ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ
Մենք՝ Դիջիգեյմ ընկերությունում, սիրով կընդունենք մեր թիմի նոր անդամին, ով զբաղեցնելու է մեր հաճախորդների սպասարկման մասնագետի պաշտոնը և պատասխանատու է լինելու հաճախորդների կողմից խաղադրույքների ընդունման, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, դրամարկղից գումարների մուտքագրման և ելքագրման, գումարի շարժի վերաբերյալ համեմատական հաշվետվությունների ներկայացման համար:
Սպասարկման կենտրոնի ամենօրյա գործունեությունը մենք վստահելու ենք նրան, ով կկարողանա մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ սպասարկել հաճախորդներին, գործող ընթացակարգերի և ընկերության կողմից ընդունված ռազմավարության համաձայն:
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել դրամարկղի գործառույթներ, գումարի հանձնում ընդունում հերթափոխի փոփոխության ժամանակ
- Իրականացնել հաճախորդների սպասարկում և գրանցում
- Ընդունել խաղադրույքներ, հաճախորդների հաշվին կանխիկի մուտագրում և ելքագրում
- Տրամադրել տեղեկատվություն հաճախորդներին ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների, պրոդուկտների վերաբերյալ
Պահանջվող որակավորումներ/գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն
- Խաղային ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Գումարի հետ աշխատելու ունակություններ
- Սովորելու ունակություն և պատրաստակամություն
- Հաղորդակցման (բանավոր և գրավոր) և իրավիճակը ներկայացնելու հմտություններ
- Բանակցելու և վաճառքի հմտություններ
- Կարգապահական կանոնները հարգելու հմտություններ, ճշտապահություն, պատասխանատվություն, խիստ ուշադրության բարձր հատկանիշներ
- Կոնֆլիկտներն օբյեկտիվորեն գնահատելու և լուծելու հմտություններ
- Սթրեսակայունություն, լարված իրավիճակներում աշխատելու հմտություններ
- Տարբեր հերթափոխերում աշխատելու պատրաստակամություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ – Երևան, ՀՀ, մարզեր
Ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով «Հաճախորդների սպասարկման մասնագետ» անվանումը: