Կազինո

1. Կայքից և մատուցվող ծառայություններից օտվելու ընդհանուր կանոններ

 

1.1. playin.totogaming.am կայքի միջոցով ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում է «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Կազմակերպիչ)` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.10.2014թ. տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի հիման վրա:

1.2. Կազմակերպչի իրավաբանական հասցեն, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրն է` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 26 հասցեն: 

1.3. Ինտերնետ շահումով խաղերին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք:

1.4. Սույն ընդհանուր դրույթներում ներկայացված տեղեկատվությունը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և դրանում ներկայացված տեղեկատվության ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» (այսուհետ՝ Կանոնակարգ) դրույթների միջև հակասության դեպքում գործում են Կանոնակարգով նախատեսված դրույթները: Իսկ playin.totogaming.am կայքում իրականացվող ինտերնետ շահումով խաղերի կանոնները բխում են Կանոնակարգով սահմանված դրույթներից:

1.5. Կազմակերպիչը իրավունք ունի կայքում նշված կանոններում կատարել ցանկացած փոփոխություն կամ լրացում՝ առանց նախնական անհատական գրավոր զգուշացման: Օգտատերերին տեղեկացնում են համապատասխան ծանուցումներով: Նախապես դրված խաղադրույքները մնում են անփոփոխ, և ընդունված խաղադրույքները ընթակա են ընդունման պահին հրատարկված կանոններին:

1.6. Կազմակերպիչը իրեն իրավունք է վերապահում իր ծառայություններից զրկելու ցանկացած անձի՝ առանց բացահայտելու պատճառ(ներ)ը:

1.7. Կազմակերպիչը չի կրում որևէ պատասխանատվություն որևէ կորստի կամ վնասի համար, որը կրած կողմի պնդմամբ արդյունք է այս կայքի կամ դրա պարունակության օգտագործման: Այս պայմանը վերաբերում է հավասարապես որևէ անձի կողմից այս կայքի օգտագործմանը կամ շահագործմանը, կայք մուտք գործելու կամ կայքից օգտվելու անհնարինությանը, գործառույթների կամ տվյալների փոխանցման հետաձգմանը, հաղորդակցման ուղիներում խափանմանը, ցանկացած սխալներին, տառասխալներին կամ կայքի պարունակության բացթողումներին:

1.8. Կայքից կամ դրա ենթակայքից լուսանկարներ կամ տեսանյութեր ներբեռնելը թույլատրվում է միայն անձնական օգտագործման համար: Որևէ այլ նպատակով սույն տվյալների հրապարակումը, հեռարձակումը կամ պատճենումը խստիվ արգելվում է:

1.9. Կազմակերպիչը հսկում է սույն կայքի թրաֆիքը, և վերապահում է իրեն մուտքի արգելափակման իրավունք ավտոմատացված խաղադրույքների կատարման կասկածների առաջացման դեպքում (բոթեր):

1.10. Ամեն անգամ ծրագիրը ներբեռնելիս՝ անկախ կիրառվող միջոցի տեսակից (համացանց կամ բջջային ծառայություններ), հաշիվ բացելիս կամ արդեն գոյություն ունեցող հաշիվ օգտագործելիս, խաղադրույքներ կատարելիս կամ ցանկացած խաղի մասնակցելիս, որևէ շահում ստանալիս՝ հաճախորդը հաստատում է, որ համաձայն է Կանոնների տվյալ պահին գործող տարբերակին և այդ Կանոններին համաձայն գործելու պարտավորությանը:

1.11. Օգտատիրոջ կողմից ծրագիր ներբեռնելը, հաշիվ գրանցելը, արդեն գոյություն ունեցող հաշիվն օգտագործելը, որևէ խաղի վրա խաղադրույք կատարելը, շահումը ստանալը և այլն, ամեն անգամ հաստատում է նրա կողմից տվյալ պահին գործող կանոններին համաձայնությունն ու դրանց համաձայն գործելու պարտավորությունը:

 

2. Մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը

 

2.1. Խաղադրույքներն ընդունվում են կազմակերպչի ինտերնետային կայքի`խաղացողի խաղային հաշվի միջոցով:

2.2. Խաղադրույքները ընդունվում են հետևյալ կերպ.

Խաղացողը գրանցվում է կազմակերպչի ինտերնետային էջում (բացում է խաղային հաշիվ), որը պարունակում է տեղեկատվություն խաղերի, դրանց կանոնների (սույն կանոնակարգի), ինտերնետային էջում խաղացողի գրանցման, խաղային հաշվի, շահումները ստանալու, ինտերնետային էջ մուտքի և նման այլ տեղեկատվություն:

2.3. Ինտերնետային էջում գրանցվելիս խաղացողը պարտավոր է նշել իր իրական անձնական տվյալները: Գրանցման ժամանակ կազմակերպիչը կարող է պահանջել նաև այլ տեղեկություններ, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին նշված կլինի կազմակերպչի ինտերնետային կայքում: 

2.4. Հաշվից գումար վճարվում է միայն խաղացողին: Գրանցվելիս մտացածին կամ թերի տեղեկատվություն մուտքագրելու դեպքում խաղացողը զրկվում է նաև վիճելի հարցերը վերանայելու հնարավորությունից: Ինտերնետային էջում գրանցվելուց հետո խաղացողին տրվում է անձնական խաղային հաշիվ: Մեկ ֆիզիկական անձը կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ:

2.5. Եթե խաղային հաշիվն օգտագործվել է որևէ երրորդ անձի կողմից խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և/կամ եթե հաշվետերը որպես նոր հաճախորդ գրանցել է երկրորդ խաղային հաշիվ՝ մուտքագրելով գրանցման նոր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, քաղաքացիություն, տարիք կամ ծննդյան տարեթիվ, անձնագրի սերիա և համար, պայմանական անուն (լոգին), գաղտնաբառ, նոր էլեկտրոնային հասցե և այլն), կազմակերպիչն իրավունք ունի նման հաշիվներից  կատարված խաղադրույքների շահումները չվճարել:

2.6. Ելնելով խաղի առանձնահատկություններից, որոշ խաղերի համար կազմակերպչի կողմից կարող է նախատեսվել խաղադրույքի կոնկրետ մեծություն (ներ):

2.7. Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքը համարվում է ընդունված, եթե այն ավելացվել է խաղացողի խաղային հաշվին «Խաղերի պատմություն» բաժնում: Ինտերնետային էջի բովանդակությունը պետք է համապատասխանի ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:  Ինտերնետային էջի բովանդակությունը, ձևը, դրանից օգտվելու կարգը, քայլերի հաջորդականությունը, որոնք կանոնակարգված չեն ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրությամբ, սահմանվում և փոփոխվում են կազմակերպչի կողմից: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը նախօրոք համաձայնեցվում է Լիազոր մարմնի հետ: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը հրապարակվում է տեղեկատվության տարածման այն միջոցով, որն առավել նախընտրելի է կազմակերպչի համար:

2.8. Կապի խաթարման կամ տեխնիկական այլ թերությունների դեպքում խաղադրույքը հաշվարկվում է 1 (մեկ) գործակցով:

2.9. Խաղային հաշվի, լոգինի և գաղտնաբառի գաղտնիության համար խաղացողը կրում է անհատական պատասխանատվություն: Կազմակերպիչը երաշխավորում է իր աշխատակիցների կողմից խաղացողի տվյալների չհրապարակումը  և պատասխանատու չէ խաղացողի անձնական տվյալներն այլ անձանց հասանելի դառնալու հետևանքների համար: Երբ խաղացողին հայտնի է իր անձնական տվյալների կորստյան փաստը, կամ երբ նա ունի հիմնավոր կասկածներ այդ ուղղությամբ, ապա նա պետք է այդ մասին տեղեկացնի կազմակերպչին և փոխի իր գաղտնաբառը:

2.10. Գաղտնաբառի փոփոխությունը խաղացողը կարող է կատարել կազմակերպչի ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» էջի «Փոխել գաղտնաբառը» բաժնում

2.11. Կազմակերպիչը կարող է իր կողմից տրամադրվող խաղային միջավայրի համար գանձել միջնորդավճար (ռեյք), որը կարող է լինել ժամային կամ տոկոսային: Ժամային ռեյքն այն գումարն է, որը խաղացողը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ժամ` խաղային միջավարից օգտվելու համար: Տոկոսային ռեյքը խաղադրույքների ընդհանուր գումարից հաշվարկվող որոշակի տոկոսն է` արտահայտված գումարով:  Ռեյքի չափը և դրա գանձման կարգը նախատեսված կլինի յուրաքանչյուր խաղի համար առանձին և կհրապարակվի կազմակերպչի ինտերնետային կայքում, որը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը:

 

3. Իր խաղային հաշիվը խաղացողը կարող է համալրել`

 

3.1. Բանկային փոխանցումների, բանկային պրակտիկայում ընդունված վճարային քարտերի` Առքա (Arca), Մաստեր քարդ (Master Card) և այլն, համապատասխան վճարային համակարգերի, ավտոմատ դրամարկղային սարքավորումների` տերմինալներ, բանկոմատներ և այլն (այսուհետ նաև՝ վճարային համակարգեր) միջոցով:

3.2. Կոնկրետ բանկային և վճարային համակարգերին խաղացողը կարող է ծանոթանալ կազմակերպչի ինտերնետային կայքում:

3.3. Բանկային փոխանցման կամ վճարային համակարգի միջոցով խաղադրույքներ կատարելու համար խաղացողը պետք է ներկայացնի  կանխիկացման հայտ տվյալ բանկին կամ վճարային համակարգին` իր քարտից որոշակի գումար կամ  իր կողմից վճարած գումարը կազմակերպչի համապատասխան հաշվին փոխանցելու համար: Եթե կազմակերպչի մոտ համապատասխան վճարային համակարգից ստացվել է հավաստում տվյալ գումարը կազմակերպչի խաղային հաշվին փոխանցելու վերաբերյալ, ապա խաղացողը կարող է կազմակերպչի մոտ բացված իր անհատական խաղային հաշվից խաղադրույքներ կատարել խաղային հաշվի գումարի սահմաններում:

3.4. Խաղացողը խաղային հաշվին մուտքագրված գումարը կարող է օգտագործել միայն խաղադրույք կատարելու նպատակով կամ հետ պահանջել կանոնակարգով սահմանված պայմաններով:

3.5. Խաղացողն իր խաղային հաշվից կարող է գումար պահանջել անկանխիկ:

3.6. Վճարային քարտերով և/կամ վճարային համակարգերի միջոցով և/կամ բանկային փոխանցմամբ կազմակերպչի հետ կատարած ցանկացած գործարք համարվում է կատարված խաղացողի կողմից:

3.7. Ընդունված խաղադրույքի շահելու կամ չշահելու փաստը որոշվում է խաղի արդյունքի արձանագրմամբ` հաշվի առնելով կատարված խաղադրույքը:

           

4. Խաղադրույք ընդունելու հիմնական կանոնները

 

4.1. Խաղադրույքներն ընդունվում են միայն այն անձանցից, ովքեր համաձայն են կազմակերպչի կողմից սահմանված կանոններին: Ցանկացած  կատարված խաղադրույք հավաստիքն է այն բանի, որ խաղացողը ծանոթացել է խաղի կանոններին և լիովին համաձայն է դրանց:

4.2. Կազմակերպիչն իրավունք ունի մինչև խաղի փաստացի սկիզբը ցանկացած պահի հետ վերադարձնել դրված խաղադրույքի գումարը:

4.3. Ծրագրում կարող են պարունակվել նաև այլ տեղեկություններ, որոնք խաղադրույքներ կատարելիս ունեն էական նշանակություն և խաղացողին հնարավորություն են տալիս ճիշտ օգտվել ծրագրից, ինչպես նաև հասկանալ դրանում առկա պայմանական նշանների իմաստն ու էությունը:

4.4. Ծրագրային սխալի (խոտանի) պատճառով առաջացած սխալների դեպքում խաղադրույքը ենթակա է վերադարձի: Ցանկացած պարագայում խաղադրույքը գործում է, եթե տեխնիկական սխալը չի ազդել և չէր կարող ազդել խաղի և/կամ արդյունքի վրա:

4.5. Խաղադրույքների ընդունման, ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ խարդախությունների, կեղծիքների բացահայտման դեպքում շահումները չեն վճարվում, իսկ մեղավորները ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ:

4.6. Տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խաղի արդյունքը Կազմակերպչի կողմից կարող է վերանայվել:

4.7. Վիճելի հարցերի վերաբերյալ բողոքները ընդունվում են խաղի փաստացի ավարտից հետո 15 օրվա ընթացքում` գրավոր դիմումի տեսքով: Նախադեպը չունեցող, սույն կանոնակարգով չկարգավորվող վիճելի հարցերի քննարկման ժամանակ վերջնական որոշումը կայացնում է կազմակերպիչը:

 

5. Շահումները վճարելու կարգը (վայրը)

 

5.1. Կազմակերպչի ինտերնետային կայքում խաղի արդյունքի հայտարարումից հետո կատարված խաղադրույքների գծով շահումները խաղի արդյունքի հայտնի դառնալու պահից 1 (մեկ) օրվա ընթացքում ավելացվում են խաղացողի խաղային հաշվին, որը համարվում է շահումի վճարում խաղացողին: Իր խաղային հաշվից գումար ստանալու համար խաղացողը պետք է ներկայացնի կանխիկացման հայտ:

5.2. Կազմակերպչին կանխիկացման հայտ (ներկայացման ձևը և կարգը սահմանվում է կազմակերպչի կողմից և զետեղվում է կազմակերպչի ինտերնետային էջում) ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում խաղացողը կարող է ստանալ պատվիրված գումարն անկանխիկ:

5.3. Խաղացողը կանխիկացման հայտ կարող է ներկայացնել միայն իր խաղային հաշվի մնացորդի սահմաններում:

5.4. Այն դեպքում, երբ խաղերի արդյունքների վերահաշվարկման արդյունքում խաղացողի հաշվի մնացորդը բացասական է (կարող է տեղի ունենալ վրիպակների կամ տեխնիկական սխալների արդյունքում. օր․` խաղային հաշվի մնացորդը` 5000 դրամ է, խաղացողի շահումը իրականում 2.500 դրամ է, բայց հաշվին գրանցվել է շահումը` 25.000 դրամ և խաղացողին վճարվել է այդ 25.000 դրամը, այս ամենի հետևանքով հաշվի բացասական մնացորդը կազմել է 17.500 դրամ), ապա մասնակցը պարտավոր է փոխհատուցել հաշվի բացասական մնացորդը:

5.5. Շահումները կլորացվում են մեկ դրամի սահմաններում:

5.6. Շահումների հաշվարկման հետ կապված բոլոր առարկություններն ընդունվում են խաղի արդյունքների հայտարարումից հետո 15-օրյա ժամկետում` գրավոր դիմումի տեսքով:

 

6. Ակցիաներ  և բոնուսներ

 

6.1. Կազմակերպիչը բոնուսներ և գործող ակցիաներին մասնակցելու հնարավորություն է տրամադրում կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցված այն խաղացողներին, ովքեր օգտվում են իր ծառայություններից ժամանցային նպատակներով: Անվճար խաղադրույքները, բոնուսները և ակցիաներին մասնակցելու հնարավորությունը կմերժվեն և կկասեցվեն այն հաճախորդների համար, ովքեր կչարաշահեն այդ առաջարկի նպատակային օգտագործումը։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ կասեցնելու բոնուսային առաջարկը՝ վերջինիս ցանկացած չարաշահման դեպքում, և անմիջապես կասեցնելու խախտողի խաղային հաշիվը։

6.2. Չարաշահումը ներառում է (բայց չի սահմանափակվում) հետևյալ դեպքը. Բոնուսներ ստանալու նպատակով մի քանի խաղային հաշիվների ստեղծումը կամ դրանց համաձայնեցված գործողությունները։ Խաղացողները բոնուսային գումարներ պարունակող իրենց խաղային հաշիվներից գումարներ կարող են կանխիկացնել, առաջին հերթին, կատարած կանխիկ դեպոզիտների մնացորդներից, որից հետո միայն խաղային հաշվի բոնուսային գումարներից։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում կասեցնելու և/կամ հետ վերցնելու խաղացողին տրված բոնուսը, եթե խաղացողի կողմից մուտքագրված դեպոզիտը չի օգտագործվել խաղադրույք կատարելու նպատակով։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև կասեցնելու բոնուսից, ինչպես նաև բոնուսի գումարով կատարված խաղադրույքներից ստացած շահումները՝ ամբողջ բոնուսային գումարի կամ նրա մի մասի չափով այն դեպքում, երբ կասկածի, որ տեղի է ունեցել բոնուսի չարաշահում։

6.3. Խաղացողը կկարողանա ստանալ կամ օգտվել միայն այն առաջարկներից, որոնք հասանելի են իրեն։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխել շնորհվող բոնուսների պայմանները և խաղացողների շրջանակը, որոնց հասանելի են բոնուսները։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև իր հայեցողությամբ և ցանկացած ժամանակ առաջարկել հատուկ բոնուս կոնկրետ հաճախորդին կամ հաճախորդների խմբին, դադարեցնելու բոնուսային առաջարկը՝ առանց որևէ նախազգուշացման կամ փոխհատուցման, փոխելու բոնուսային առաջարկի պայմանները և/կամ փոխակերպելու բոնուսային առաջարկի մի տեսակը մեկ այլով։

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Սույն ընդհանուր դրույթների անբաժանելի մասն է կազմում մեր կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականությունը։ 

7.2. Առավել մանրամասն կանոններին կարող եք ծանոթանալ playin.totogaming.am  կայքի Կանոնակարգ մասում տեղադրված ՀՀ ֆինանսների նախարարության հետ 30․11․2017 թ․ համաձայնեցված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգից։

7.3. Կայքում հայերեն և այլ լեզուներով ներկայացված կանոնների կամ տեղեկությունների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին: