Սպորտ

1. Կայքից և մատուցվող ծառայություններից օտվելու ընդհանուր կանոններ

 

1.1. Ընդհանուր դրույթներում ներկայացված տեղեկատվությունը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և դրանում ներկայացված տեղեկատվության ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Միջազգային բուքմեյքեր – Տոտոգեյմինգ» տոտալիզատորի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) դրույթների միջև հակասության դեպքում գործում են Կանոնակարգով նախատեսված դրույթները: Իսկ sport.totogaming.am կայքում իրականացվող տոտալիզատորի կանոնները բխում են Կանոնակարգով սահմանված դրույթներից:

1.2. «Միջազգային բուքմեյքեր  Տոտոգեյմինգ» տոտալիզատորի էությունը խաղի մասնակիցներից խաղադրույքների ընդունումն է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակի (այսուհետ` իրադարձության ելք) կանխագուշակման վրա, ընդ որում շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով: Այսինքն, կայքի, կայքի մոբայլ տարբերակի կամ հավելվածների միջոցով գրանցվելով sport.totogaming.am կայքում, Դուք հնարավորություն եք ունենում բացված խաղային հաշվի հիման վրա «Միջազգային բուքմեյքեր – Տոտոգեյմինգ» տոտալիզատորի միջոցով կատարել խաղադրույքներ և կանխագուշակելով խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակների ճիշտ տարբերակները, ունենալ շահումներ:

1.3. «Միջազգային բուքմեյքեր – Տոտոգեյմինգ» տոտալիզատորը կազմակերպում է «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` Կազմակերպիչ)` 01.11.2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-025 լիցենզիայի հիման վրա:

1.4. Կազմակերպչի իրավաբանական հասցեն և գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 26: «Միջազգային բուքմեյքեր – Տոտոգեյմինգ» տոտալիզատորի Գործունեության իրականացման վայրը` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 26:

1.5. Խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք:

1.6. Կազմակերպիչը իրավունք ունի կայքում նշված կանոններում կատարել ցանկացած փոփոխություն կամ լրացում՝ առանց նախնական անհատական գրավոր զգուշացման: Օգտատերերին տեղեկացնում են համապատասխան ծանուցումներով: Նախապես դրված խաղադրույքները մնում են անփոփոխ, և ընդունված խաղադրույքները ընթակա են ընդունման պահին հրատարկված կանոններին:

1.7. Կազմակերպիչը իրեն իրավունք է վերապահում իր ծառայություններից զրկելու ցանկացած անձի՝ առանց բացահայտելու պատճառ(ներ)ը:

1.8. Կազմակերպիչը չի կրում որևէ պատասխանատվություն որևէ կորստի կամ վնասի համար, որը կրած կողմի պնդմամբ արդյունք է այս կայքի կամ դրա պարունակության օգտագործման: Այս պայմանը վերաբերում է հավասարապես որևէ անձի կողմից այս կայքի օգտագործմանը կամ շահագործմանը, կայք մուտք գործելու կամ կայքից օգտվելու անհնարինությանը, գործառույթների կամ տվյալների փոխանցման հետաձգմանը, հաղորդակցման ուղիներում խափանմանը, ցանկացած սխալներին, տառասխալներին կամ կայքի պարունակության բացթողումներին:

1.9. Կայքից կամ դրա ենթակայքից լուսանկարներ կամ տեսանյութեր ներբեռնելը թույլատրվում է միայն անձնական օգտագործման համար: Որևէ այլ նպատակով սույն տվյալների հրապարակումը, հեռարձակումը կամ պատճենումը խստիվ արգելվում է:

1.10. Կազմակերպիչը հսկում է սույն կայքի թրաֆիքը, և վերապահում է իրեն մուտքի արգելափակման իրավունք ավտոմատացված խաղադրույքների կատարման կասկածների առաջացման դեպքում (բոթեր):

1.11․ Ամեն անգամ ծրագիրը ներբեռնելիս՝ անկախ կիրառվող միջոցի տեսակից (համացանց կամ բջջային ծառայություններ), հաշիվ բացելիս կամ արդեն գոյություն ունեցող հաշիվ օգտագործելիս, խաղադրույքներ կատարելիս կամ ցանկացած խաղի մասնակցելիս, որևէ շահում ստանալիս՝ հաճախորդը հաստատում է, որ համաձայն է Կանոնների տվյալ պահին գործող տարբերակին և այդ Կանոններին համաձայն գործելու պարտավորությանը:

1.12. Օգտատիրոջ կողմից ծրագիր ներբեռնելը, հաշիվ գրանցելը, արդեն գոյություն ունեցող հաշիվն օգտագործելը, որևէ խաղի վրա խաղադրույք կատարելը, շահումը ստանալը և այլն, ամեն անգամ հաստատում է նրա կողմից տվյալ պահին գործող կանոններին համաձայնությունն ու դրանց համաձայն գործելու պարտավորությունը:

 

2. Ինտերնետային կայքի միջոցով խաղադրույքների ընդունման կարգը

 

2.1. Ինտերնետի միջոցով խաղադրույքները ընդունվում են հետևյալ կերպ: Նախ մասնակիցը պարտավոր է գրանցվել կազմակերպչի ինտերնետային էջում, որը պարունակում է տեղեկատվություն խաղի ծրագրի, խաղի կանոնների (սույն կանոնակարգի), ինտերնետային էջում մասնակցի գրանցման, խաղային հաշվի, շահումները ստանալու, ինտերնետային էջ մուտքի վերաբերյալ և այլ նման տեղեկատվություն: Ինտերնետային էջում գրանցվելիս մասնակիցը պարտավոր է նշել իր իրական անձնական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, քաղաքացիություն, տարիք կամ ծննդյան տարեթիվ, անձնագրի համար, քանի որ շահումը կամ հաշվից գումար վճարվում է միայն իրական շահառուին), պայմանական անունը (լոգին), գաղտնաբառը, ինչպես նաև կազմակերպչի կողմից պահանջվող այլ տեղեկություններ` զետեղված ինտերնետային էջում: Գրանցվելիս մտացածին կամ թերի տեղեկատվություն մուտքագրելու դեպքում մասնակիցը զրկվում է նաև վիճելի հարցերը վերանայելու հնարավորությունից: Ինտերնետային էջում գրանցվելուց հետո մասնակցին տրվում է անձնական խաղային հաշիվ: Մեկ ֆիզիկական անձը կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ: Ինտերնետային էջում գրանցումը չի կարող տեղի ունենալ, եթե այնտեղ նույն լոգինով գրանցում կա: Այն դեպքում, երբ խաղային հաշվի տիրոջ հաշիվը օգտագործվել է որևէ երրորդ անձի կողմից, խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և/կամ եթե հաշվետերը գրանցել է երկրորդ խաղային հաշիվ, որպես նոր հաճախորդ՝ մուտքագրելով նոր գրանցման տվյալներ (նոր անուն, նոր էլ.հասցե և այլն), կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում վճարման ոչ ենթակա համարել նման հաշիվներից կատարված խաղադրույքները և չվճարել շահումները:

2.2. Որևէ իրադարձության վրա խաղադրույք կատարելու համար մասնակիցը պետք է ներկայացնի պատվեր՝ նշելով այն իրադարձությունը, որի վրա խաղադրույք է կատարվում, իրադարձության ելքը, խաղադրույքի ձևը (ըստ անհրաժեշտության), տեսակը, խաղադրույքի գումարի չափը: Մեկ տոմսով կատարվող խաղադրույքների առավելագույն գումարը սահմանվում է 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

2.3. Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքը համարվում է ընդունված, եթե այն ավելացվել է մասնակցի խաղային հաշվի «Խաղադրույքների պատմություն» բաժնում: Ինտերնետային էջի բովանդակությունը, ձևը և դրանից օգտվելու կարգը, քայլերի հաջորդականությունը սահմանվում և փոփոխվում են կազմակերպչի կողմից: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը հրապարակվում է տեղեկատվության տարածման այն միջոցով, որը առավել նախընտրելի է կազմակերպչի համար:

2.4. Կապի խաթարման կամ տեխնիկական այլ թերությունների դեպքում խաղադրույքը 1 գործակցով չի հաշվարկվում, եթե այն արդեն գրանցվել է կազմակերպչի համակարգչի սերվերի վրա:

2.5. Խաղային հաշվի, լոգինի և գաղտնաբառի գաղտնիության համար մասնակիցը կրում է անհատական պատասխանատվություն: Ընկերությունը երաշխավորում է իր աշխատակիցների կողմից մասնակցի տվյալների չհրապարակումը և պատասխանատու չէ մասնակցի անձնական տվյալները այլ անձանց հասանելի դառնալու հետևանքների համար: Երբ մասնակցին հայտնի է իր անձնական տվյալների կորստյան փաստը, կամ երբ նա ունի հիմնավոր կասկածներ այդ ուղղությամբ, ապա նա պետք է այդ մասին տեղեկացնի ընկերությանը և փոխի իր գաղտնաբառը: Լոգինը և գաղտնաբառը մոռանալու կամ կորստի դեպքում խաղադրույքները 1 գործակցով հաշվարման ենթակա չեն ճանաչվում:

2.6. Գաղտնաբառի փոփոխությունը մասնակիցը կարող է կատարել կայքում՝ իր խաղային հաշվի «Փոխել գաղտնաբառը»  բաժնում:

 

3. Իր խաղային հաշիվը մասնակիցը կարող է համալրել

 

3.1. Ընկերության բուքմեյքերական կետերում, որտեղ մասնակիցը վճարում է կանխիկ գումարը, հայտնում իր պայմանական անունը (լոգին), որից հետո 1 ժամվա ընթացքում գումարը մուտքագրվում է նրա խաղային հաշվին:

3.2. Տոտոգեյմինգ-քարտի միջոցով: Տոտոգեյմինգ-քարտերն ունեն իրենց վրա նշված անվանական արժեք: Տոտոգեյմինգ-քարտն ունի նաև պաշտպանիչ շերտ, որը պարունակում է պաշտպանիչ շերտով ծածկված 16 նիշանի գաղտնաբառ (այսուհետ «Փին-Կոդ»): Մասնակիցն այցելում է կազմակերպչի էլեկտրոնային էջ, ծանոթանում տվյալ էջից օգտվելու կանոններին, գրանցվում է տվյալ էջում (իսկ եթե մասնակիցը նախկինում գրանցված է, ապա վերագրանցման անհրաժեշտությունը վերանում է), որից հետո մաքրում է քարտի պաշտպանիչ շերտը և համապատասխան տեղում մուտքագրում  «Փին-Կոդ» ը: «Փին-Կոդ»-ը մուտքագրելուց  հետո  քարտի վրա առկա գումարը (անվանական արժեքը) փոխանցվում է մասնակցի խաղային հաշվին, որից հետո մասնակիցը հնարավորություն է ստանում խաղադրույքներ կատարել: Եթե մասնակցի կողմից Տոտոգեյմինգ-քարտերի միջոցով խաղային հաշվին համալրած գումարը առանց խաղադրույքներ կատարելու ետ է պահանջվում մասնակցի կողմից, ապա կազմակերպիչը պահում է քարտի անվանական արժեքի 2 (երկու) %-ը:

3.3. Բանկային փոխանցումների, բանկային պրակտիկայում ընդունված վճարային քարտերի` ArCa, Master Card և այլն, համապատասխան վճարային համակարգերի, ավտոմատ դրամարկղային սարքավորումների` տերմինալներ, բանկոմատներ և այլն (այսուհետ վճարային համակարգեր) միջոցով: Կոնկրետ բանկային և վճարային համակարգերի մասին մասնակիցը կարող է ծանոթանալ ընկերության ինտերնետային կայքում: Եթե բանկի կամ վճարային քարտի կամ վճարային համակարգի միջոցով մասնակցի կողմից կատարվել է խաղային հաշվի համալրում և այդ գումարն ամբողջությամբ չի խաղարկվել, ապա մասնակցի կողմից չխաղարկված գումարը ետ պահանջելու դեպքում նրանից կարող է գանձվել (գանձում իրականացնելու որոշումը կայացնում է կազմակերպիչը՝ հաշվի առնելով մասնակցի իր մոտ ունեցած խաղային պատմությունը, օրինակ եթե կազմակերպիչը գնահատի, որ մասնակիցը չի դրսևորում պատշաճ խաղային վարքագիծ) բանկի կամ վճարային համակարգի ծառայության տոկոսը այն չափով, որքանով բանկը կամ վճարային համակարգը գանձել է կազմակերպչից` մասնակցի տվյալ գումարը կազմակերպչի հաշվին փոխանցելու համար: Բանկային փոխանցման կամ վճարային համակարգի միջոցով խաղադրույքներ կատարելու համար մասնակիցը պետք է ներկայացնի պատվեր տվյալ բանկին կամ վճարային համակարգին իր քարտից որոշակի գումար կամ  իր կողմից վճարած գումարը կազմակերպչի համապատասխան հաշվին փոխանցելու համար: Եթե կազմակերպչի մոտ համապատասխան վճարային համակարգից ստացվել է հավաստում տվյալ գումարը կազմակերպչի խաղային հաշվին փոխանցելու վերաբերյալ, ապա մասնակիցը կարող է ընկերությունում բացված իր անհատական խաղային հաշվից խաղադրույքներ կատարել խաղային հաշվի գումարի սահմաններում:

3.4. Մասնակցի խաղային հաշվին ներդրված գումարը կարող է օգտագործվել միայն խաղադրույք կատարելու նպատակով կամ հետ պահանջվել մասնակցի կողմից սույն կանոնակարգով սահմանված պայմաններով:

3.5. Մասնակիցը իր խաղային հաշվից կարող է գումար պահանջել կանխիկ կամ անկանխիկ:

3.6. Վճարային քարտերով և/կամ վճարային համակարգերի միջոցով և/կամ բանկային փոխանցմամբ և/կամ Տոտոգեյմինգ-քարտերի միջոցով կազմակերպչի հետ կատարած ցանկացած գործարք համարվում է կատարված մասնակցի կողմից:

3.7. Եթե մասնակիցը հայտնում է, որ կորցրել է իր վճարային քարտը, ապա այդ պահից նրա խաղային հաշիվը սառեցվում է, մինչև քարտը սպասարկող վճարային համակարգի համապատասխան որոշում կայացնելը:

3.8. Կազմակերպիչը կարող է սահմանել խաղային հաշվի մնացորդի նվազագույն չափ, որի կիրառման կարգը և պայմանները կներկայացվեն  ինտերնետային կայքում:

 

4. Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքների գծով շահումների վճարման վայրը, ժամկետները և կարգը

 

4.1. Ինտերնետային էջում իրադարձության արդյունքի հայտարարումից հետո կատարված խաղադրույքների գծով շահումները իրադարձության տեղի ունենալու պահից մեկ օրվա ընթացքում ավելացվում են մասնակցի խաղային հաշվին, որը համարվում է շահումի վճարում մասնակցին: Իր խաղային հաշվից գումար (այդ թվում` շահում) ստանալու համար մասնակիցը պետք է ներկայացնի պատվեր:

4.2. Նախապես պայմանավորված իրադարձությունիրադարձություն, որի ավարտի համար կա նախապես պայմանավորվածություն: Նախապես պայմանավորված իրադարձություններ են համարվում Կազմակերպչի գրավոր հարցման հիման վրա Ֆեդերբեթ ԷյԱյԷսԲիԷլ (Federbet AISBL, http://federbet.com) կազմակերպության կողմից տրված գրավոր հիմնավորումը՝ տվյալ իրադարձության նախապես պայմանավորվածության մասին:

4.3. Կազմակերպչին վճարման պատվեր (պատվերի ներկայացման ձևը և կարգը սահմանվում է կազմակերպչի կողմից և զետեղվում է կազմակերպչի ինտերնետային էջում) ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցը կարող է ստանալ պատվիրված գումարը կանխիկ կամ անկանխիկ:

4.4. Խաղային հաշվից գումարը մասնակցի կողմից նշված բանկային կամ այլ հաշվին փոխանցելու հետ կապված ծախսերը կարող են կատարվել մասնակցի հաշվին (ծախսերը մասնակցի հաշվին կատարելու որոշումը կայացնում է կազմակերպիչը՝ հաշվի առնելով մասնակցի իր մոտ ունեցած խաղային պատմությունը, օրինակ եթե կազմակերպիչը գնահատի, որ մասնակիցը չի դրսևորում պատշաճ խաղային վարքագիծ):

4.5. Խաղային հաշվից գումարները (շահումները) կանխիկ վճարվում են ընկերության բուքմեյքերական կետերում կամ կազմակերպչի կողմից` ք. Երևան, Ամիրյան 26 հասցեից:

4.6. Մասնակիցը գումար կարող է պատվիրել միայն իր խաղային հաշվի մնացորդի սահմաններում:

4.7. Այն դեպքում, երբ իրադարձության ելքերի վերահաշվարկման արդյունքում մասնակցի հաշվի մնացորդը բացասական է, որը կարող է տեղի ունենալ վրիպակների կամ տեխնիկական սխալների արդյունքում (օր.` խաղային հաշվի մնացորդը` 5000 դրամ է, մասնակցի շահումը իրականում 2.500 դրամ է, բայց հաշվին գրանցվել է շահումը` 25.000 դրամ և մասնակցին վճարվել է այդ 25.000 դրամը, այս ամենի հետևանքով հաշվի  բացասական մնացորդը կազմել է 17.500 դրամ), ապա այն կազմակերպչի կողմից կարգելափակվի մինչև մասնակցի կողմից գումարի վերականգնումը:

4.8. Շահումները կլորացվում են մեկ դրամի սահմաններում:

4.9. Շահումների հաշվարկման հետ կապված բոլոր առարկություններն ընդունվում են իրադարձության արդյունքների հայտարարումից հետո 5-օրյա ժամկետում` գրավոր դիմումի տեսքով:

 

5. Խաղադրույքները ընդունվում են հետևյալ ձևերով.

 

5.1. Միայնակ  Բուքմեյքերական կետերում կատարվող խաղադրույքի նվազագույն մեծությունը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի նվազագույն մեծությունը սահմանվում է 10 (տասը) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Առավելագույն խաղադրույքի մեծությունը Միայնակ խաղադրույքի համար սահմանվում է 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի համար 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Այս ձևում անհրաժեշտ է գուշակել մեկ իրադարձության ելքը: Միայնակ խաղադրույքներն ընդունվում են ծրագրում ներկայացված ցանկացած իրադարձության համար: Միայնակ խաղադրույքի շահումը հավասար է խաղագումարի և շահումային գործակցի արտադրյալին:

5.2. Էքսպրես  Բուքմեյքերական կետերում կատարվող խաղադրույքի նվազագույն մեծությունը սահմանվում է 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի նվազագույն մեծությունը սահմանվում է 10 (տասը) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Առավելագույն խաղադրույքի մեծությունը այս խաղադրույքի համար սահմանվում է 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի համար 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Այս ձևում անհրաժեշտ է գուշակել մեկից ավելի միմյանցից անկախ իրադարձությունների արդյունքները միաժամանակ (էքսպրեսում իրադարձությունների առավելագույն քանակը 30-ն է): Եթե էքսպրեսում գոնե մեկ իրադարձություն սխալ է գուշակվել, ամբողջ էքսպրեսը համարվում է տանուլ տրված: Էքսպրեսում կարելի է ընդգրկել իրարից կախում չունեցող ցանկացած իրադարձությունների ցանկացած համակցություն, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով սահմանված խաղերի կանոններով: Կազմակերպչի հայեցողությամբ որոշ իրադարձությունների համար կարող են էքսպրես խաղադրույքներ չընդունվել: էքսպրեսում չի կարելի ընդգրկել կախում ունեցող իրադարձություններ: Միևնույն իրադարձությունը չի կարող մասնակցել էքսպրեսում մեկ անգամից ավելի: Եթե էքսպրեսում հայտնվել են միմյանց հետ կապակցված կամ միմյանցից կախում ունեցող իրադարձություններ, ապա հաշվարկման համար մնում է առավելագույն շահումային գործակցով իրադարձությունը: էքսպրեսի շահումային գործակիցը հավասար է ընդգրկված բոլոր իրադարձությունների շահումային գործակիցների արտադրյալին: էքսպրեսի շահումը հավասար է խաղադրույքի գումարի և էքսպրեսի շահումային գործակցի արտադրյալին:

Կազմակերպչի հայեցողությամբ մասնակցին կարող է տրվել էքսպրեսում չպարտվելու լրացուցիչ հնարավորություն, որի մասին նախապես կտեղեկացվի ծրագրում կամ կազմակերպչի ինտերնետային կայքում: եթե էքսպրեսում ընդգրկված է վեց և ավելի իրադարձություն, և յուրաքանչյուր իրադարձության շահման գործակիցը պակաս չէ 1.7-ից, և այդ էքսպրեսում սխալ է կանխագուշակվել միայն մեկ իրադարձության ելքը, իսկ մնացած իրադարաձությունների խաղադրույքները շահել են սահմանված  գործակիցներով, ապա այդ էքսպրեսը չի համարվում պարտված, իսկ խաղագումարը վերադարձվում է:

5.3. Համակարգ  Բուքմեյքերական կետերում կատարվող նվազագույն խաղադրույքը ամբողջ համակարգի համար սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի նվազագույն մեծությունը սահմանվում է 30 (երեսուն) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Առավելագույն խաղադրույքի մեծությունը այս խաղադրույքի համար սահմանվում է 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ինտերնետային կայքով կատարվող խաղադրույքի համար 500,000 հազար (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Այս խաղը նախօրոք ընտրված իրադարձությունների խմբից ընտրված թվով միաչափ, գոնե մեկ իրադարձությամբ իրարից տարբերվող էքսպրեսների (համակարգի տարբերակներ) լրիվ համակցություն է: (իրադարձությունների առավելագույն  քանակը համակարգում 16-ն է:) Բնորոշվում է խաղադրույքի միևնույն չափով յուրաքանչյուր տարբերակի (էքսպրեսի) համար և իրադարձությունների միևնույն քանակով յուրաքանչյուր տարբերակում (էքսպրեսում): Համակարգում յուրաքանչյուր կոմբինացիա (տարբերակ) հաշվարկվում է որպես առանձին էքսպրես: Համակարգով խաղադրույքի դեպքում անհրաժեշտ է նշել իրադարձությունների ընդհանուր քանակը համակարգի համար և իրադարձությունների քանակը մեկ տարբերակի (էքսպրեսի) համար: Մեկ տարբերակի (էքսպրեսի) համար խաղադրույքի մեծությունը որոշվում է համակարգով դրված խաղադրույքը բաժանելով  տարբերակների (էքսպրեսների) քանակի վրա: Համակարգով շահումը հավասար է համակարգի մեջ ընդգրկված բոլոր շահած տարբերակների (էքսպրեսների) շահումների գումարին: Համակարգում ընդգրկվող տարբերակների քանակը և հարաբերակցությունը որոշվում է կազմակերպչի կողմից և կազմակերպչի հայեցողությամբ ցանկացած պահի ենթակա է  փոփոխման: Համակարգում ընդգրկվող տարբերակների քանակի և հարաբերակցության ցուցակը հրապարակվում է ծրագրին կից կամ էլ դրանից առանձին:

 

6. Ակցիաներ և բոնուսներ

 

6.1. Կազմակերպիչը բոնուսներ և գործող ակցիաներին մասնակցելու հնարավորություն է տրամադրում իր կայքում գրանցված այն մասնակիցներին, ովքեր օգտվում են իր ծառայություններից ժամանցային նպատակներով: Անվճար խաղադրույքները, բոնուսները և ակցիաներին մասնակցելու հնարավորությունը կմերժվեն և կկասեցվեն այն հաճախորդների համար, ովքեր կչարաշահեն այդ առաջարկի նպատակային օգտագործումը։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ կասեցնելու բոնուսային առաջարկը վերջինիս ցանկացած չարաշահման դեպքում և անմիջապես կասեցնելու խախտողի հաշվեհամարը։ «Չարաշահումը ներառում է, բայց չի սահմանափակվում, մի քանի հաշվեհամարների բացումը մեկից ավելի բոնուսներ ստանալու նպատակով։ Մասնակիցները՝ բոնուսային գումարներ պարունակող իրենց Հաշվեհամարներից խաղագումարները կարող են հանել առաջին հերթին կատարած կանխիկ դեպոզիտների մնացորդներից, որից հետո միայն Հաշվեհամարի բոնուսային գումարներից։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում կասեցնելու մասնակցին տրված բոնուսը, եթե նրա կողմից մուտքագրված դեպոզիտը չի օգտագործվել խաղադրույք կատարելու նպատակով։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև կասեցնելու բոնուսը և խաղադրույքներից ստացած շահումները՝ ամբողջ բոնուսային գումարի կամ նրա մի մասի չափով այն դեպքում, երբ կասկածի, որ տեղի է ունեցել բոնուսի չարաշահում։

6.2. Մասնակիցը կկարողանա ստանալ կամ օգտվել միայն այն առաջարկներից, որոնք հասանելի են իրեն։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխել շնորհվող բոնուսների պայմանները և մասնակիցների շրջանակը, որոնց հասանելի են բոնուսները։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև իր հայեցողությամբ և ցանկացած ժամանակ առաջարկել հատուկ բոնուս կոնկրետ հաճախորդին կամ հաճախորդների խմբին, դադարեցնելու բոնուսային առաջարկը առանց որևէ նախազգուշացման կամ փոխհատուցման, փոխելու բոնուսային առաջարկի պայմանները և/կամ փոխակերպելու բոնուսային առաջարկի մի տեսակը մեկ այլով։

6.3. Նմանատիպ  ակցիաների շրջանակներում (ներառյալ, բայց ոչ սահմանափակված Պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի ակցիան, առաջին մուտքագրման բոնուսը, «Հրավիրիր Ընկերոջդե և անվճար խաղադրույքները), միայն մեկ բոնուս է հասանելի յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցեի, կրեդիտ քարտի և ինտերնետային վճարման հաշվեհամարի համար:

           

7. Որոշակի քանակով կամ որոշակի գործակցով էքսպրեսների բոնուսային գործակից

 

7.1. Կազմակերպիչը իրավունք ունի, մասնակցի հնարավոր շահումը ավելացնելու նպատակով, որոշակի պայմաններին բավարարող էքսպրես խաղադրույքների համար սահմանել լրացուցիչ բազմապատիկ գործակից։ Այդպիսի պայմաններ կարող են լինել էքսպրես խաղադրույքի՝ որոշակի սահմանված խաղադրույքներից կազմված լինելը, որոշակի նվազագույն քանակի իրադարձությունների առկայությունը էքսպրեսում, էքսպրեսը կազմող իրադարձությունների գործակիցների նվազագույն մեծությունը, ինչպես նաև  այդ պայմանների համադրությունը և/կամ այլ պայմաններ։ Միաժամանակ մի քանի պայման բավարարելու դեպքում մասնակցի էքսպրես խաղադրույքի շահումը բազմապատկվում է այդ պայմանների համապատասխան լրացուցիչ բազմապատիկ գործակիցներից առավելագույնով։ Որոշ ֆիքսված խաղադրույքների համադրություն հանդիսացող էքսպրեսի համար կազմակերպիչը կարող է նաև սահմանել անփոփոխ խաղադրույքի չափ։

Օրինակ 1: Կազմակերպիչը նվազագույնը 10 իրադարձություն պարունակող էքսպրեսի համար սահմանել է լրացուցիչ  1.1  բազմապատիկ գործակից, իսկ 1.7 և  բարձր գործակցով նվազագույնը 4 իրադարձությունների ելքերից կազմված էքսպրեսի համար՝ համապատասխանաբար լրացուցիչ 1.2 բազմապատիկ գործակից։

Տարբերակ 1։ Մասնակիցը կազմել է 10 իրադարձությունից էքսպրես, որի ընդհանուր գործակիցը իրադարձությունների գործակիցների պարզ բազմապատկմամբ ստացվել է 20։ Այդ էքսպրես խաղադրույքով հաղթելու դեպքում մրցակցի շահումը կբազմապատկվի լրացուցիչ 1.1 գործակցով (Օրինակ, եթե խաղադրույքը եղել է 1,000 դրամ, ապա վերջնական շահումը կկազմի 1,000 x 20 x 1.1 = 22,000 դրամ)։

Տարբերակ 2։ Մասնակիցը կազմել է 5 իրադարձությունից էքսպրես, ընդ որում, յուրաքանչյուր իրադարձության ելքի գործակիցը հավասար է 2, էքսպրեսի ընդհանուր գործակիցը հավասար է 2 x 2 x 2 x 2 x 2 = 32։  Այդ էքսպրես խաղադրույքով հաղթելու դեպքում մրցակցի շահումը կբազմապատվկի լրացուցիչ 1.2 գործակցով (օրինակ, եթե խաղադրույքը եղել է 1,000 դրամ, ապա վերջնական շահումը կկազմի 1,000 x 32 x 1.2 = 38,400 դրամ):

Տարբերակ 3։ Մասնակիցը կազմել է 10 իրադարձությունից էքսպրես, ընդ որում, յուրաքանչյուր իրադարձության ելքի գործակիցը հավասար է 2, ըստ այդմ էքսպրեսի ընդհանուր գործակիցը հավասար է 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 x 2 = 1024։  Այս էքսպրեսը բավարարում է թե՛ առաջին և թե՛ երկրորդ պայմաններին։ Այս էքսպրես խաղադրույքով հաղթելու դեպքում մրցակցի շահումը կբազմապատվկի լրացուցիչ 1.2 գործակցով (օրինակ, եթե խաղադրույքը եղել է 1,000 դրամ, ապա վերջնական շահումը կկազմի 1,000 x 1,024 x 1.2 = 1,228,800 դրամ:

Օրինակ 2։ Կազմակերպիչը հայտարարել է որոշակի 15 իրադարձություններից բաղկացած էքսպրես անփոփոխ 1,000 դրամ խաղադրույքի չափով և նշել, որ 15 ելքերից 15-ը ճիշտ գուշակելու դեպքում էքսպրեսի ընդհանուր գործակիցը կկազմի 1,000, 14-ը ճիշտ գուշակելու դեպքում՝ 600, 13-ը ճիշտ գուշակելու դեպքում՝ 300, իսկ 3 և ավելի ելքեր սխալ գուշակելու դեպքում էքսպրեսը կհամարվի պարտված։

Մասնակիցը նման էքսպրեսի 15 ելք ճիշտ կանխատեսելու դեպքում կստանա 1,000 x 1,000 = 1,000,000 դրամ, 14 ելք ճիշտ կանխատեսելու դեպքում՝ 1,000 x 600 = 600,000 դրամ, 13 ելք ճիշտ գուշակելու դեպքում՝ 1,000 x 300 = 300,000 դրամ։

           

8. Թոփ էքսպրեսի բոնուս

 

8.1. Կազմակերպչի հայեցողությամբ, կամայական թվով իրադարձություններից ընտրված ելքերի որոշակի համադրությունից կազմված էքսպրեսի նկատմամբ կարող է կիրառվել լրացուցիչ գործակից։ Այդպիսի էքսպրեսը կոչվում է «Թոփ Էքսպրես»։ Այդպիսով, հաշվի առնելով լրացուցիչ բազմապատիկ գործակիցը (որի չափը որոշվում է կազմակերպչի կողմից), այդ ընտրության արդյունք հանդիսացող էքսպրեսի վերջնական գործակիցը ավելի մեծ կլինի, քան էքսպրեսում մասնակցող իրադարձությունների ելքերի գործակիցների բազմապատիկը։ Կազմակերպչի կողմից «Թոփ էքսպրես» իրադարձությունները կարող են ընտրվել թե՛ ընթացող, և թե՛ դեռևս չսկսված իրադարձությունների ցանկից։ Միևնույն ժամանակ կարող են գործել մի քանի «Թոփ էքսպրեսներ»։ «Թոփ էքսպրես»-ի մաս կազմող իրադարձությունների ելքերի քանակը որոշվում է ըստ կազմակերպչի հայեցողության և ենթակա չէ փոփոխության մասնակցի կողմից` առանց լրացուցիչ բազմապատիկ գործակցի կորստի։ «Թոփ էքսպրեսով» խաղադրույք կատարելու հնարավորության ժամկետը սահմանում է կազմակերպիչը, այդպիսի էքսպրեսները առանց ծանուցման կարող են ավելացվել կազմակերպչի կայքում ու ծրագրում և նույն կերպ, առանց ծանուցման, հեռացվել կայքից ու ծրագրից։ «Թոփ էքսպրես»-ի  համար կազմակերպիչը կարող է նաև սահմանվել մինիմալ խաղադրույքի չափ։

Օրինակ՝ կազմակերպիչը հետևյալ իրադարձությունների ելքերի համադրությունը հայտարարել է «Թոփ էքսպրես»`

Իրադարձություն Իրադարձության ելք Շահման գործակից
Ինտեր Մ.  Այաքս Հ 1
1.5
Բայեր Լ. – Մայնց X 3
Շարապովա Մ. – Իվանովիչ Ա. Հ2 2.5
 

Թոփ էքսպրեսի լրացուցիչ բազմապատիկ գործակիցը հայտարարվել է 1.2, իսկ մասնակցի խաղադրույքը՝ 1000 դրամ։

Նշված երեք իրադարձությունների արդյունքները ելքերի հետ համընկնելու դեպքում, խաղացողի շահումը կլինի 1,000 x 1.5 x 3 x 2.5 x 1.2 = 13,500 դրամ, որտեղ 1,000 դրամը մասնակցի խաղադրույքն է, 1.5-ը, 3-ը և 2.5-ը իրադարձությունների համապատասխան ելքերի գործակիցներն են, իսկ 1.2-ն էքսպրեսի լրացուցիչ բազմապատիկ գործակիցն է։ Ինչպես կարելի է տեսնել հավասարման մեջ՝ մասնակցի խաղադրույքը բազմապատկվում է բոլոր իրադարձությունների ելքերի համապատասխան գործակցով և «Թոփ էքսպրեսի» լրացուցիչ բազմապատիկ գործակցով։

 

9. Շահումը նորից դնելու բոնուսային գործակից

 

9.1. Խաղադրույքը շահելու դեպքում մասնակիցը իրավունք ունի շահած գումարով կամ դրա մի մասով կատարել հերթական խաղադրույքը՝ առանց գումարը առձեռն կանխիկ կամ իր հաշվին անկանխիկ ստանալու։ Նման դեպքում կազմակերպիչը իրավունք ունի սահմանել լրացուցիչ բազմապատիկ գործակից, որը գործում է միայն շահած  խաղադրույքների դեպքում։ Կազմակերպիչը իրավունք ունի սահմանափակել լրացուցիչ բազմապատիկ գործակցի առարկա հանդիսացող խաղադրույքների ցանկը և իրավունք ունի այդ խաղադրույքների ցանկը փոփոխել՝ առանց նախորոք ծանուցման։ Լրացուցիչ բազմապատիկ գործակցի չափը որոշում է կազմակերպիչը, այն կարող է տարբեր լինել տարբեր տիպերի խաղադրույքների և սպորտաձևերի  համար, և ենթակա է փոփոխության առանց ծանուցման։

Օրինակ՝ մասնակիցը որևէ տիպի խաղադրույք է կատարել և շահել է 1,000 դրամ։ Նոր խաղադրույք կատարելու պահին կազմակերպիչը սահմանել է լրացուցիչ բազմապատիկ գործակից միայնակ և էքսպրես խաղադրույքների համար, համապատասխանաբար 1.1 և 1.2։

Տարբերակ 1։ Մասնակիցը որոշում է առանց իր շահումը ստանալու շահած գումարի չափով կատարել նոր խաղադրույք, որը  2.0 գործակցով միայնակ խաղադրույք է։ Այդ նոր խաղադրույքով շահելու դեպքում նրա ընդհանուր շահումը կկազմի 1,000 x 2.0 x 1.1 = 2,200 դրամ։

Տարբերակ 2։ Մասնակիցը որոշում է առանց իր շահումը ստանալու՝ շահած գումարի չափով կատարել նոր խաղադրույք, որը 4.0 ընդհանուր գործակցով էքսպրես է։ Այդ նոր խաղադրույքով շահելու դեպքում նրա ընդհանուր շահումը կկազմի 1,000 x 4.0 x 1.2 = 5,000 դրամ։

 

10. «Հրավիրիր ընկերոջդ» գովազդային ակցիա

 

10.1․ «Հրավիրիր ընկերոջդ» գովազդային ակցիան գործում է այն ժամանակ, երբ այն առաջարկված է կազմակերպչի կայքում: Այն կարող է հասանելի լինել կայքի մեկ կամ մի քանի լեզուներով տարբերակներում և կազմակերպչի կողմից ընտրված երկրներից մասնակիցների համար։ Երբ ակցիան հասանելի է լինում, այն հստակ կերպով ցուցադրվում է կազմակերպչի Կայքի համապատասխան էջում։

10.2. Առաջարկվելու դեպքում բոնուսը հասանելի է միայն արդեն գրանցված մասնակիցներին, ովքեր ունեն խաղային  հաշվեհամար (“հրավիրող”) և ովքեր գրանցման համար Կայք են ուղղորդում ընկերոջը կամ գործընկերոջը, ովքեր չունեն և երբևէ չեն ունեցել խաղային հաշվեհամար (“հրավիրվող”)։ Հրավիրողներին արգելվում է ուղղորդել իրենց ընտանիքի անդամին, արգելվում է նաև ուղղորդել մեկից ավելի ընկերներ միևնույն ընտանիքից կամ նրանց, ում հետ համատեղ նրանք ունեն կրեդիտային կամ դեբետային քարտ կամ էլեկտրոնային վճարման հաշվեհամար։ Այն դեպքում, երբ կազմակերպիչը հիմնավոր կասկածներ ունենա, որ հրավիրողը օգտագործել է սպամ, էլեկտրոնային փոստի տարածման մեծ ցուցակներ կամ էլեկտրոնային փոստի չարաշահման որևէ այլ տեսակ՝ նոր մասնակիցներ ուղղորդելու համար, հրավիրողին բոնուս չի շնորհվի։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում սահմանափակել կամ սահմանել մասնակցի կողմից օրեկան ուղարկվող հրավերների թույլատրելի քանակը: Երբ այս սահմանը լրանում է, մասնակիցը տեղեկացվում է այդ մասին կայքի «Հրավիրիր ընկերոջդ» էջում։

10.3. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում մերժելու բոնուսը հրավիրողին և չեղյալ հայտարարելու մեկ կամ ավելի հրավիրվողների կողմից կատարվող խաղադրույքները, եթե կազմակերպիչը կասկածներ ունենա, որ հրավիրողը և/կամ հրավիրվողը չարաշահել են բոնուսային առաջարկի նպատակային օգտագործումը, ներառյալ այն դեպքերը, երբ հրավիրվողները կատարում են նույնատիպ կամ շատ նման դեպոզիտներ ու խաղադրույքներ։ Կազմակերպիչը նաև իրեն իրավունք է վերապահում արգելափակելու հրավիրողին և նրա կողմից հրավիրվողներին «Հրավիրիր ընկերոջդ» ակցիային մասնակցելու հնարավորությունից, կասեցնելու հրավիրողի և նրա կողմից հրավիրվողների հաշվեհամարը բոնուսի չարաշահման և/կամ խարդախության հետաքննության ընթացքում և վերացնելու այդ հաշվեհամար(ներ)ը։

10.4. Որպեսզի հրավիրողը և հրավիրվողը բոնուս ստանան, Հաշվեհամար բացած հրավիրվողը պետք է կատարի առնվազն կազմակերպչի կողմից նշված չափով մուտքագրում իր հաշվեհամարին, ապա պետք է կատարի առնվազն կազմակերպչի կողմից սահմանված գումարի խաղադրույքներ, սահմանված քանակով իրադարձությունների վրա: Այս դեպքում կատարվող խաղադրույքների համար կարող է սահմանվել նաև գործակիցների նվազագույն մեծությունը: Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն կազմակերպչի կայքի ակցիաներին հատկացված էջում:

Օրինակ, որպեսզի հրավիրողը ստանա բոնուս, հրավիրվողից կարող է պահանջվել, որ նա իր հաշվեհամարին մուտքագրի առնվազն 5000 դրամ, կատարի 10 առանձին խաղադրույքներ առնվազն 3 հնարավոր ելքեր ունեցող սպորտային իրադարձությունների վրա, որոնց գործակիցները պետք է լինեն 1.50 և ավել։ 10 խաղադրույքներից յուրաքանչյուրը պետք է կատարվի տարբեր շուկաների վրա (այսինքն խաղադրույքի տարբեր տեսակներ 1 մրցաշարի վրա, կամ խաղադրույքի մեկ տեսակ տարբեր մրցաշարերի վրա)։ Պահանջվող խաղադրույքների ընդհանուր գումարը պետք է լինի ոչ պակաս, քան մուտքագրվող գումարի կրկնապատիկը:

10.5. Եթե հրավիրվողը պարտվի իր առաջին խաղադրույքը, նրա Հաշվեհամարի վրա կազմակերպչի հայեցողությամբ կվերադարձվի խաղադրույքի մի որոշակի մաս (ինչը առանձին նշվում է Կայքի ակցիային հատկացված էջում)։ Հրավիրվողի կողմից բոլոր պահանջվող խաղադրույքները կատարելուց հետո, կազմակերպչի նշած ժամկետի ընթացքում հրավիրողի Հաշվեհամարի վրա կփոխանցվի նախապես սահմանված բոնուսը։ Բոնուսը հաշվեհամարից դուրս բերելու համար հրավիրողի բոնուսային գումարով պետք է կազմակերպչի նշած պայմաններին բավարարող գործողություններ կատարվեն: Օրինակ՝ բոնուսային գումարի առնվազն եռապատիկի չափով  խաղադրույք կատարվի առնվազն 3 հնարավոր ելքեր ունեցող սպորտային իրադարձությունների վրա, որոնց գործակիցները պետք է լինեն նվազագույնը 1.50։ Եթե բոնուսային գումարով կատարվում է մեկից ավելի խաղադրույք, յուրաքանչյուր խաղադրույք պետք է կատարվի տարբեր շուկաների վրա (այսինքն խաղադրույքի տարբեր տեսակներ 1 մրցաշարի վրա, կամ խաղադրույքի մեկ տեսակ տարբեր մրցաշարերի վրա)։

10.6. Հրավիրվողի բոնուսները ներառնում են, բայց չեն սահմանափակվում, պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի բոնուսը, առաջին մուտքագրման տոկոսային բոնուսը, կամ կազմակերպչի հայեցողությամբ որևէ այլ տիպի բոնուս։

10.7. Եթե առաջին անգամ գրանցվողը բավարարում է միաժամանակ մի քանի բոնուսային ակցիաների պայմանների, ապա կազմակերպիչը իրավունք ունի իր միանձնյա որոշմամբ սահմանել, թե այդ բոնուսներից (կամ բոնուսների համադրությունից) որն է  հասանելի տվյալ հաճախորդին։ Մասնավորապես, հրավիրվողը, որը գրանցվել է առաջին մուտքագրման բոնուսային ակցիայի և առաջին մուտքագրման մասնակի վերադարձի ակցիաների ժամանակ, կկարողանա օգտվել այդ ակցիաներից միայն մեկի շնորհներից՝ կազմակերպչի հայեցողությամբ։

10.8. «Հրավիրիր ընկերոջդ» ակցիայի նկատմամբ կարող են կիրառվել նաև այլ պայմաններ։ Կազմակերպչի հայեցողությամբ կարող է անցկացվել ամսվա լավագույն հրավիրողի կոչման հավակնության մրցույթ, որում հաղթող կճանաչվի այն հրավիրողը, որը մեկ ամսվա ընթացքում կազմակերպչին է ուղղորդել առավելագույն քանակով վավեր հրավիրվողների։ Բոլոր այդ պայմանները կարելի է գտնել կազմակերպչի կայքում՝ «Ակցիայի Պայմաններ ու Դրույթներ» հատվածում։

 

11. Պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի ակցիա

 

11.1. Պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի ակցիան գործում է այն ժամանակ, երբ այն առաջարկված է կազմակերպչի կայքում: Այն կարող է հասանելի լինել  կայքի մեկ կամ մի քանի լեզուներով տարբերակներում և կազմակերպչի կողմից ընտրված երկրներից մասնակիցների համար։ Երբ ակցիան հասանելի է լինում, այն հստակ կերպով ցուցադրվում է կազմակերպչի Կայքի համապատասխան էջում։

11.2. Կազմակեպիչը իրավունք ունի մասնակիցներին առաջարկել  մեկ կամ մի քանի պարտված խաղադրույքների, կամ որոշակի ժամանակահատվածում պարտված ընդհանուր խաղագումարի մասնակի վերադարձի ակցիա։ Նման ակցիաների համար կազմակերպիչը իրավասու է սահմանել  որոշակի պայմաններ: Օրինակ՝ ակցիան առաջարկել այն մասնակիցներին, որոնք իրենց խաղային հաշվին կկատարեն պահանջվող նվազագույն գումարի մուտքագրում, կամ որոնց պարտված ընդհանուր խաղագումարը որոշակի ժամանակահատվածում կկազմի ավել, քան կազմակերպչի կողմից սահմանված նվազագույն գումարը, և այլն: Կազմակերպչի կողմից կսահմանվեն նաև ակցիայի լրացուցիչ պայմաններ, օրինակ՝ վերադարձվող գումարի և սահմանված ժամկետում պարտված խաղագումարի  հարաբերակցություն, վերադարձվող գումարի առավելագույն չափ, խաղադրույքների տեսակներ, որոնցում պարտված գումարը ենթակա է մասնակի վերադարձի և այլն։ Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն կազմակերպչի կայքի ակցիաներին հատկացված էջում:

Օրինակ 1: Կազմակերպիչը առնվազն 10,000 դրամ մուտքագրող մասնակիցների համար հայտարարել է առաջին շաբաթում միայն ֆուտբոլի և թենիսի վրա կատարված և պարտված խաղադրույքների 100% վերադարձի ակցիա: Վերադարձվող գումարի առավելագույն չափը սահմանվել է 50,000 դրամ։ Մասնակիցը իր խաղային հաշվին մուտք է արել 150,000 դրամ, որից 110,000 դրամով խաղադրույք է կատարել թենիսի և ֆուտբոլի վրա և պարտվել: Այս դեպքում   մասնակցին կվերադաձվի 50,000 դրամ։

Օրինակ 2: Կազմակերպիչը ակցիայի համար կարող է սահմանել հետևյալ պայմանները՝

– Եթե մասնակիցը մեկ ամսվա ընթացքում կատարած բոլոր  խաղադրույքների արդյունքում ընդհանուր հաշվով տանուլ է տվել 150 000 դրամից մինչև 250 000 դրամ, նրան վերադարձվում է տանուլ տված գումարի 5%–ը։

– Եթե մասնակիցը մեկ ամսվա ընթացքում կատարած բոլոր խաղադրույքների արդյունքում ընդհանուր հաշվով տանուլ է տվել 251 000 դրամից մինչև 400 000 դրամ, նրան վերադարձվում է տանուլ տված գումարի 7%–ը։

– Եթե մասնակիցը՝ մեկ ամսվա ընթացքում կատարած բոլոր խաղադրույքների արդյունքում ընդհանուր հաշվով տանուլ է տվել ավելի քան 400 000 դրամ, նրան վերադարձվում է տանուլ տված գումարի 10%–ը։

11.3. Բոնուսը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ համապատասխան ամսվա ընթացքում խաղացողը ոչ մի անգամ գումար դուրս չի բերել իր հաշվից։ Ամսվա սկիզբ կարող է սահմանվել օրացույցային ամսվա ցանկացած օր, երբ մասնակիցը կկատարի իր առաջին խաղադրույքը, մինչև հաջորդ ամսվա նույն օրը։ Կազմակերպիչը ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ իրավասու է փոխել տանուլ տրված գումարի և բոնուսային գումարի հարաբերակցությունը։ Երբ ակցիան հասանելի է լինում, այն հստակ կերպով ցուցադրվում է կազմակերպչի Կայքի համապատասխան էջում։

11.4. Բոնուսային գումարը դուրս բերելու համար կազմակերպիչը կարող է սահմանել հավելյալ պայմաններ, օրինակ՝  մասնակիցը պետք է բոնուսային գումարի առնվազն եռապատիկի չափով 1.50 և բարձր գործակցով մեկ կամ ավելի խաղադրույք կատարի առնվազն 3 կամ ավելի պոտենցիալ ելքերով իրադարձության վրա (բոնուսային գումարով կատարվող խաղադրույքների նվազագույն չափը, ինչպես նաև խաղադրույքների գործակիցների նվազագույն մեծությունը կարող են տարբերվել), ընդ որում  յուրաքանչյուր խաղադրույք պետք է կատարվի տարբեր շուկաների վրա (այսինքն՝ խաղադրույքի տարբեր տեսակներ մեկ մրցախաղի վրա կամ խաղադրույքի մեկ տեսակ տարբեր մրցախաղերի վրա)։

11.5. Եթե դուրս բերման պայմանները չեն բավարարվել, և/կամ եթե կազմակերպիչը կասկածներ ունի, որ տեղի  է ունեցել բոնուսի չարաշահում, և մասնակցի կողմից կատարվում է դուրս բերման հայցում, կազմակերպիչը իրեն իրավունք է վերապահում կասեցնելու բոնուսային առաջարկը և բոնուսային գումարով խաղադրույք կատարելուց ունեցած շահումները։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխելու պարտված խաղադրույքների մասնակի վերադարձի ակցիայի  պայմանները  որոշակի հաճախորդների համար։

11.6. Եթե մասնակիցը բավարարում է միաժամանակ մի քանի բոնուսային ակցիաների պայմանների, ապա կազմակերպիչը իրավունք ունի իր միանձնյա որոշմամբ սահմանել, թե այդ բոնուսներից  որն է գործում տվյալ հաճախորդի համար։

 

12. Առաջին մուտքագրման բոնուսային գումարի ակցիա

 

12.1. Առաջին մուտքագրման բոնուսային գումարի ակցիան գործում է այն ժամանակ, երբ այն առաջարկված է կազմակերպչի կայքում: Այն կարող է հասանելի լինել կայքի մեկ կամ մի քանի լեզուներով տարբերակներում և կազմակերպչի կողմից ընտրված երկրներից մասնակիցների համար։ Երբ ակցիան հասանելի է լինում, այն հստակ կերպով ցուցադրվում է կազմակերպչի Կայքի համապատասխան էջում։

12.2. Կազմակեպիչը իրավունք ունի այն մասնակիցներին, ովքեր առաջին անգամ են գրանցվում և նախկինում երբեք չեն ունեցել խաղային հաշիվ, երբեք չեն ստացել առաջին մուտքագրման մասնակի վերադարձ և/կամ առաջին մուտքագրման բոնուսային գումար, առաջարկել առաջին մուտքագրման գումարի որոշակի մասին համարժեք բոնուսային գումար։ Նման ակցիաների համար կազմակերպիչը իրավասու է սահմանել որոշակի պայմաններ, օրինակ՝ նվազագույն մուտքագրման գումար, բոնուսային գումարի և մուտքագրված գումարի հարաբերակցություն, բոնուսային գումարի առավելագույն չափ և այլն։ Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն կազմակերպչի կայքի ակցիաներին հատկացված էջում:

Օրինակ՝ կազմակերպիչը հայտարարել է առաջին անգամ գրանցվող և առնվազն 10,000 դրամ մուտքագրող մասնակիցների համար 50% բոնուս, իսկ բոնուսի չափը սահմանափակել է առավելագույնը 50,000 դրամով։ Մասնակիցը գրանցվել է կազմակերպչի կայքում և իր խաղային հաշվին մուտք է արել 150,000 դրամ: Այս դեպքում մասնակցը կստանա ևս 50,000 դրամ բոնուս։

12.3. Բոնուսային գումարը դուրս բերելու համար կազմակերպիչը կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ, օրինակ՝  մասնակիցը պետք է բոնուսային գումարի առնվազն եռապատիկի չափով 1.50 և բարձր գործակցով մեկ կամ ավելի խաղադրույք կատարի առնվազն 3 կամ ավելի պոտենցիալ ելքերով իրադարձության վրա (բոնուսային գումարով կատարվող խաղադրույքների նվազագույն չափը, ինչպես նաև խաղադրույքների գործակիցների նվազագույն մեծությունը կարող են տարբերվել), ընդ որում յուրաքանչյուր խաղադրույք պետք է կատարվի տարբեր շուկաների վրա (այսինքն՝ խաղադրույքի տարբեր տեսակներ մեկ մրցախաղի վրա կամ խաղադրույքի մեկ տեսակ տարբեր մրցախաղերի վրա)։

 

13. Այլ պայմաններ

 

13.1. Սույն ընդհանուր դրույթների անբաժանելի մասն է կազմում մեր կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականությունը:

13.2. Առավել մանրամասն կանոններին կարող եք ծանոթանալ sport.totogaming.am կայքի Կանոնակարգ մասում տեղադրված ՀՀ ֆինանսների նախարարության հետ 01.11.2017թ. համաձայնեցված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» տոտալիզատորի կազմակերպման և անցկացման կանոնակարգից։ 

13.3. Կայքում հայերեն և այլ լեզուներով ներկայացված կանոնների կամ տեղեկությունների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին: