Հաճախորդների սպասարկման մասնագետ

ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Մենք՝ Դիջիգեյմ ընկերությունում, սիրով կընդունենք մեր թիմի նոր անդամին, ով զբաղեցնելու է մեր հաճախորդների սպասարկման մասնագետի պաշտոնը և պատասխանատու է լինելու հաճախորդների կողմից խաղադրույքների ընդունման, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, դրամարկղից գումարների մուտքագրման և ելքագրման, գումարի շարժի վերաբերյալ համեմատական հաշվետվությունների ներկայացման համար:

Սպասարկման կենտրոնի ամենօրյա գործունեությունը մենք վստահելու ենք նրան, ով կկարողանա մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ սպասարկել հաճախորդներին, գործող ընթացակարգերի և ընկերության կողմից ընդունված ռազմավարության համաձայն:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել դրամարկղի գործառույթներ, գումարի հանձնում ընդունում հերթափոխի փոփոխության ժամանակ
  • Իրականացնել հաճախորդների սպասարկում և գրանցում
  • Ընդունել խաղադրույքներ, հաճախորդների հաշվին կանխիկի մուտագրում և ելքագրում
  • Տրամադրել տեղեկատվություն հաճախորդներին ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների, պրոդուկտների վերաբերյալ

 

Պահանջվող որակավորումներ/գիտելիքներ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Խաղային ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Գումարի հետ աշխատելու ունակություններ
  • Սովորելու ունակություն և պատրաստակամություն
  • Հաղորդակցման (բանավոր և գրավոր) և իրավիճակը ներկայացնելու հմտություններ
  • Բանակցելու և վաճառքի հմտություններ
  • Կարգապահական կանոնները հարգելու հմտություններ, ճշտապահություն, պատասխանատվություն, խիստ ուշադրության բարձր հատկանիշներ
  • Կոնֆլիկտներն օբյեկտիվորեն գնահատելու և լուծելու հմտություններ
  • Սթրեսակայունություն, լարված իրավիճակներում աշխատելու հմտություններ
  • Տարբեր հերթափոխերում աշխատելու պատրաստակամություն

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ – Երևան, ՀՀ, մարզեր

Ինքնակենսագրություններն ուղարկել [email protected]  էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով «Հաճախորդների սպասարկման մասնագետ» անվանումը: