Խաղային հաշիվ

ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
 

Որևէ հաճախորդ չի կարող մասնակցել TotoGaming–ի առաջարկած խաղերին, մինչև չգրանցվի և չունենա խաղային հաշիվ TotoGaming–ում: TotoGaming–ի կայքում խաղային հաշիվ գրանցելու համար հաճախորդը պետք է լրացնի գրանցման դիմումի ձևը, որը պահանջում է առնվազն հետևյալ նախապայմաններն ու մանրամասները՝
            ա. հաճախորդը պետք է լինի նվազագույնը 18 տարեկան,
            բ. հաճախորդի ինքնությունը,
            գ. հաճախորդի բնակության վայրը, և
            դ. հաճախորդի վավեր էլ.փոստի հասցեն։

 

Հաշիվ բացելիս հաճախորդը երաշխավորում և ընդունում է, որ գրանցման դիմումում իր տրամադրած տեղեկությունը հավաստի է և անսխալ։ TotoGaming–ը չի գրանցի հաճախորդի հաշիվն այն դեպքում, եթե տվյալ հաճախորդն արդեն իսկ ունի գրանցված հաշիվ, կամ երբ ակնհայտ է դառնում, որ հաճախորդը գրանցվելիս տրամադրել է սխալ տեղեկատվություն։
Հաճախորդը, TotoGaming–ում խաղային հաշիվ բացելով, համաձայնվում և ընդունում է՝

  • TotoGaming–ի կայքում ներկայացված ընթացիկ Կանոնակարգը, ինչպես նաև նշված Կանոնակարգում հնարավոր հետագա փոփոխությունները,
  • որ TotoGaming–ում նրա խաղային գործունեությունը կանոնակարգվում է՝

ա. համաձայն TotoGaming–ի՝ հայերեն հրապարակված Կանոնակարգի,
բ. համաձայն ՀՀ գործող օրենսդրության։

 

TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում իր իսկ հայեցողությամբ՝

  • մերժել TotoGaming–ում հաշիվ բացելը և/կամ կասեցնել TotoGaming–ում արդեն առկա հաշիվը՝ առանց որևէ բացատրության,
  • մերժել դեպոզիտների մուտքագրումը՝ առանց որևէ բացատրության,
  • մերժել և/կամ կասեցնել օգտատիրոջ մասնակցությունը բոնուսային ակցիաներին, մրցաշարերին կամ այլ ծառայություններին, երբ ունենա հիմնավոր կասկածներ, որ TotoGaming–ի հաշիվը օգտագործել, օգտագործվում և/կամ օգտագործվելու է ապօրինի, խարդախ կամ այլ անազնիվ նկատառումներով,
  • պահանջել ինքնությունը հաստատող և/կամ այլ մանրամասներ հաստատող փաստաթղթեր նախքան գումարի մուտքագրումը կամ ելքագրումը թույլատրելը,
  • առգրավել TotoGaming–ի հաշվում առկա դրամական միջոցները և/կամ մերժել ցանկացած հայց այն դեպքում, երբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն խախտվել են TotoGaming–ի կանոնները, և/կամ իրականացվել են չարտոնված գործողություններ՝ կապված որևէ խաղային իրադարձության և/կամ TotoGaming–ում առկա հաշվի հետ։

Հաշիվ բացելու համար դիմած հաճախորդը երաշխավորում է, որ նա առնվազն 18 տարեկան է։ 18 տարին չլրացած անձինք չեն կարող խաղային հաշիվ ունենալ TotoGaming–ում։ TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում պահանջել տարիքը հաստատող փաստաթուղթ և ստուգել տրամադրված տեղեկության հավաստիությունը։ Հաշիվը կարող է առժամանակ կասեցվել, մինչ կտրամադրվի տարիքը հաստատող փաստաթուղթը։
 

Օգտատերը երաշխավորում և ընդունում է, որ՝

  • չպետք է լինի պրոֆեսիոնալ մարզիկ/մասնակից այն մարզաձևերում, մրցաշարերում և լիգաներում, որոնց խաղերի համար TotoGaming–ն առաջարկում է խաղադրույքներ,
  • իրավունք չունի ծավալել խաղային գործունեություն, եթե օրենքն արգելում է նրան,
  • իրավունք չունի հանդես գալ այլ կողմի անունից,
  • չպետք է ունենա մոլի խաղացողի հեղինակություն,
  • իրավունք չունի մուտքագրել/ելքագրել հանցավոր և/կամ այլ ապօրինի ճանապարհներով ձեռք բերած գումարներ,
  • իրավունք չունի իրականացնել հանցավոր գործունեություն՝ որևէ կերպ ներգրավելով TotoGaming–ի հաշիվը, և/կամ
  • իրավունք չունի բացել հաշիվ, օգտվել TotoGaming–ի առաջարկած որևէ ծառայությունից և/կամ որևէ այլ կերպ մասնակցել առաջարկված խաղերին այն դեպքում, երբ իր երկրում գործող օրենսդրությամբ վերոհիշյալ գործունեությունը համարվում է անօրինական։

TotoGaming–ը երաշխավորում և ընդունում է՝

  • օգտատիրոջ դրամական միջոցները պահել ապահով և պատշաճ կարգով,
  • օգտատիրոջն առնչվող տվյալները պահել և տնօրինել համապատասխան գործող օրենքներին, իրավական ակտերին և այլն,
  • հնարավորություն չտալ օգտատերերին իրականացնել դրամական փոխանցումներ մեկ այլ օգտատիրոջ հաշվին։

 

TotoGaming–ի հաշվի մնացորդի վրա տոկոսներ չեն հաշվարկվում: Օգտատերը չպետք է վերաբերվի TotoGaming–ին որպես ֆինանսական կառույցի:

Օգտատերը կարող է ունենալ միայն մեկ հաշիվ TotoGaming–ում: Այն դեպքում, երբ TotoGaming–ն ունենա հիմնավոր փաստարկներ, որ օգտատիրոջ հաշիվն օգտագործվել է որևէ երրորդ անձի կողմից խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և/կամ եթե օգտատերը գրանցել է երկրորդ հաշիվ որպես նոր հաճախորդ՝ մուտքագրելով նոր գրանցման տվյալներ (նոր անուն, նոր էլ. փոստի հասցե և այլն), TotoGaming–ն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել նման հաշիվներից  կատարված խաղադրույքները և չվճարել շահումները:
 

TotoGaming–ը նաև իրեն  իրավունք է վերապահում TotoGaming–ի տարբեր հաշիվներում առկա դրամական միջոցները միավորել TotoGaming–ի մեկ հաշվում և ջնջել հավելյալ հաշիվը(ները): Հավելյալ հաշվին շնորվհած բոնուսային գումարները չեն փոխանցվում:
TotoGaming–ի հաշիվն անփոխանցելի է: Հաշվետերերին  արգելվում է  վաճառել և /կամ իրար փոխանցել հաշիվներ:

 

TotoGaming–ի խաղային հաշվում իրականացրած գործարքներին առնչվող ցանկացած իրավական վիճաբանություն, որը չի կարող լուծվել համաձայն TotoGaming–ի կանոնակարգի, և որի լուծումը  չի բավարարում հաճախորդին, կկանոնակարգվի համաձայն ՀՀ գործող օրենսդրության:
Որևէ անհամաձայնության դեպքում նախընտրելի է, որ հաճախորդն իր բողոքը ներկայացնի
Հաճախորդների աջակցման բաժին: Կողմերը ջանք չեն խնայի՝ խելամիտ ժամանակահատվածում հարցին տրամաբանական լուծում տալու: Այն դեպքում, երբ առաջանում է որևէ անհամաձայնություն TotoGaming–ի և օգտատիրոջ միջև, Կազմակերպությունը օգտատիրոջը կտրամադրի գործարքին վերաբերող մանրամասն արձանագրությունները: Նման տեղեկությունը հասանելի կլինի նաև որևէ իրավասու երրորդ կողմի, օրինակ՝ դատական կամ իրավական մարմիններին:
 

TotoGaming–ն անմիջապես  կհետաքննի իրեն ուղղած ցանկացած հայց այն դեպքում, եթե հայցն առնչվում է`

ա. TotoGaming–ի կողմից անցկացված խաղերին,

բ. TotoGaming–ի աշխատակցի աշխատանքային վարքագծին՝ կապված TotoGaming–ի կողմից անցկացված խաղերին: