Պատասխանատու խաղ

TotoGaming ընկերությունը դիտարկում է առցանց խաղերը բացառապես որպես հաճելի ժամանցի միջոց: Մենք գիտակցում ենք, որ, ցավոք, որոշ մարդկանց համար դրանք կարող են անվնաս հանգստից վերածվել լուրջ խնդրի՝ ժամանակի ընթացքում առաջացնելով կախվածություն:

Այդ իսկ պատճառով ընկերությունը ձգտում է, որպեսզի մեր հաճախորդները մասնակցեն Պատասխանատու խաղ ծրագրին: Կախվածությունից խուսափելու համար մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին օգտագործել Պատասխանատու խաղի մի քանի տարբերակ.

 

• Դեպոզիտների սահմանափակում

• Պարտությունների սահմանափակում

• Խաղին տրամադրվող ժամանակի սահմանափակում

 

Օգտագործելով Պատասխանատու խաղի առաջարկվող տարբերակները, մեր հաճախորդները կկարողանան վերահսկել առցանց խաղերի ընթացքում ծախսվող ժամանակն ու գումարը:

Պատասխանատու խաղի գործիքների կիրառման գործում մեծ դեր է խաղում անձի անհատական պատասխանատվությունը: Եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ առցանց խաղերը Ձեզ մոտ կախվածություն են առաջացրել՝ ի վիճակի չեք տիրապետել կամքը, և, համապատասխանաբար, խուսափում եք օգտագործել Պատասխանատու խաղի գործիքները, խորհրդակցեք խաղամոլության մասնագետի հետ: Եթե նկատել եք կախվածություն ձեր շրջապատից որևէ մեկի մոտ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

 

Մեր ծառայություններից կարող են օգտվել միայն 21 տարին լրացած անձինք: