ «Կայք», «Օպերատոր» – վերաբերում է casino.totogaming.am–ին:
«Email»- «TotoGaming» կազինոյում գրանցվելու գործընթացի ժամանակ Խաղացողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցե:
«Գաղտնաբառ» - «TotoGaming» կազինոյում գրանցվելու գործընթացի ժամանակ Խաղացողի կողմից նշված գաղտնաբառ:
«Օգտատիրոջ պրոֆիլ», «Խաղացողի պրոֆիլ», «Խաղացողի հաշիվ», «Խաղային հաշիվ» կամ «Հաշիվ»- անհատական հաշիվ, որով Խաղացողը կարող է խաղալ online խաղեր Կազինոյում: Յուրաքանչյուր Խաղացող ունի իր անհատական «Հաշիվ»–ը, որում ներառված են Խաղացողի անձնական տվյալները՝ անուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս և ընթացիկ հասցե: Վերոնշյալ Հաշվի առկայությամբ իրականացվում են բոլոր ֆինանսական գործարքները Խաղացողի և Կազինոյի միջև:
«Դեպոզիտ», «Մուտքագրում» - Խաղացողի հաշվին փոխանցված ամբողջ գումարը:
«Կանխիկացում» , «Գումարի ելք» – Խաղացողի Հաշվից ցանկացած դրամական միջոցի ելքագրումը: Գումարի կանխիկացման հայտը ներկայացվում է անձամբ Օգտատիրոջ կողմից:
«Հաշվեկշիռ» - Խաղացողի դրամական միջոցների մնացորդը:
«Շահում» – Կազինոյում շահումի արդյունքում Խաղացողի Հաշվին հաշվեգրված դրամական միջոցները բացառապես իրական գումարով խաղում:
«Բոնուս», «Բոնուսային քաղաքականություն» – Կազինոյի կողմից Խաղացողին տրամադրվող տարատեսակ դրամական պարգևատրումներ՝ որպես հավատարմության նշան կամ Ակցիաներին մասնակցելու համար: 
«Աջակցության ծառայություն» - casino.totogaming.am կայքում տեղադրված բոլոր խաղերը և տրամադրվող ծառայությունները:
«Դեմո խաղ» կամ «Demo խաղ» - սույն Համաձայնագրում պատկերված խաղ՝ սահմանափակ գործառույթներով: Օգտատերը խաղերից օգտվում է անվճար տարբերակով և ոչ իրական գումարով:

 

2. Համաձայնագրի առարկան

 

2.1. Սույն «Ընդհանուր Դրույթների և Պայմանների» առարկան հանդիսանում է Խաղացողի և Կազինոյի միջև բացարձակ բոլոր դրույթներին և պայմաններին առնչվող համակարգման կարգավորումը, որոնք վերաբերում են Կազինոյում անցկացվող խաղերի կարգին, խաղերի ժամանակ գործարքների իրականացմանը իրական դրամական միջոցներով: 


2.2. Սույն «Ընդհանուր Դրույթները և Պայմանները» ուժի մեջ են մտնում Կազինոյի կայքում հրապարակման պահից:

 

3. Ընդհանուր

 

3.1. Կազինոյի խաղերը կազմակերպվում են «Տոտո Գեյմինգ» ՍՊԸ–ի կողմից, որը տեղակայված է ՀՀ-ում հետևյալ հասցեում՝

 

Հասցե - Հանրապետության փող. 67, Երևան, ՀՀ

Հեռ.+374 10 539942

Էլեկտրոնային փոստ - casino-support@totogaming.am

Կազմակերպություն - «Տոտո Գեյմինգ» ՍՊԸ

 

3.2. «Հաճախորդ» հասկացությունը վերաբերում է ցանկացած ֆիզիկական անձի, ով ընդունում է Կազինոյի՝ Օգտատիրոջ Համաձայնագիրը, պատրաստ է ստեղծել պրոֆիլ և կատարել խաղադրույքներ casino.totogaming.am կայքում:


3.3. Բոլոր այն Օգտատերերը, ովքեր ունեն casino.totogaming.am վեբ–կայք մուտք գործելու հնարավորություն, ընդունում են Օգտատերերի Համաձայնագրի պայմանները, որոնք կարգավորում են ծառայությունների կիրառման պայմանները (Համաձայնագիր):


3.4. Սույն Համաձայնագրում սահմանված են casino.totogaming.am կայքի ծառայություններից օգտվելիս Կազինոյի Օգտատերերի նկատմամբ կիրառվող պայմանները և ռիսկերը: Վերոնշյալ Համաձայնագրին առնչվող ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Հաճախորդների Սպասարկման Կենտրոն: 


3.5. Օգտատերը պարտավոր է կարդալ և ընդունել սույն Համաձայնագրի «Ընդհանուր Դրույթները և Պայմանները»: Նախքան Օգտատիրոջ՝ Կայքում ակտիվացման գործընթացը և Կայքի մատուցվող ծառայություններից օգտվելը, վերջինս պետք է ընդունի վերոնշյալ Համաձայնագրի «Ընդհանուր Դրույթները և Պայմաններն»՝ առանց փոփոխությունների:


3.6. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում գրանցման և Հաշվի հաստատման պահից: Գրանցվելու համար Օգտատերը պետք է սեղմի casino.totogaming.am կայքում հասանելի «Գրանցվել» կոճակը: Օգտատերը չի կարող օգտվել Կայքի տրամադրած ծառայություններից սույն Համաձայնագրի «Ընդհանուր Դրույթները և Պայմանները» չընդունելու դեպքում: 


3.7. Համաձայնագիրը կանոնակարգվում և մեկնաբանվում է՝ համաձայն ՀՀ-ում գործող օրենքների: Ցանկացած ապօրինի և դատաիրավական վեճ կքննվի ՀՀ դատարանում:


3.8. Կազինոն պատասխանատվություն չի կրում որևէ անձի նկատմամբ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում, ինչպես նաև պատասխանատու չէ պետական և դատաիրավական մարմինների գործողությունների համար: Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ ճանաչվի անվավեր, վերոնշյալ Համաձայնագրում սահմանված մնացած դրույթները մնում են ուժի մեջ:


3.9. Կազինոն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել սույն Համաձայնագրում: Ցանկացած նմանատիպ փոփոխություն կկրի պարտադիր բնույթ և կմտնի ուժի մեջ անմիջապես կատարված փոփոխությունների ծանուցումը Կայքում տեղադրվելուց հետո, կամ այդ մասին կծանուցվի էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրությամբ: Օգտատերը պարտավոր է հետևել և ծանոթանալ սույն Համաձայնագրում տեղ գտած փոփոխություններին: Վերոնշյալ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում նրանց հրապարակման պահից: Օգտատերը պարտավոր է համաձայնվել Օգտատերերի Համաձայնագրում տեղ գտած փոփոխություններին, որպեսզի կարողանա շարունակել օգտվել ծրագրային համակարգերից և Կայքի տրամադրած տեղեկատվությունից:


3.10. Կազինոն լիցենզավորված է ՀՀ-ում և կանոնակարգվում է «Տոտո Գեյմինգ» ՍՊԸ–ի կողմից: 


3.11. Լիցենզիայի համարը` ՊԼ-5696, տրման ամսաթիվը ՝ 24.10.2014 թ.:


3.12. Տեղեկատվական և հասանելիության նկատառումներից ելնելով՝ «Ընդհանուր Դրույթները և Պայմանները» հրապարակված են մի քանի լեզուներով: Օտար լեզվով և հայերեն լեզվով տարբերակների միջև ցանկացած անհամապատասախանության դեպքում հայերեն տարբերակն ունի գերակայության ուժ:


3.13. Վեճերի առկայության դեպքում Կազինոյի կայացրած որոշումը համարվում է վերջնական:

 

4. Ծառայությունների մատուցման Online Համաձայնագիր

 

4.1. Կազինոյի և Հաճախորդի միջև կնքված սույն Համաձայնագիրն ունի ուղղակի առնչություն casino.totogaming.am կայքի հետ, ներառյալ նրա տեքստային բովանդակությունը և ծրագրային կիրառումները (խաղերը), որոնք տեղադրված են Կայքում: 


4.2. Կազինոն իրեն իրավունք է վերապահում պարտադրել որոշ դրույթներ Խաղացողների՝ խաղերին մուտք գործելու վերաբերյալ (Օր. ավարտված խաղերի նվազագույն քանակ, վճարումների ստուգում), ինչպես նաև, ցանկացած ժամանակ մտցնել փոփոխություններ ընթացիկ դրույթներում կամ ընդգրկել լրացուցիչ դրույթներ:

 

5. Մասնակցության դրույթները

 

5.1. Կայքի ծառայություններից կարող են օգտվել բացառապես այն անձիք, որոնք ունեն իրավական կարգավիճակ, ներառյալ ունեն պայմանագիր կնքելու իրավունք՝ համաձայն մշտական բնակություն հաստատած երկրի օրենքների: Օգտատերը պարտավոր է պարզել իր երկրում online շահումով խաղերի օրինական լինելը: 


5.2. Կայքի ծառայություններից կարող են օգտվել բացառապես չափահաս (21 տ.) Օգտատերերը: Եթե Օգտատերն անչափահաս է, վերջինիս արգելվում է Կայքի ծառայություններից օգտվելը: Իրական գումարով կամ վճարովի խաղերը հասանելի են բացառապես 21 և բարձր տարիք ունեցող Օգտատերերի համար:


5.3. Կազինոն իրավասու է Օգտատիրոջից պահանջել տարիքը հաստատող փաստաթուղթ և մերժել կամ դադարեցնել վերջինիս մասնակցությունը տարիքին առնչվող կասկածների դեպքում:


5.4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում չարաշահումների, ինչպես նաև անչափահասների՝ խաղերին մասնակցության համար:


5.5. Կայքի տրամադրած ծառայությունները հասանելի չեն այն վայրերում, որտեղ նմանատիպ գործունեությունը համարվում է ապօրինի: Կազինոն իրեն իրավունք է վերապահում, ըստ իր հայեցողության, մերժել կամ դադարեցնել առկա ծառայությունների տրամադրումը: 


5.6. Ընկերությունը, ցանկացած ժամանակ և առանց որևէ պատճառի, իրավունք ունի դադարեցնել Օգտատիրոջ մասնակցությունը:

 

6. Տեղեկատվություն գրանցման մասին

 

6.1. Օգտատերը հավաստում է, որ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը դատական կարգով սահմանափակող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենսդրական ակտով սահմանված կարգով հոգաբարձություն իր նկատմամբ չի սահմանվել, իսկ եթե երբևէ սահմանվել է նման հոգաբարձություն, ապա դատարանի վճռի հիման վրա այն վերացվել է՝ ընդունելով քաղաքացու գործունակության վրա այդ սահմանափակման կիրառման հիմքերի բացակայությունը: Խաղերին մասնակցելու համար Օգտատերը պետք է լրացնի գրանցման ձևը casino.totogaming.am կայքում, ինչպես նաև նրան անհրաժեշտ է բացել «Խաղացողի հաշիվ»: Օգտատերը պետք է լրացնի «TotoGaming»–ի կողմից տրամադրած գրանցման ձևը, որն իր մեջ պետք է ներառի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը՝


6.1.1. հաճախորդի անձնական տվյալները: Գրանցման գործընթացի ժամանակ Օգտատերը պարտավոր է տրամադրել ճշգրիտ, ամբողջական և ընթացիկ տեղեկատվություն: Եթե Օգտատերը տրամադրել է սխալ կամ կեղծ տվյալներ, Օպերատորը կարող է ամբողջությամբ կամ մասամբ սահմանափակել վերոնշյալ ծառայություններից և տեղեկատվությունից օգտվելու մուտքը: 


6.1.2. ծննդյան ամսաթիվը: Օգտատերը հաստատում է, որ լրացել է նրա 21 տարին: 21 տարին չբոլորած անձիք չեն կարող գրանցվել Կայքում:


6.1.3. բնակության վայրը


6.1.4. անձնագրի սերիան և համարը կամ ID քարտի համարը


6.1.5. ընթացիկ (օգտագործվող) էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Էլեկտրոնային փոստի հասցեն պետք է լինի եզակի և յուրահատուկ: Չեն թույլատրվում վիրավորական և ոչ պարկեշտ անուններ: Նաև չեն թույլատրվում անուններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են հղումներ կամ մատնանշում են կարգավիճակ (Օր. «Ադմինիստրատոր», որը պատկանում է Կազինոյին): Կազինոն իրավասու է արգելափակել վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող Օգտատիրոջ պրոֆիլը:


6.1.6. գաղտնաբառը: Պրոֆիլի անվտանգության նկատառումներից ելնելով Օգտատերը պետք է ընտրի բարդ և յուրահատուկ գաղտնաբառ պրոֆիլի անվտանգության համար: Օգտատերը պարտավոր է պահպանել իր գաղտնաբառի գաղտնիությունը: 


6.2. Գրանցման գործընթացի ժամանակ Օգտատերը Կազինոյին տրամադրում է իր Էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ բջջային հեռախոսի համարը:


6.3. Անձնական տվյալներում տեղ գտած փոփոխությունների դեպքում Օգտատերը պարտավոր է թարմացնել տեղեկատվությունը «Իմ հաշիվը» էջում:

 

6.4. Եթե Օգտատերը չի տեղեկացնում Օպերատորին իր անձնական տվյալներում տեղ գտած փոփոխությունների մասին և, որպես հետևանք, չի ստանում իր վերջին ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաղորդագրությունները, վերոնշյալ հաղորդագրությունները համարվում են ուղարկված և ստացված:


6.5. Online ռեժիմով դրամական միջոցների վճարման ժամանակ Կազինոն կարող է Օգտատիրոջից պահանջել Կազինոյի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել անձնագրի կամ ID քարտի սկանավորված ֆայլը, կամ վճարման միջոցի հաշվի պատկանելիությունը հավաստող վավեր փաստաթուղթ:


6.5.1. Եթե Օգտատերը վերցնում է վճարվող գումարը կանխիկի ընդունման և տրամադրման կետերից, տվյալ պարագայում նա ամեն անգամ պարտավոր է ներկայացնել անձնագիր կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթուղթ: 


6.6. Օգտատերը պետք է գրանցվի ինքնուրույն և բացառապես իր անձնական տվյալներով:


6.7. Այցելուին չի թույլատրվում գրանցել պրոֆիլ, եթե նա արդեն ունի գործող պրոֆիլ Կազինոյում: Մեկ անձի անունով թույլատրվում է գրանցել բացառապես մեկ խաղային պրոֆիլ: Կազինոն իրավասու է հեռացնել և դադարեցնել բոլոր գործարքները նույն Օգտատիրոջ անունով գրանցված երկակի պրոֆիլի դեպքում, ինչպես նաև արգելափակել այն:


6.8. Կազինոն ուշադիր է Կայքում գրանցման գործընթացի ժամանակ Հաճախորդի տրամադրած տվյալների նկատմամբ և գործում է անվտանգության դրույթների համաձայն:


6.9. Չի թույլատրվում հաշիվների միջև իրականացնել փոխանցումներ, կամ առք ու վաճառք: 


6.10. Օգտատերը հաստատում է, որ դեպոզիտ կատարելու համար նա կօգտագործի բացառապես իր բանկային քարտը:


6.11. Չի թույլատրվում դեպոզիտ կատարել Խաղացողի հաշվին, եթե բացի խաղից այն ունի այլ նպատակ, մասնավորապես ապօրինի գործարքների իրականացում (փողերի լվացում): 


6.12. Հաճախորդը հաստատում է, որ նա չի տառապում խաղամոլությամբ:


6.13. Օգտատերերի Համաձայնագրի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Օգտատիրոջը չի թույլատրվի գրանցվել Կայքում: 


6.14. Նոր պրոֆիլի (նոր հաշվի) գրանցումն անվճար է:


6.15. Յուրաքանչյուր Օգտատեր կարող է բացել (ունենալ) բացառապես մեկ խաղային հաշիվ: Եթե ինչ–որ նպատակով Օգտատերը բացում է կամ փորձում է բացել մեկից ավելի հաշիվ, Կազինոն, ըստ իր հայեցողության, կարող է արգելափակել կամ փակել նրա ցանկացած կամ բոլոր հաշիվները: Եթե Կազինոն որոշում է թողնել մեկ բաց հաշիվ, տվյալ պարագայում դա կլինի Օգտատիրոջ առաջին հաշիվը, որի վրա կփոխանցվեն նրա մնացած դեպոզիտները վերջիններիս առկայության դեպքում: Օգտատերը պարտավոր է տեղեկացնել Կազինոյին միևնույն կամ տարբեր անձնական տվյալներով մեկից ավելի հաշիվ ունենալու դեպքում:

 

7. Գաղտնաբառի անվտանգությունը

 

7.1. Օգտատերը պետք է ընտրի բարդ և յուրահատուկ գաղտնաբառ պրոֆիլի անվտանգության համար: Օգտատերը պարտավոր է պահպանել իր գաղտնաբառի գաղտնիությունը: 


7.2. Օգտատիրոջ պարտականությունների մեջ է մտնում պահպանել իր անձնական տվյալների (ներառյալ գաղտնաբառի) անվտանգությունը: Եթե Օգտատերն ունի կասկածներ, որ իր անձնական տվյալները բացահայտվել են, վերջինս այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի Կազինոյին: 


7.3. Կազինոն պատասխանատվություն չի կրում երրորդ անձի կողմից գաղտնաբառի օգտագործման չարտոնված գործողությունների համար, ինչպես նաև պատասխանատու չէ երրորդ անձի կողմից տեղեկատվության ցանկացած ոչ արտոնված մուտքի և գործարքների իրականացման համար, այն դեպքում, երբ Օգտատիրոջ անունը և գաղտնաբառը մուտքագրվել են ճշտությամբ: 

 

8. Իրավական սահմանափակումներ

 

8.1. Օգտատերը տեղեկացված է և հաստատում է, որ ծանոթացել է տվյալ պահին գտնվող երկրի online շահումով խաղերի մասին օրենքներին: Օգտատիրոջ մուտքը Կազինոյի կայք չի նշանակում, որ վերջինս կարող է օրինական օգտվել Կայքի տրամադրած ծառայություններից:


8.2. Օգտատերն ընդունում է այն, որ Կազինոն չի տրամադրում իրավական խորհրդատվություն և չի կարող երաշխավորել շահում: Օգտատերը մասնակցում է խաղերին իր սեփական պատասխանատվությամբ:


8.3. Հաճախորդը չպետք է վերաբերվի Կազինոյին որպես ֆինանսական հաստատության և ակնկալի դեպոզիտների տոկոսների վճարում:

 

9. Օգտագործման սահմանափակումներ

 

9.1. Ցանկացած ծրագրային ապահովումից օգտվելու իրավունք, ցանկացած տեղեկություն, որը տրամադրվում է Կազինոյի կողմից Հաճախորդին, փոխանցելի չէ և նախատեսված է միայն Հաճախորդի անձնական օգտագործման համար: 


9.2. Օգտատերը համաձայնվում է չտարածել Կազինոյին առնչվող մարքեթինգային նյութերը և չհրապարակել Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները: Վերջինիս նաև չի թույլատրվում կրկնօրինակել Կայքում զետեղված տվյալները առանց Կազինոյի գրավոր համաձայնության:


9.3. Օգտատերը համաձայն է օգտագործել casino.totogaming.am կայքից ձեռք բերված տեղեկատվությունը միայն online խաղերին մասնակցելու նպատակով:


9.4. Օգտատերը համաձայնվում է չօգտագործել որևէ էլեկտրոնային հաղորդակցման գործառույթ, որը նախատեսված չէ իրավական տեսանկյունից, և կարող է խաթարել բնականոն աշխատանքը, վնասել, անարգել կամ սպառնալիքի տակ դնել Ընկերությանը:


9.5. Սույն Համաձայնագրի համաձայն Օգտատիրոջը տրված ծառայություններից օգտվելու իրավունքը դադարեցվում է, եթե Կազինոն բացահայտի, որ Հաճախորդի կողմից ուղարկված տվյալները, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեն արդեն գոյություն չունեն, կամ վերջինս չի համապատասխանում Օգտատերերի սույն Համաձայնագրի դրույթներին, կամ չարաշահում է խաղերը: Ծանուցումը ստանալուց հետո Օգտատերը համաձայն է ընդունել խաղեր մուտք գործելու, խաղադրույքներ, ֆինանսական գործարքներ կատարելու սահմանափակումը, որոշ ծառայությունների, կամ վերջինիս ամբողջական պրոֆիլի արգելափակումը:

 

10. Խախտումներ

 

10.1. Օգտատերերի կողմից Կայքում խախտումների կատարումը խստիվ արգելվում է: Ըստ Օգտատերերի Համաձայնագրի խախտումներ են համարվում՝


10.1.1. կանխամտածված ոչ ստույգ կամ թերի տվյալների տրամադրումը


10.1.2. խաղերի արդյունքների շահարկումը (փոփոխումը) համաձայնեցված գործելակերպի միջոցով, ծրագրային համակարգերում փոփոխություն մտցնելը, կամ ցանկացած այլ նմանատիպ գործողությունների իրականացումը


10.1.3. ոչ ստույգ կամ ապակողմնորոշող տվյալների կանխամտածված տարածումը: Խաղային գործընթացի շահարկումը որպես դավադրության հետևանք, ծրագրային համակարգերում փոփոխություն մտցնելը, խաղային գործընթացի վերահսկումը կանխամտածված խոչընդոտների ստեղծմամբ և անբարենպաստ արտաքին ազդեցություների միջոցով:


10.1.4. մեկ ֆիզիկական անձի կողմից ստեղծված մի քանի հաշիվ


10.1.5. «Օնլայն խորհրդատու»–ի ոչ նպատակային օգտագործումը, ինչպես նաև անպարկեշտ, անհարգալից, սպառնալից և անհարիր արտահայտությունների օգտագործումը։


10.2. Օգտատերերին չի թույլատրվում փոփոխություններ մտցնել կամ օգտագործել արգելված ծրագրեր, որոնք կարող են ազդել Կայքի ծրագրային համակարգերի վրա: 


10.3. Օպերատորն իրավասու է ցանկացած ժամանակ միջոցներ ձեռնարկել՝ բացահայտելու և դադարեցնելու Օգտատիրոջ կողմից օգտագործված, արգելված ծրագրային համակարգերը, ներառյալ վերջինիս անձնական համակարգչին և/կամ հեռախոսին տեղադրված ծրագրերի բացահայտումը և տեղայնացումը, ինչպես նաև հետաքննության նպատակով խաղային պրոֆիլների ստեղծումը: Եթե Օպերատորը հայտնաբերի արգելված ծրագրային համակարգերի օգտագործման փաստ, կամ վերջինիս մոտ լինեն հիմնավոր կասկածներ ենթադրելու, որ նման համակարգ կիրառվում է, նա իրավասու է արգելափակել կասկածելի կամ բացահայտված Օգտատիրոջ հաշիվը, ինչպես նաև չեղյալ հայտարարել Օգտատիրոջ հաշվին առկա ամբողջ շահումը, և/կամ մերժել: 


10.4. Օգտատիրոջ կողմից թույլ տրված ցանկացած խախտման դեպքում Կազինոն իրավասու է արգելել վերջինիս Կայք մուտք գործելը: Ի հավելում, Կազինոն կարող է դադարեցնել խաղերը և, առանց նախազգուշացման, արգելափակել Օգտատիրոջ հաշիվը:

 

11. Պրոֆիլի արգելափակում

 

11.1. Կազինոն իրավասու է մերժել, չեղյալ հայտարարել կամ սահմանափակել Կայքի և խաղերի բեռնումը, եթե՝

  • Կազինոն ունենա կասկածներ որևէ անձի` Կայքում ապօրինի գործունեությամբ զբաղվելու մեջ:

  • Օգտատիրոջ գործունեության արդյունքում հավանական է Կազինոյի ֆինանսական դեֆիցիտ կրելը:

  • Կայքում իրականացված որևէ գործարք կատարվել է Օգտատերերի Համաձայնագրի դրույթներին հակառակ:

 

11.2. Կազինոն արգելում է Խաղացողներին դավեր նյութել և միջոցներ է ձեռնարկում կանխարգելու այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են ռոբոտները, որոնք խաթարում են Կայքի բնականոն ընթացքը:
 

12. Ընդհատված խաղ

 

12.1. Եթե որևէ տվյալ ներկայացվել է Կայքում ոչ ստույգ, Կազինոն կփորձի հնարավորինս արագ շտկել դրանք համակարգում: Ոչ ճշգրիտ տեղեկատվության արդյունքում ստացված շահումները նույնպես կշտկվեն հնարավորինս արագ:


12.2. Եթե ինչ–որ պատճառով խաղն ընդհատվել է, տվյալ խաղում գրանցված արդյունքները կարձանագրվեն տվյալների բազայում: Հարցեր ծագելու դեպքում խնդրում ենք դիմել Հաճախորդների Սպասարկման Կենտրոն:


12.3. Կազինոն իրեն իրավունք է վերապահում չեղյալ հայտարարել խաղերի բոլոր արդյունքները և վճարումները, որոնք ստացվել են Կայքում տեխնիկական բնույթի խնդիրների ընթացքում:

 

13. Խաղ իրական գումարով

 

13.1. Կայքում գրանցված և իր Խաղային հաշվին գումար հաշվեգրած յուրաքանչյուր Օգտատեր կարող է սկսել խաղալ իրական գումարով:


13.2. Նախքան իրական գումարով խաղին անցնելը Խաղացողը պետք է գումար հաշվեգրի իր Խաղային հաշվին:

 

14. Դեմո կամ անվճար խաղ

 

14.1. Կայքում գրանցվելուց հետո Օգտատիրոջը տրվում է հնարավորություն խաղալու անվճար՝ վիրտուալ կրեդիտներով, եթե կոճակի վրա գրված է «Demo խաղ» արտահայտությունը:


14.2. «Demo խաղ» տարբերակի դեպքում հնարավոր չէ կատարել կանխիկացում կամ գումար հաշվեգրել վիրտուալ կրեդիտներով: 

 

15.Կանխիկացում

 

15.1. Կանխիկացման ամբողջ գործընթացն իրականացվում է «Տոտո Գեյմինգ» ընկերության ֆինանսական բաժնի կողմից: Կազինոյի Հաճախորդների Սպասարկման Կենտրոնում անցկացվում է տվյալների լրացուցիչ ստուգում:


15.2. Կազինոն իրավունք ունի պահանջել Օգտատիրոջ կողմից կատարված ցանկացած գործարքի վերաբերյալ օրենքով նախատեսված նույնականացման լրացուցիչ փաստաթղթեր, որոնց տրամադրումից հետո երեք օրվա ընթացքում հաստատվում կամ մերժվում է հիշյալ գործարքը: 


15.3. Եթե հայտերում նշված կանխիկացվող գումարների հանրագումարը կազմում է 200,000.00 – 2,000,000.00 դրամ, կանխիկացումը հաստատվում է 1 ժամ հետո 1-24 ժամվա ընթացքում:


15.4. Եթե հայտերում նշված կանխիկացվող գումարների հանրագումարը գերազանցում է 2,000,000.00 դրամը, կանխիկացումը հաստատվում է 6, իսկ որոշ դեպքերում 12 ժամ հետո, 1-48 ժամվա ընթացքում:


15.5. Կանխիկի ընդունման և տրամադրման կետերում սահմանված են կանխիկացվող գումարի թույլատրելի սահմանաչափերը, որոնց կարող եք ծանոթանալ 15.6. կետում: Օգտատիրոջ գործարքը կարող է հաստատվել կամ մերժվել՝ կախված կանխիկի ընդունման և տրամադրման կետերում սահմանված կանխիկացման ենթակա թույլատրելի սահմանաչափերից:


15.6. Կետերից կատարվող կանխիկացումների թույլատրելի սահմանաչափերը ներկայացված են ստորև՝ 

 

Հասցե Կանխիկացման թույլատրելի սահմանաչափ (դրամ)
ք. Ապարան, Մ.Բաղրամյան 25/9ա (դրամարկղ 151) 500,000 AMD
ք.Արարատ,Շահումյան 33/2-1 (դրամարկղ 646) 500,000 AMD
ք.Արմավիր,Հանրապետության 6, (դրամարկղ 550) 500,000 AMD
ք.Արմավիր, Երևանյան 15/12 (դրամարկղ 424) 500,000 AMD
ք.Աշտարակ, Սիսակյան14 (դրամարկղ 444) 500,000 AMD
ք.Վայք, Ջերմուկ մայրուղի 32/2 (դրամարկղ 715) 500,000 AMD
ք.Վեդի, Արարատյան 73/12 (դրամարկղ 355) 1,000,000 AMD
ք.Գավառ, Ազատության 17 (դրամարկղ 156) 500,000 AMD
ք.Դիլիջան, Մյասնիկյան 53/3 (դրամարկղ 733) 1,000,0000 AMD
ք.Եղվարդ, Երևանյան 3 (դրամարկղ 809) 1,000,0000 AMD
ք.Երևան , Զվարթնոց օդանավակայան 42 (դրամարկղ 575) 300,000 AMD
ք.Երևան, Միկոյան կրպակներ (դրամարկղ 130) 300,000 AMD
ք.Երևան, 16 թաղամաս, Մելքումովի 23/5 (դրամարկղ 370) 500,000 AMD
ք.Երևան, Արաբկիր վարչ.շրջ., Ավետիսյան 70/4 (դրամարկղ 730) 1,000,0000 AMD
ք.Երևան, Քանաքեռ–Զեյթուն վարչ.շրջ., Ուլնեցու 31, (դրամարկղ 521FR) 500,000 AMD
ք.Երևան, Կենտրոն, Ալ.Մանուկյան 7, տարածք 84 (դրամարկղ 114) 500,000 AMD
ք. Երևան, Կենտրոն վարչ. շրջ., Աբովյան 32, (դրամարկղ 133) 500,000 AMD
ք.Երևան, Կենտրոն վարչ. շրջ., Խորենացի 30 (դրամարկղ 734FR) 300,000 AMD
ք.Երևան, Մալաթիա–Սեբաստիա, Անդրանիկի 75/11 (դրամարկղ 265) 300,000 AMD
ք.Երևան, Մալաթիա–Սեբաստիա, Սեբաստիա 155 (դրամարկղ 644) 500,000 AMD
ք.Երևան, Նոր նորք վարչ. շրջ , Գյուլիկեխյան 17/1 (դրամարկղ 139) 500,000 AMD
ք.Երևան, Էրեբունի վարչ. շրջ., Մուրացան 126/2 (դրամարկղ 429) 500,000 AMD
ք.Երևան, Ավան, Սաֆարյան 147 (դրամարկղ 230) 300,000 AMD
ք.Երևան, Ազատության 21 N 38 (դրամարկղ 175) 500,000 AMD
ք.Երևան, Հալաբյան 65/1 (դրամարկղ 126) 1,000,0000 AMD
ք.Երևան, Ամիրյան 26 (դրամարկղ 101) 500,000 AMD
ք.Երևան, Բաբաջանյան 33/1 (դրամարկղ 295) 500,000 AMD
ք.Երևան, Բաղրամյան 58 N 54 (դրամարկղ 803) 500,000 AMD
ք.Երևան, Բագրատունյաց 36, зд34 (դրամարկղ 150) 500,000 AMD
ք.Երևան, Բագրատունյաց 11/3 N 95 (դրամարկղ 777) 1,000,0000 AMD
ք.Երևան, Բադալ Մուրադյան 2/2 (դրամարկղ 729) 500,000 AMD
ք.Երևան, Հրաչյա Քոչար 25 N 43 (դրամարկղ 136) 1,000,0000 AMD
ք.Երևան, Գրիգոր Լուսավորիչ 12 N 121 (դրամարկղ 240) 500,000 AMD
ք.Երևան, Գյուրջան 1 30/1 (դրամարկղ 155) 500,000 AMD
ք.Երևան, Երվանդ Քոչար 8/10 (դրամարկղ 110) 500,000 AMD
ք.Երևան, Քանաքեռցու З 123 N 43 (դրամարկղ 125) 500,000 AMD
ք.Երևան, Զորավար Անդրանիկ 54/6 (դրամարկղ 127) 500,000 AMD
ք.Երևան, Կոմիտաս 1/13 (դրամարկղ 099) 500,000 AMD
ք.Երևան, Կոմիտաս 20 N 88 (դրամարկղ 165) 500,000 AMD
ք.Երևան, Կոմիտաս 35 N 1 (դրամարկղ 134) 500,000 AMD
ք.Երևան, Կոմիտաս 49/1 (դրամարկղ 212) 500,000 AMD
ք.Երևան, Լենինգրադյան 31/5 (դրամարկղ 170) 1,000,0000 AMD
ք.Երևան, Մամիկոնյանց 41/1(դրամարկղ 120) 500,000 AMD
ք.Երևան, Մարգարյան 20 N 45 (դրամարկղ 100) 500,000 AMD
ք.Երևան, Մոսկովյան 31 N 167 (դրամարկղ 202) 500,000 AMD
ք.Երևան, Նանսենի 2 2/1 (դրամարկղ 191) 500,000 AMD
ք.Երևան, Նուբարաշեն 7-րդ փողոց № 2 հրապարակ (դրամարկղ 409) 500,000 AMD
ք.Երևան, Պարոնյան 15 (դրամարկղ 718) 500,000 AMD
ք.Երևան, Գայի պողոտա 28/5 (դրամարկղ 513) 500,000 AMD
ք.Երևան, Տիգրան մեծի պողոտա 65/5 (դրամարկղ 149) 500,000 AMD
ք.Երևան, Ազտամարտիկների պողոտա N 80/2 (դրամարկղ 300) 300,000 AMD
ք.Երևան, Ռուբինյանց12 N 4 (դրամարկղ 454) 500,000 AMD
ք.Երևան, Սայաթ–Նովա 1 (դրամարկղ 711) 500,000 AMD
ք.Երևան, Սայաթ–Նովա 23 N 3 (դրամարկղ 138) 300,000 AMD
ք.Երևան, Սայաթ–Նովա 33 N 64, 64ա (դրամարկղ 205) 500,000 AMD
ք.Երևան, Սեբաստիա 68 (դրամարկղ 255) 300,000 AMD
ք.Երևան, Տիգրան Մեծի 43 N 19 (դրամարկղ 988) 2000000 AMD
ք.Երևան, Տիգրան Պետրոսյան 18/2 (դրամարկղ 726) 500,000 AMD
ք.Երևան, Թոթովենցի 2/7 (դրամարկղ 911) 1,000,0000 AMD
ք.Երևան, Թումանյան 23 N1 (դրամարկղ 245) 1,000,0000 AMD
ք.Երևան, Ազատության 4 N44 (դրամարկղ 113) 300,000 AMD
ք.Երևան, Հալաբյան 39/2 (դրամարկղ 112) 1,000,0000 AMD
ք.Երևան, Արցախ 8, կառույց 84 (դրամարկղ 118) 1,000,0000 AMD
ք.Երևան, Աճառյան 30, ոչ բնակելի տարածք 50 (դրամարկղ 966) 500,000 AMD
ք.Երևան, Բագրատունյաց 18, տարածք 120 (դրամարկղ 714) 500,000 AMD
ք.Երևան, Բագրատունյաց 5/3 (Երևան Սիթի) (դրամարկղ 406) 500,000 AMD
ք.Երևան, Վարդանանց 28, տարածք 172 (դրամարկղ 411) 500,000 AMD
ք.Երևան, վարդանանց փողոց, կառույց 16, 2/1 (դրամարկղ 645) 300,000 AMD
ք.Երևան, Հասրաթյան 7, կառույց 27 (դրամարկղ 366) 500,000 AMD
ք.Երևան, Կիևյան 11/31 (դրամարկղ 131) 300,000 AMD
ք.Երևան, Կոմիտաս 60/2 (Երևան սիթի սուպերմարկետ) (դրամարկղ 123) 500,000 AMD
ք.Երևան, Նազարբեկյան 31/4 (դրամարկղ 356) 500,000 AMD
ք.Երևան, Նալբանդյան 9, տարածք 30 (դրամարկղ 250) 500,000 AMD
ք.Երևան, Նար Դոս 77/1, կրպակ(դրամարկղ 190) 500,000 AMD
ք.Երևան, Սևակի 90, կառույց 41 (դրամարկղ 517) 500,000 AMD
ք.Երևան, Պուշկինի 40 N101 (դրամարկղ 007) 500,000 AMD
ք.Երևան, Րաֆֆու 23/6 (դրամարկղ 888) 500,000 AMD
ք.Երևան, Րաֆֆու 57/1, 57/3 (դրամարկղ 111) 500,000 AMD
ք.Երևան, Սարյան 16, տարածք 45 (դրամարկղ 440) 500,000 AMD
ք.Երևան, Սասունցի Դավիթ 76/5 (դրամարկղ 419) 500,000 AMD
ք.Երևան, Չարենցի 9, 3 ոչ բնակելի տարածք (դրամարկղ 708) 300,000 AMD
ք.Երևան, Շարուրի 27/7 (դրամարկղ 410) 500,000 AMD
ք.Երևան, Խորենացու 11 N 22 (դրամարկղ 555) 500,000 AMD
ք.Երևան, Շերամի 92/9 (դրամարկղ 728) 500,000 AMD
ք.Երևան, Շիրազի 32/1 (դրամարկղ 507) 500,000 AMD
ք.Երևան, Էրեբունի 23 N 74 (դրամարկղ 277) 500,000 AMD
ք.Երևան, Հարավ–արևմտյան թաղամաս А3 N 42 (դրամարկղ 877) 500,000 AMD
ք.Երևան, Արտաշատյան մայրուղի 103/1 (դրամարկղ 427) 500,000 AMD
ք.Մարտունի,Կամոյի 11/1 տարածք,բենզալցակայան (դրամարկղ 408) 1,000,0000 AMD
ք. Մարտունի, Մյասնիկյան 68 (դրամարկղ 157) 1,000,0000 AMD
ք.Մասիս , Արարատյան № 11 (դրամարկղ 501) 1,000,0000 AMD
ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ N 4/2 (դրամարկղ 875) 500,000 AMD
ք.Նոր Հաճն, Ազատամարտիկներ 5 (դրամարկղ 511) 500,000 AMD
ք.Հրազդան, Անդրանիկի 96, տարածք З (դրամարկղ 515) 500,000 AMD
ք.Հրազդան, Կենտրոն, Օգոստոս 23, № 40/3 խանութ (դրամարկղ 649) 500,000 AMD
ք.Սևան, Նաիրյան168/7 (դրամարկղ 509) 500,000 AMD
ք.Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 199 (դրամարկղ 152) 500,000 AMD
ք.Ստեփանավան, Բաղրամյան 63ա (դրամարկղ 153) 500,000 AMD
ք.Տաշիր, Կիրովի փողոց, տուն 209 (դրամարկղ 154) 500,000 AMD
ք.Ծաղկաձոր, գյուղ Մագիստրոսի 13 N 5 (դրամարկղ 519) 500,000 AMD
ք.Չարենցավան, N2 տարածք, տուն 8, կառույց 3 (դրամարկղ 512) 1,000,0000 AMD
ք.Էջմիածին, Մաշտոցի 71, 19 բն.(դրամարկղ 717) 1,000,0000 AMD
ք. Էջմիածին,Խորենացու 20ա , հրապարակ 31 (դրամարկղ 105) 500,000 AMD
Գյուղ Դալար, Վազգեն Սարգսյան 82/2/1 (դրամարկղ 434) 500,000 AMD
Գյուղ Մարմարաշեն, Մասիսի մայրուղի N 21/1 կառույց (դրամարկղ 516) 500,000 AMD
Գյուղ Մրգավան, Աբովյան 31/1, գազալցակայան (դրամարկղ 721) 500,000 AMD
Գյուղ Շահումյան, գազալցակայան (դրամարկղ 713) 500,000 AMD

 

15.7. Օգտատիրոջ պրոֆիլի և բանկային հաշվի կամ կանխիկացման այլ եղանակների տվյալները պետք է համընկնեն: Կազինոն իրավասու է պահանջել վավերացնող փաստաթուղթ:


15.8. Եթե կանխիկացման գործընթացից հետո Կազինոն հայտնաբերի որևէ սխալ, Օգտատերը պարտավորված կլինի փոխհատուցել և վճարել Կազինոյին համապատասխան գումարը, որը վճարվել է Խաղացողին Կազինոյի կողմից սխալմունքի արդյունքում (ներառյալ այն ծախսերը, որոնք կատարվել են համապատասխան գումարի վերականգնման համար):


15.9. Խաղային հաշվից կանխիկացման հայտ ուղարկելով հնարավոր է կանխիկացնել գումարի ցանկացած սահմանաչափ, որը ցածր է կամ հավասար խաղային հաշվեկշռում առկա կանխիկացման ենթակա գումարին, բացառությամբ սույն «Ընդհանուր դրույթներով» և «Բոնուսային քաղաքականությամբ» սահմանված համապատասխան կանխիկացվող գումարի նկատմամբ կիրառվող վճարների կամ գանձումների: Կանխիկացման նվազագույն գումարը կազմում է 1 հազար (1,000.00) դրամ/AMD, բացառությամբ այն դեպքի, երբ կանխիկացումը կատարվում է խաղային հաշիվը փակելու նպատակով: Կանխիկացման հայտի առավելագույն գումարը չի կարող գերազանցել 2 միլիոն (2,000,000.00) ՀՀ դրամը: Կազինոյի ադմինիստրացիան կարող է Խաղացողից պահանջել չիրականացնել 20 միլիոն (20,000,000.00) դրամից ավելի կանխիկացում 24 ժամվա ընթացքում՝ անկախ տվյալ ժամանակահատվածում կատարված խաղադրույքներից:


15.10. Շահումի կանխիկացումը կարող է կատարվել բացառապես Օգտատիրոջ տվյալներով:


15.11. Կանխիկացումը կատարվում է 1–48 ժամվա ընթացքում:


15.12. Խաղային հաշվին փոխանցված դրամական միջոցներն օգտագործվում են բացառապես խաղերի համար: Կազինոն իրավասու է գանձել պահանջվող գումարի չխաղարկված մասի 3%–ը, այն դեպքում, երբ խաղացողը պահանջում է դրամական միջոցների կանխիկացում առանց դրանց ամբողջական շրջանառության, որը հավասար է կամ ավել ներդրված գումարից:


15.13. Կազինոն իր Այցելուներին խորհուրդ է տալիս չգերազանցել գործարքների 20 միլիոն (20,000,000.00) դրամ/ AMD գումարային սահմանաչափը 24 ժամվա ընթացքում:


15.14. Նկատի ունեցեք, որ Հաճախորդը (ոչ թե «Տոտո Գեյմինգ»–ը) պատասխանատվություն է կրում ցանկացած շահումի հրապարակման կամ հայտարարագրման համար, եթե տվյալ երկրի օրենսդրությունը պահանջում է նման հաշվետվություն:


15.15. Կանխիկացում կատարելու համար օգտատերը պետք է ունենա առնվազն մեկ դեպոզիտ իր ողջ խաղային պատմության ընթացքում:

 

 

16. Դեպոզիտ

16.1. Խաղացողի խաղային հաշվին դեպոզիտ կատարելու համար անհրաժեշտ է ընտրել «Դեպոզիտ»/«Deposit» բաժնում առկա տարբերակներից մեկը:
16.2. Կազինոն չի երաշխավորում, որ վճարման բոլոր եղանակները մշտապես կլինեն հասանելի:
16.3. Բանկային քարտով դեպոզիտներն իրականացվում են իրական ժամանակում:
16.4. Դեպոզիտի նվազագույն գումարային սահմանաչափը, որը Խաղացողը կարող է փոխանցել իր խաղային հաշվին, կազմում է 1 հազար (1,000.00) դրամ/AMD: 1 դեպոզիտի առավելագույն գումարային սահմանաչափը չի կարող գերազանցել 2 միլիոն (2,000,000.00) դրամը/AMD: Կազինոյում չեն գործում դեպոզիտի առավելագույն գումարային սահմանաչափի սահմանափակումներ, այնուամենայնիվ Կազինոյի ադմինիստրացիան կարող է Խաղացողից պահանջել չկատարել 20 միլիոն (20,000,000.00) դրամից ավելի դեպոզիտ 24 ժամվա ընթացքում:
16.5. Կազինոն իր Այցելուներին խորհուրդ է տալիս չգերազանցել գործարքների 20 միլիոն (20,000,000.00) դրամ/ AMD գումարային սահմանաչափը 24 ժամվա ընթացքում:

 

17. Խաղ TotoGaming Live Կազինոյում

17.1. Իրական դիլերներով Live Կազինոն հասանելի է միայն Կազինոյի կայքում գրանցված խաղացողների համար:


17.2. Յուրաքանչյուր խաղի համար «TotoGaming»-ը Խաղացողին տրամադրում է տեղեկատվություն Live Կազինոյում գործող խաղերի կանոնների, խաղադրույքների տեսակների, խաղադրույքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և խաղադրույքների կատարման համար հատկացված սահմանափակ ժամանակի մասին:


17.3.Այն դեպքում, երբ Ռուլետկա և բակարա խաղերի ժամանակ խաղադրույքը կատարելուց հետո ինտերնետային կապն ընդհատվում է, տվյալ պարագայում Ձեր խաղադրույքը մնում է ակտիվ, և խաղը շարունակվում է իր բնականոն ընթացքով, իսկ կատարված խաղադրույքի շահում արձանագրելու դեպքում այն փոխանցվում է խաղային հաշվին:


17.4. Եթե Դուք խաղում եք ռուլետկա և բակարա, և ինտերնետային կապն ընդհատվում է խաղադրույք կատարելուց անմիջապես հետո, տվյալ պարագայում Ձեր խաղադրույքը մնում է, և խաղը շարունակվում է իր բնականոն ընթացքով, իսկ խաղադրույքի՝ շահում արձանագրելու դեպքում, այն փոխանցվում է Ձեր հաշվին: Եթե Դուք խաղում եք բլեքջեք, և ինտերնետային կապն ընդհատվում է խաղադրույք կատարելուց անմիջապես հետո՝ զրկելով Ձեզ տվյալ խաղային փուլում որոշում կայացնելու Ձեր հնարավորությունից, տվյալ պարագայում Ձեր «Ձեռք»–ի խաղաքարտերին կիրառվում է «Auto Stand», և խաղը շարունակվում է: Նման դեպքերում Ձեր «Ձեռք»–ի խաղաքարտերն ավտոմատ կերպով մնում են, և խաղի ելքը վճռվում է՝ ըստ արդյունքի:


17.5. Կազինոն Օգտատիրոջ հանդեպ չի կրի պատասխանատվություն համակարգային, հաղորդակցական կամ մարդկային գործոնով պայմանավորված ցանկացած սխալի համար, որոնք վերաբերում են ցանկացած արդյունքի հրապարակմանը, խաղադրույքներին, կամ խաղերին: Կազինոն իրավասու է մերժել վճարումները և չեղյալ հայտարարել բոլոր խաղադրույքները կամ խաղերը վերոնշյալ գործոններով պայմանավորված սխալների դեպքում:


17.6. Շահարկումների կամ խաղերի կանոնների խախտումների դեպքում կատարված բոլոր խաղադրույքները, խաղերը և կանխիկացման գործընթացները կհայտարարվեն չեղյալ:

 

18. Վճարումներ և ծախսեր

18.1. «ԻՄ ՀԱՇԻՎԸ» բաժնում մատնանշված գումարը (ենթակա կանխիկացման) այն ամբողջական գումարային սահմանաչափն է, որը կհաշվեգրվի Օգտատիրոջ խաղային հաշվին (բացառությամբ սույն դրույթներով նախատեսված դեպքերի):

 

18.2. Կազինոյի կայքում որպես արժույթ համարվում է ՀՀ դրամը (AMD):


18.3. Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է փակել Օգտատիրոջ իր պրոֆիլը՝ դիմելով Հաճախորդների Սպասարկման Կենտրոն:


18.4. Հաճախորդը համաձայն է և լիազորում է Կազինոյին գանձել վճարումներ՝ համաձայն Օգտատիրոջ կողմից ներկայացրած կրեդիտային քարտի պայմանագրի:

 

19. Բոնուսներ

19.1. Եթե Օգտատերը համապատասխանում է որոշակի պայմաններին, գումարի որոշակի քանակ, այլ կերպ անվանվող «բոնուսային գումար» հաշվեգրվում է Խաղացողի խաղային հաշվին:


19.2. Ընթացիկ բոնուսների մասին տեղեկատվությունը հասանելի է Կայքի գլխավոր էջի «Ընթացիկ Ակցիաներ» բաժնում: Բոնուսային գումարի սահմանաչափը որոշվում է Կազինոյի կողմից:


19.3. Կազինոն առաջարկում է մի շարք գրավիչ բոնուսներ իր հաճախորդների համար: Բոնուսների պայմանները կարող են ենթարկվել փոփոխության՝ համաձայն Օգտատերերի Համաձայնագրում տեղ գտած փոփոխությունների:


19.4. Բոնուսային գումարը կհաշվեգրվի նշված խաղային հաշվին: Բոնուսների օգտագործման պայմանները հրապարակված են Կազինոյի կայքում:


19.5. Կազինոն իրավասու է Խաղացողներին զրկել բոնուսներից վերջիններիս կողմից չարաշահումների նկատման դեպքում:


19.6. Բոնուսներին առնչվող խարդախությունների, շահարկումների կամ այլ տեսակի կեղծ գործունեության ցանկացած դրսևորում կպատժվի հաշվի արգելափակմամբ:


19.7. Օգտատերը կարող է չեղյալ համարել իրեն տրամադրված բոնուսները: Բոնուսից հրաժարվելու համար վերջինս պետք է դիմի TotoGaming–ի Հաճախորդների Սպասարկման Կենտրոն: Բոնուսային գումարի չեղարկման դեպքում Կազինոն իրավասու է չեղարկել բոնուսի հաշվեգրումից հետո ստացված շահումները:


19.8. Առաջարկվող բոնուսները կարող են ունենալ խաղարկման բազմապատկիչ (wagering requirement):
Խաղարկման բազմապատկիչը գործում է հետևյալ տոկոսով Կայքում ներկայացված հետևյալ խաղային բաժինների համար (%).

 

Խաղային բաժին %
GAMINATOR 100%
IGROSOFT 100%
3D SLOTS 100%
SLOTS 100%
TABLE GAMES 0%
VIDEO POKER 0%
BELOTE 0%
ROULETTE 1%
BLACKJACK 5%
BACCARAT 3%
CASINO HOLDEM 5%

 

Օրինակ, եթե բոնուսի կանխիկացման համար անհրաժեշտ է կատարել 5000 դրամ գումարային խաղադրույք, ապա`

 

• GAMINATOR բաժնի խաղերի վրա կատարված 100 դրամ խաղադրույքից հետո անհրաժեշտ կլինի կատարել 5000-100= 4900 դրամ գումարային խաղադրույք,

• BLACKJACK բաժնի խաղերի վրա կատարված 100 դրամ խաղադրույքից հետո անհրաժեշտ կլինի կատարել 5000-5= 4995 դրամ գումարային խաղադրույք,

• BACCARAT բաժնի խաղերի վրա կատարված 100 դրամ խաղադրույքից հետո անհրաժեշտ կլինի կատարել 5000-3= 4997 դրամ գումարային խաղադրույք,

• ROULETTE բաժնի խաղերի վրա կատարված 100 դրամ խաղադրույքից հետո անհրաժեշտ կլինի կատարել 5000-1= 4999 դրամ գումարային խաղադրույք:

 

20. Մրցաշարեր

20.1. Կազինոյի մրցաշարերի անցկացման ընթացքում, երբ հաճախորդը մուտք գործի իր խաղային հաշիվը, կհայտնվի պատուհան նոր մրցաշարի մասին, որտեղ ներկայացված կլինեն մրցաշարի պայմանները: Համակարգն օգտատիրոջն ավտոմատ կերպով գրանցում է տվյալ մրցաշարում:


20.2. Եթե օգտատերը չի ցանկանում մասնակցել մրցաշարին, ապա պետք է սեղմել «Հրաժարվել» հրահանգը:


20.3. Մրցաշարին մասնակցելու առաջարկով պատուհանը հայտնվում է այնքան ժամանակ, մինչև Օգտատերը կհաստատի իր մասնակցությունը կամ կհրաժարվի մասնակցությունից՝ սեղմելով համապատասխանաբար «Հաստատել» կամ «Հրաժարվել» հրահանգներից մեկը: Ցանկացած այլ գործողություն չի դիտարկվի իբրև մրցաշարից հրաժարվել:


20.4. Որևէ մրցաշարի մասնակցելու դեպքում օգտատերը ցանկացած ժամանակ հնարավորություն ունի ստուգել իր կուտակած միավորների քանակը՝ հետևելով «Իմ Հաշիվը» էջում «Մրցաշարեր» հղմանը: Մրցաշարերի մասնակցության կարգավիճակը և կուտակված միավորները ներկայացված են առանձին-առանձին:


20.5. Եթե օգտատերը հաստատել է մասնակցությունը մրցաշարին, սակայն որոշ ժամանակ անց ցանկանում է դուրս գալ մրցաշարից, ապա անհրաժեշտ է կայքի վերին աջ անկյունից մուտք գործել «Իմ Հաշիվը» բաժինը, հետևել «Մրցաշարեր» հղմանը և սեղմել տվյալ մրցաշարի համար նախատեսված «Դուրս գալ» հրահանգը: Այնուհետ կհայտնվի պատուհան, որտեղ համակարգն օգտատիրոջը հնարավորություն կտա կայացնել վերջնական որոշում:

20.6. Եթե մրցաշարերի քանակը մեկից ավելին է, և օգտատերը հրաժարվում է մասնակցել մրցաշարերից որևէ մեկին, ապա նա տվյալ մրցաշարին մասնակցելու առաջարկ այլևս չի ստանա, սակայն կունենա մյուս մրցաշարերին մասնակցելու հնարավորություն:


20.7. Մրցաշարային խաղերի նկատմամբ Cashback ակցիան չի գործում, մինչդեռ մրցաշարից դուրս գալով օգտատերը կրկին կարող է օգտվել տվյալ բոնուսային ակցիայից: Այդ դեպքում Cashback-ի հաշվարկման սկիզբ կհանդիսանա մրցաշարից դուրս գալու պահը:


20.8. Մրցաշարի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար հարկավոր է սեղմել «Իմանալ ավելին» հրահանգը կամ Կազինոյի հիմնական էջում առկա ակցիայի պատկերը:

 
 

21. Բլոտ, Տոտո 21, Backgammon

21.1. Ռեյքը ՊԼ-5696 լիցենզիային համապատասխան Կազինոյի կողմից տրամադրվող Խաղային միջավայրի դիմաց գանձվող միջնորդավճարն է:


21.2. Բլոտ, Տոտո 21, Backgammon Խաղերը հասանելի է միայն Կազինոյի կայքում գրանցված օգտատերերի համար: :


21.3. Չխաղարկված բոնուսներ (բացառությամբ 100% Ողջույնի բոնուս) ունեցող Խաղացողները չեն կարող մասնակցել բլոտ թղթախաղին:


21.4. Ռեյքը սահմանվում է 4%, համակարգն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2(երկու) մրցակիցների խաղադրույքներց գոյացած շահումային ֆոնդից (սա չի առնչվում մրցաշարերին):

 

21.5. Տոտո 21, Backgammon, Բլոտ խաղերում օգտատիրոջ նախաձեռնությամբ խաղ ստեղծելիս թույլատրելի խաղադրույքների սահմանաչափերն են 50–500000 ՀՀ դրամը:

 

21.6. Բլոտ խաղի ընթացքում պատասխան քայլ չկատարելու, ինտերնետային կապի ընդհատման, կամ խաղի ժամանակ բրաուզերի պատուհանը փակելու դեպքում Խաղացողին համակարգի կողմից տրվում է, ընդհանուր հաշվարկով, 180 վայրկյան ժամանակ՝ ակտիվ խաղը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ 61–րդ վայրկյանից սկսած հակառակորդի մոտ հայտնվում է կապի խափանման մասին տեղեկացնող հաղորդագրություն և զգուշացում պատուհանը չփակելու վերաբերյալ: 180 վայրկյանի ընթացքում Խաղացողի կողմից պասիվության դեպքում խաղը համարվում է պարտված: Հակառակորդի կողմից բրաուզերի պատուհանը փակելու և խաղացողի՝ խաղ վերադառնալու պարագայում ընթանում է քայլ կատարելու համար հակառակորդին հատկացված ժամանակի հետ հաշվարկը և այն ավարտվելուց հետո հաղթանակը տրվում է խաղացողին:


21.7. Տոտո Նարդին ունի Հայաստանում եզակի ռիսկերի ստուգման համակարգ, որը նախատեսված է վերահսկելու և կանխարգելելու խաղացողի կողմից այնպիսի արգելված ծրագրերի օգտագործումը, որոնք կարող են որևէ կերպ ազդել խաղի ընթացքի վրա: Արգելված ծրագրային համակարգերի օգտագործման փաստ հայտնաբերելու դեպքում Օգտատերն առաջին անգամ ստանում է նախազգուշացում Ռիսկերի կառավարման բաժնի կողմից, իսկ նմանատիպ խախտում երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում Օգտատիրոջ հաշիվն արգելափակվում է:

 

21.8.:Կազինոն Խաղացողի հանդեպ չի կրի պատասխանատվություն համակարգային, հաղորդակցական կամ մարդկային գործոնով պայմանավորված ցանկացած սխալի համար, որոնք վերաբերում են ցանկացած արդյունքի հրապարակմանը, խաղադրույքներին կամ խաղերին: Կազինոն իրավասու է մերժել վճարումները և չեղյալ հայտարարել բոլոր խաղադրույքները կամ խաղերը վերոնշյալ գործոններով պայմանավորված սխալների դեպքում:


 

22. Բլոտ Ջեքփոթ

 

22.1. Ջեքփոթը խոշոր դրամական շահում է, որը վճարվում է Կազինոյի կողմից նախապես սահմանված պայմանները բավարարող խաղային իրադարձության կայացման ժամանակ:


22.2. Ջեքփոթի վճարումը իրադարձության մասնակցին(ներին) կատարվում է Ջեքփոթի համար նախատեսված շահումային ֆոնդից, որը կարող է լինել ֆիքսված, կուտակային կամ խառը: Ֆիքսված շահումային ֆոնդը սահմանվում է Կազինոյի կողմից և չի ենթարկվում փոփոխության մինչև խաղային իրադարձության կայացումը: Կուտակային շահումային ֆոնդը գեներացվում է խաղացողների կողմից կատարվող խաղադրույքներից սահմանված տոկոսից: Խառը տիպի շահումային ֆոնդը կարող է գոյանալ Կազինոյի կողմից նախապես սահմանված անվանական գումարի և խաղադրույքներից սահմանված տոկոսի համադրումից: Խաղերը, ինչպես նաև Ջեքփոթի մասնաբաժնի տոկոսը սահմանվում է Կազինոյի կողմից: Կազինոն իրավասու է չհրապարակել խաղադրույքներից Ջեքփոթի ֆոնդին հատկացվող տոկոսը:


22.3. Ջեքփոթի վճարումը կարող է կատարվել ինչես մեկ խաղացողին, այնպես էլ այդ խաղային իրադարձության մեջ ներգրավված այլ խաղացողների՝ կախված Ջեքփոթի վերաբերյալ նախապես սահմանված դրույթների:


22.4. Տեխնիկական խոտանների հետևանքով առաջացած սահմանափակումների դեպքում Կազինոն իրավասու է չեղարկել Ջեքփոթի շահումը:


24.5. Ջեքփոթը շահելու նպատակով իրականացված կեղծիքների բացահայտման դեպքում, Կազինոն իրավասու է չեղյալ համարել խաղային իրադարձության մասնակցի(ների) շահումը և կիրառել այլ սահմանփակումներ տվյալ խաղային հաշվի վրա:

 

23. Սահմանափակ պատասխանատվություն

23.1. Կայքում առկա խաղերը և ծառայությունները հասանելի են որոշակի տեխնոլոգիաներ օգտագործող Այցելուների համար: Կազինոն տրամադրում է, սակայն չի երաշխավորում Կայքի շարունակական անխափան աշխատանքը: Կազինոն պատասխանատվություն չի կրում որևէ սխալի, անհասանելիության, խաղերում առկա թերությունների համար:


23.2. Կազինոն պարտավորվում է շարունակաբար մատուցել ծառայություններ Կայքում: Այնուամենայնիվ, վերջինս չի կրում որևէ պատասխանատվություն որևէ սխալի, բացթողումների, ընդհատումների, հեռացման, թերությունների, տվյալների տրամադրման հետ կապված ուշացումների, հաղորդակցության կապի ձախողման, հափշտակման, ոչնչացման, չարտոնված մուտքի կամ Կայքում տեղ գտած փոփոխությունների համար:


23.3. Կազինոն պատասխանատու չէ հեռախոսային ցանցերի կամ գծերի, համակարգչային առցանց համակարգերի, սերվերների կամ պրովայդերների (մատակարարների), սարքավորումների, ծրագրային համակարգերի հետևանքով առաջացած ցանկացած տեխնիկական անսարքության համար:


23.4. Կազինոն չի կրում որևէ պատասխանատվություն խաղերում ընդհատումների համար: Ի հավելում, Կազինոն պատասխանատու չէ Կայքում առկա վիրուսների կամ այլ վնասակար բաղադրիչների հետևանքով հասցված վնասի համար:


23.5. Կազինոն պատասխանատու չէ տվյալների սխալ մուտքագրման, վերջիններիս պահպանման և մշակման կամ ոչ ճշգրիտ տվյալների փոխանցման հետևանքով հասցված վնասի համար: Մասնավորապես, Կազինոն իրավասու է շտկել ակնհայտ սխալները տվյալների պահպանման և մշակման գործընթացի ժամանակ (Օր. սխալներ, որոնք առնչվում են Խաղացողների անձնական տվյալներին, խաղադրույքներին և այլն):


23.6. Կազինոն չի կրում որևէ պատասխանատվություն Կրեդիտ/Դեբետ քարտի կորստի կամ հափշտակման 

համար: Դեբետ և /կամ Կրեդիտ քարտի պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հաճախորդի վրա: Հաճախորդի քարտի կորստի կամ հափշտակման դեպքում Կազինոն անհապաղ պետք է տեղեկացվի: Կազինոն պատասխանատու չէ կորած կամ գողացված դեբետ և/ կամ կրեդիտ քարտերի օգտագործմամբ, կամ այլ վճարման եղանակներով կատարված որևէ գործարքի համար:


23.7. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, Կազինոն չի կրի որևէ պատասխանատվություն Կայքի ծառայություններից օգտվելու հետևանքով Օգտատիրոջ կամ որևէ երրորդ անձի կողմից կրած կորստի կամ վնասի համար:


23.8. Եթե որևէ կիրառվող օրենքով այլ բան նախատեսված չէ, Կազինոյի առավելագույն պատասխանատվությունը Օգտատիրոջ նկատմամբ՝ կապված պայմանագրին առնչվող պահանջների, կամ որևէ այլ պատճառով, կամ Կայքի առնչությամբ, բացառությամբ գործող խաղադրույքների վճարումների կազմում է 100,000.00 դրամ/AMD (կամ համարժեք այլ արժույթով): Խարդախության կամ կանխամտածված ապակողմնորոշման պայմաններում չի գործում պատասխանատվության բացառում կամ սահմանափակում:


23.9. Կազինոն պատասխանատվություն չի կրում խաղերի անցկացման կարգին կամ խաղերի կանոններին առնչվող վեճերի համար, քանի որ երրորդ կողմ հանդիսացող Ընկերությունը կամ Ընկերությունները գործում են իրենց սեփական խաղային լիցենզիայի ներքո և պատասխանատվություն են կրում իրենց խաղերի անցկացման կարգի ևխաղերի կանոնների համար: Կազինոյի Օպերացիոն և Հաճախորդների Սպասարկման Կենտրոնները գտնվում են ՀՀ-ում և գործում են օրինական դաշտում Հայաստանի գործող օրենքների ներքո: Կարդացե՛ք Կազինոյի «Ընդհանուր Դրույթները և Պայմանները» Կազինոյի կայքում:


23.10. Տեղեկատվական և մատուցվող ծառայությունները օգտատերերին մատչելի դարձնելու նկատառումներից ելնելով՝ խաղերի մասին ցուցումները Կայքում հրապարակված են մի քանի լեզուներով «Օգնություն» և «Նկարագրություն» հղումներում: Խաղացողի և TotoGaming ընկերության միջև խաղերի կանոններին առնչվող հարաբերությունների կարգավորման իրավական հիմք կարող է ծառայել միայն արդեն բեռնված խաղերի մեջ առկա կամ այնտեղից հղվող ցուցումները: «Կանոններ» կամ «Նկարագրություն» հղումներում և արդեն բեռնված խաղերում առկա կամ այնտեղից հղումով բացվող կանոնների միջև անհամապատասխանության դեպքում առաջնային է համարվում արդեն բեռնված խաղերում առկա կամ այնտեղից հղումով բացվող տարբերակը:

 

24. Պայքար փողերի լվացման դեմ

24.1. Կայքը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել որպես փողերի լվացման վայր: Կազինոն կիրառում է լավագույն մեթոդները փողերի լվացման դեմ պայքարում:


24.2. Կազինոն վճարում է գումար բացառապես տվյալ պրոֆիլին գրանցված անձին:


24.3. Շահումները կարող են փոխանցվել Օգտատիրոջ անունով գրանցված կրեդիտ/դեբետ քարտին, որով նախկինում կատարվել են դեպոզիտներ, ինչպես նաև Օգտատերերը կկարողանան ստանալ իրենց շահումները TotoGaming-ի կանխիկի ընդունման և տրամադրման կետերից:


24.4. Յուրաքանչյուր անձին թույլատրվում է ունենալ բացառապես մեկ խաղային հաշիվ: Շահումները չեն կարող ուղարկվել կեղծ անուններով պրոֆիլների հաշվի վրա:


24.5. Կազինոն կարող է Հաճախորդից պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (օր. անձնագրի պատճեն):


24.6. Կայքում իրականացվող բոլոր գործարքները ստուգվում են՝ բացառելու փողերի լվացման փորձերը:


24.7. Եթե Օգտատերը չի հետևում Կազինոյի «Ընդհանուր Դրույթներին և Պայմաններին», Կազինոն կարող է արգելափակել Խաղացողի հաշիվը:


24.8. Ցանկացած կասկածելի գործարքի կամ գործունեության դեպքում համապատասխան մարմինները կտեղեկացվեն:

 

25. Մտավոր սեփականություն

25.1. Բովանդակությունը, ապրանքանիշները, ֆիրմային անվանումները, պատկերանիշները և պայմանական նշանները համարվում են Կազինոյի և նրա գործընկերների սեփականությունը և պաշտպանված են հեղինակային իրավունքով, օրենքներով, միջազգային պայմանագրերով և դրույթներով:


25.2. Օգտատերը համաձայնվում է չհեռացնել Կազինոյի կողմից ստացված հեղինակային իրավունքի մասին ծանուցումները:


25.3. Կայքում տեղադրված պատկերները համարվում են Կայքի սեփականությունը: Հաճախորդը պարտավորվում է չներբեռնել, չհրապարակել կամ չտարածել որևէ տեղեկատվություն, ծրագրային համակարգեր կամ այլ նյութեր, որոնք պաշտպանված են հեղինակային կամ մտավոր սեփականության ցանկացած այլ օրենքներով (ներառյալ հրապարակայնության և անձնական անձեռնամխելիության իրավունքները) առանց սեփականատիրոջ նախնական թույլատվության և առանց Կայքի նախնական գրավոր համաձայնության:

 

26. Փոխհատուցում

 Հաճախորդը համաձայնվում է փոխհատուցել Կազինոյին, գործադիր տնօրեններին և աշխատակիցներին ցանկացած տեսակի վեճերի, ներառյալ փաստաբանի ծառայությունների դիմաց վճարվող ծախսերի համար, որոնք առնչվում են՝

 

  •Հաճախորդի՝ Կայք կամ Ծառայություններ մուտք գործելուն և նրանց կիրառմանը
  •Հաճախորդի կողմից սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկի խախտմանը
  • Հաճախորդի կողմից գործող օրենքների և կանոնակարգերի խախտմանը:

 

 

27. Տևողությունը և դադարեցումը

27.1. Սույն Համաձայնագրի վավերականության ժամկետը գործում է առնվազն 12 ամիս, որից հետո տեղի է ունենում ավտոմատ թարմացում: Համաձայնագրի խզման դեպքում Օգտատերը պարտավոր է տեղեկացնել Կազինոյին 30 օր առաջ գրավոր ծանուցմամբ: Սույն Համաձայնագրի դադարեցմամբ Օգտատերը կորցնում է Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու իր իրավունքը:


27.2. Օգտատերը կարող է խզել Կազինոյի հետ պայմանագիրը՝ 30 օր առաջ նախօրոք տեղեկացնելով գրավոր ծանուցմամբ, որը պետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով [email protected]հասցեին: Օգտատերը կստանա պատասխան 30 օրվա ընթացքում:

 

28. Մարքեթինգ և գովազդ

Այն դեպքում, երբ Խաղացողը շահում է 1 միլիոն (1,000,000.00) դրամ/AMD գումար, Կազինոն, գովազդային նպատակներից ելնելով, կարող է Խաղացողին առաջարկել հրապարակել տեղեկատվությունը (Օգտատիրոջ անունը կամ մականունը) ԶԼՄ–երում: Օգտատերն ունի լիիրավ իրավունք ընդունելու կամ մերժելու առաջարկը:

 

29. Խաղի օպերացիոն ընթացակարգեր

29.1. Կազինոն, ըստ իր հայեցողության, իրավասու է ավելացնել կամ հեռացնել խաղերը Կայքից, որոնք կարող են ուղեկցվել ծանուցմամբ կամ առանց դրա:


29.2. Կազինոն նաև իրեն իրավունք է վերապահում չընդունել կամ սահմանափակել խաղադրույքները և դեպոզիտները:


29.3. Կազինոն, ըստ իր հայեցողության, իրավասու է փոխել խաղադրույքների աղյուսակի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը:

 

30. Գաղտնիությունը

30.1. Գրանցման գործընթացից հետո Օգտատերը թույլատրում է Օպերատորին օգտագործել և պահպանել գրանցման ժամանակ տրամադրված տվյալները: Կազինոն անում է հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու հաճախորդների անձնական կյանքի անձեռնամխելիությունը, գաղտնիությունը և անվտանգությունը: Վերոնշյալ տվյալները պահպանվում են Օպերատորի մոտ Կազինոյի հետ համագործակցության ողջ ընթացքում:


30.2. Գրանցման գործընթացի ժամանակ Հաճախորդը տրամադրում է իր անձնական տվյալները Կազինոյին, որը հետագայում կօգտագործվի Օգտատիրոջ ինքնության հաստատման, դեպոզիտների անվտանգության և Խաղացողի պրոֆիլի համար: Տեղեկությունները հավաքագրվում են տվյալների ստուգման խիստ ընթացակարգի համաձայն, որոնք անհրաժեշտ են միջազգային ֆինանսական գործարքների համար:


30.3. Հաճախորդը պարտավոր է տրամադրել ընթացիկ և հավաստի տվյալներ: Ի հավելում, Հաճախորդին թույլատրվում է գրանցվել բացառապես իր անվամբ, և վերջինս չի կարող մարմնավորել ուրիշ անձի:


30.4. Օպերատորը օգտագործում է «cookies» (ոչ մեծ մասշտաբի տեքստային փաստաթղթեր, որոնք մեր վեբ–էջում Օգտատիրոջ կողմից իրականացվող գործունեության ընթացքում Օգտատիրոջ բրաուզերի միջոցով գրանցվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա): Վերջինիս շնորհիվ Կայքից օգտվելը դառնում է ավելի դյուրին: «Cookies» ֆայլերի օգտագործման շնորհիվ Կայքում պահպանվում է Օգտատիրոջ կողմից ընտրված խաղերի մասին տեղեկատվությունը, օգտագործման հաճախականությունը (օրվա ժամերը, շաբաթվա օրերը) և Կայքում խաղերի օգտագործման ժամանակահատվածը: Cookies ֆայլերի միջոցով ստացված Օգտատիրոջ տվյալները Օպերատորի կողմից ենթարկվում են վերլուծության, այնուհետև հետագայում ճշգրտվում են՝ կախված Օգտատիրոջ անհատական պահանջմունքներից և հետաքրքրություններից:


30.5. Կազինոն ոչ մի դեպքում չի տրամադրի Հաճախորդների անձնական տվյալները երրորդ անձանց, կանխավ մեր հաճախորդների հատուկ գրավոր համաձայնության, բացառությամբ դեպքերի, երբ տեղեկատվության հրապարակումը կատարվում է՝ համաձայն օրենքի պահանջի, որն անհրաժեշտ է Հաճախորդի և վերջինիս անձնական տվյալների ստուգման համար:

Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց:


30.6. Կազինոյում գրանցվելիս Հաճախորդն ընդունում է Կազինոյի կողմից առաջարկվող ծառայությունները, ինչպես նաև համաձայն է Խաղացողի պրոֆիլի մասին Կազինոյի սահմանած պայմաններին: Հաճախորդը նաև համաձայն է, որ Կազինոն պահպանի և օգտագործի Հաճախորդի տվյալները Կազինոյի և վերջինիս միջև ծագող վեճերի դեպքում:


30.7. Կազինոն կանի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իր ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ գաղտնիությունը, որն իր մեջ ներառում է վերջիններիս անձնական տվյալները: Կազինոն վստահեցնում է, որ անձնական տվյալների պարբերաբար թարմացվող անվտանգության քաղաքականության շնորհիվ երաշխավորվում է տվյալների անվտանգությունը:


30.8. Ժամանակ առ ժամանակ Կազինոն կարող է կապ հաստատել Հաճախորդների հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով Ընկերության մասին հավելյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Ի հավելում, Կազինոն կարող է կապ հաստատել Հաճախորդների հետ հեռախոսով (նաև SMS հաղորդագրությունների միջոցով) կամ էլեկտրոնային փոստով նաև գովազդային առաջարկների նպատակով: Հաճախորդը համաձայն է ստանալ նման տեղեկատվություն: Յուրաքանչյուր Հաճախորդ, ցանկացած ժամանակ, կարող է հրաժարվել Կազինոյի հետ հետագա շփումից, որի համար հարկավոր է դիմել Հաճախորդների Սպասարկման Կենտրոն:

 

30.9. Ցանկացած կասկածելի կամ կեղծ գործունեության դեպքում համապատասխան մարմիններն անհապաղ կտեղեկացվեն:

 

Թարմացված է 26.10.2015 թ.: